Մատչելիության կարգավորում

Ընտրել լեզուն

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել ցանկին

Անցնել բովանդակությանը

Եհովայի վկաներ

Հայերեն

Օնլայն Աստվածաշունչ

ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ. ՆՈՐ ԱՇԽԱՐՀ ԹԱՐԳՄԱՆՈՒԹՅՈՒՆ

Հեսու 23։1-16

23  Շատ օրեր անց, երբ Եհովան հանգստություն+ էր տվել Իսրայելին նրա շրջակայքում եղած բոլոր թշնամիներից և երբ Հեսուն ծերացել ու տարիքն առել էր+,  Հեսուն կանչեց ամբողջ Իսրայելին+՝ նրա երեցներին, գլուխներին, դատավորներին ու գլխավորներին+ և ասաց նրանց. «Ես ծերացել եմ ու տարիքս առել։  Դուք ինքներդ տեսաք այն ամենը, ինչ որ ձեր Աստված Եհովան հանուն ձեզ արեց այս բոլոր ազգերին+, որովհետև ձեր Աստված Եհովան էր ձեզ համար պատերազմողը+։  Տեսեք, ես վիճակով+ ձեր մեջ բաժանեցի այս ազգերի երկրները, որոնք որպես ժառանգություն մնացին ձեր ցեղերին, և բոլոր այն ազգերի հողերը, որոնց ոչնչացրի+ Հորդանանից մինչև Մեծ ծով, որտեղ արևը մայր է մտնում+։  Եվ ձեր Աստված Եհովան ինքը վռնդեց նրանց ձեր առաջից+ ու զավթեց նրանց հողերը ձեզ համար, և դուք տիրեցիք այդ հողերին, ինչպես որ ձեր Աստված Եհովան խոստացել էր ձեզ+։  Դուք պետք է շատ քաջ լինեք+, որպեսզի պահեք ու կատարեք այն ամենը, ինչ գրված է Մովսեսի օրենքի գրքում+, որ երբեք չշեղվեք դրանից աջ կամ ձախ+,  երբեք չխառնվեք այս ազգերին+, որոնք մնացին ձեզ հետ։ Չհիշատակեք նրանց աստվածների անունները+, չերդվեք նրանցով+, չծառայեք նրանց և չխոնարհվեք նրանց առաջ+։  Այլ ձեր Աստված Եհովայից պետք է կառչած մնաք+, ինչպես որ արել եք մինչև այսօր։  Եվ Եհովան մեծ ու հզոր ազգերին կքշի ձեր առաջից+։ (Մինչև այսօր ոչ ոք չկարողացավ ձեզ դեմ կանգնել)+։ 10  Ձեզանից մեկը կհետապնդի հազարին+, որովհետև ձեր Աստված Եհովան է ձեզ համար պատերազմողը+, ինչպես որ խոստացել է ձեզ+։ 11  Զգո՛ւյշ եղեք+ ձեր հոգիների համար. սիրե՛ք ձեր Աստված Եհովային+։ 12  Բայց եթե դուք հետ դառնաք+ և հարեք այս ազգերից մնացածներին+, որոնք ձեզ հետ են մնում, եթե նրանց հետ խնամություն անեք+ ու խառնվեք նրանց, և նրանք էլ ձեզ, 13  հաստատ իմացեք, որ ձեր Աստված Եհովան այլևս այս ազգերից նրանց հողերը չի զավթի ձեզ համար+, և նրանք որոգայթ ու ծուղակ կլինեն ձեզ համար, ձեր կողքերին մտրակներ կլինեն+ և ձեր աչքերի մեջ՝ փշեր, մինչև որ բնաջինջ լինեք այս լավ երկրի երեսից, որ ձեր Աստված Եհովան տվել է ձեզ+։ 14  Ահա ես այսօր այն ճանապարհն եմ գնում, ուր երկրի վրա բոլորն են գնալու+, և դուք լավ գիտեք ձեր ամբողջ սրտով ու ձեր ամբողջ հոգով, որ այն բարի խոսքերից և ոչ մեկը, որ ձեր Աստված Եհովան խոսեց ձեզ հետ, առանց կատարվելու չմնաց։ Բոլորն էլ կատարվեցին ձեզ համար։ Նրանցից և ոչ մի խոսք առանց կատարվելու չմնաց+։ 15  Եվ ինչպես որ ձեզ վրա կատարվեցին բոլոր այն բարի խոսքերը, որ ձեր Աստված Եհովան խոսեց ձեզ հետ+, այնպես էլ Եհովան ձեզ վրա կբերի բոլոր չար խոսքերը, մինչև որ բնաջինջ անի ձեզ այս լավ երկրից, որ ձեր Աստված Եհովան տվել է ձեզ+, 16  եթե զանց անեք ձեր Աստված Եհովայի ուխտը, որ նա պատվիրել է ձեզ, եթե գնաք և ծառայեք ուրիշ աստվածների ու խոնարհվեք նրանց առաջ+։ Եհովայի բարկությունը կբորբոքվի ձեր դեմ+, և դուք իսկույն կկորչեք լավ երկրի վրայից, որ նա տվել է ձեզ»+։

Ծանոթագրություններ