Մատչելիության կարգավորում

Ընտրել լեզուն

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել ցանկին

Անցնել բովանդակությանը

Եհովայի վկաներ

Հայերեն

Օնլայն Աստվածաշունչ

ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ. ՆՈՐ ԱՇԽԱՐՀ ԹԱՐԳՄԱՆՈՒԹՅՈՒՆ

Հեսու 21։1-45

21  Ղևտացիների տոհմերի գլուխները մոտեցան Եղիազար+ քահանային, Նավեի որդի Հեսուին+ և Իսրայելի որդիների ցեղերի տոհմերի գլուխներին  ու խոսեցին նրանց հետ Քանանի երկրում՝ Սելովում+՝ ասելով. «Եհովան Մովսեսի միջոցով պատվիրել է, որ մեզ բնակվելու համար քաղաքներ տրվեն, իսկ մեր անասունների համար՝ դրանց արոտավայրերը»+։  Ուստի, ինչպես որ կարգադրել էր Եհովան, Իսրայելի որդիներն իրենց ժառանգություններից ղևտացիներին+ քաղաքներ տվեցին իրենց արոտավայրերով+։  Վիճակն ընկավ Կահաթյանների+ տոհմին, և ղևտացիներից Ահարոն քահանայի որդիներին վիճակով տասներեք քաղաք ընկավ Հուդայի+ ցեղից, Շմավոնյանների+ ցեղից և Բենիամինի+ ցեղից։  Կահաթի մնացած որդիներին+ Եփրեմի+ ցեղի տոհմերից, Դանի+ ցեղից և Մանասեի+ կես ցեղից վիճակով տասը քաղաք բաժին հասավ։  Գերսոնի որդիները+ Իսաքարի+ ցեղի տոհմերից, Ասերի+ ցեղից, Նեփթաղիմի+ ցեղից և Բասանում+ եղող Մանասեի կես ցեղից վիճակով տասներեք քաղաք ստացան։  Իսկ Մերարիի որդիները+, ըստ իրենց տոհմերի, Ռուբենի+ ցեղից, Գադի+ ցեղից և Զաբուղոնի+ ցեղից տասներկու քաղաք ստացան։  Այսպիսով՝ Իսրայելի որդիները ղևտացիներին վիճակով+ այս քաղաքներն ու դրանց արոտավայրերը+ տվեցին, ինչպես որ Եհովան Մովսեսի միջոցով պատվիրել էր+։  Հուդայի որդիների ցեղից և Շմավոնի որդիների ցեղից նրանց քաղաքներ տվեցին, որոնք իրենց անուններով են կոչվում+, 10  և դրանք եղան Ահարոնի որդիներինը, որոնք Ղևիի որդիներից Կահաթյանների տոհմից էին, որովհետև առաջին վիճակը նրանց էր ընկել+։ 11  Նրանց տվեցին Կարիաթ-Արբան+ (Արբան Ենակի հայրն էր)+, այսինքն՝ Քեբրոնը+, որ Հուդայի լեռներում է+, և նրա շրջակայքի բոլոր արոտավայրերը, 12  իսկ քաղաքի դաշտերն ու նրա շրջակա ավանները որպես սեփականություն Հեֆոնեի որդի Քաղեբին տվեցին+։ 13  Ահարոն քահանայի որդիներին տվեցին մարդասպանի+ համար ապաստանի քաղաք+ Քեբրոնը+ և նրա արոտավայրերը, նաև Լեբնան+՝ իր արոտավայրերով, 14  Հաթիրը+՝ իր արոտավայրերով, Եսթեմոնը+՝ իր արոտավայրերով, 15  Քոլոնը+՝ իր արոտավայրերով, Դաբիրը+՝ իր արոտավայրերով, 16  Այինը+՝ իր արոտավայրերով, Հետտան+՝ իր արոտավայրերով, և Բեթսամյուսը+՝ իր արոտավայրերով. ինը քաղաք՝ այս երկու ցեղից։ 17  Բենիամինի ցեղից՝ Գաբաոնը+՝ իր արոտավայրերով, Գեբան+՝ իր արոտավայրերով, 18  Անաթոթը+՝ իր արոտավայրերով, և Գալմոնը+՝ իր արոտավայրերով. չորս քաղաք։ 19  Այսպիսով՝ Ահարոնի որդիների+՝ քահանաների բոլոր քաղաքներն իրենց արոտավայրերով+ տասներեքն էին։ 20  Իսկ Կահաթի որդիների տոհմերը՝ Կահաթի որդիներից մնացած ղևտացիները, վիճակով քաղաքներ ստացան Եփրեմի ցեղից+։ 21  Նրանց տվեցին մարդասպանի+ համար ապաստանի քաղաք+ Սյուքեմը+՝ իր արոտավայրերով+, որ Եփրեմի լեռնային շրջանում է, նաև Գազերը+՝ իր արոտավայրերով, 22  Կաբսեմը+՝ իր արոտավայրերով, և Բեթ-Օրոնը+՝ իր արոտավայրերով. չորս քաղաք։ 23  Դանի ցեղից՝ Ելթեկեն՝ իր արոտավայրերով, Գաբաթոնը+՝ իր արոտավայրերով, 24  Այելոնը+՝ իր արոտավայրերով, և Գեթրեմոնը+՝ իր արոտավայրերով. չորս քաղաք։ 25  Մանասեի կես ցեղից՝ Թանաքը+՝ իր արոտավայրերով, և Գեթրեմոնը՝ իր արոտավայրերով. երկու քաղաք։ 26  Բոլոր քաղաքներն իրենց արոտավայրերի հետ միասին, որ Կահաթի մնացած որդիների տոհմերը ստացան, տասն էին։ 27  Ղևտացիների տոհմից եղող Գերսոնի+ որդիներին Մանասեի+ կես ցեղից տվեցին մարդասպանի համար ապաստանի քաղաք Գոլանը+ և նրա արոտավայրերը՝ Բասանում, նաև Բեեստարան+՝ իր արոտավայրերով. երկու քաղաք։ 28  Իսաքարի+ ցեղից՝ Կեսիոնը+՝ իր արոտավայրերով, Դաբարաթը+՝ իր արոտավայրերով, 29  Հերիմութը+՝ իր արոտավայրերով, և Ենգանիմը+՝ իր արոտավայրերով. չորս քաղաք։ 30  Ասերի+ ցեղից՝ Մասալը+՝ իր արոտավայրերով, Աբդոնը+՝ իր արոտավայրերով, 31  Քելկաթը+՝ իր արոտավայրերով, և Րոոբը+՝ իր արոտավայրերով. չորս քաղաք։ 32  Նեփթաղիմի+ ցեղից՝ մարդասպանի+ համար ապաստանի քաղաք+ Կեդեսը+ և նրա արոտավայրերը Գալիլեայում, նաև Եմաթ-Դորը+՝ իր արոտավայրերով, և Կարթանը*՝ իր արոտավայրերով. երեք քաղաք։ 33  Գերսոնյանների բոլոր քաղաքներն իրենց արոտավայրերով՝ նրանց տոհմերի համեմատ, տասներեքն էին։ 34  Իսկ մնացած ղևտացիներին՝ Մերարիի+ որդիների տոհմերին, Զաբուղոնի+ ցեղից տվեցին Հեկնամը+՝ իր արոտավայրերով, Կարթան՝ իր արոտավայրերով, 35  Դեմնան+՝ իր արոտավայրերով, և Նաալոլը+՝ իր արոտավայրերով. չորս քաղաք։ 36  Ռուբենի+ ցեղից՝ Բոսորը+՝ իր արոտավայրերով, Հասսան+՝ իր արոտավայրերով, 37  Կադեմոթը+՝ իր արոտավայրերով, և Մեֆայաթը+՝ իր արոտավայրերով. չորս քաղաք։ 38  Գադի+ ցեղից՝ մարդասպանի համար ապաստանի քաղաք Ռամոթը՝ Գաղաադում+ ու նրա արոտավայրերը, նաև Մանայիմը+՝ իր արոտավայրերով, 39  Եսեբոնը+՝ իր արոտավայրերով, և Հազերը+՝ իր արոտավայրերով. ընդամենը՝ չորս քաղաք։ 40  Բոլոր քաղաքները, որ ղևտացիների տոհմերից մնացած Մերարիի+ որդիները վիճակով ստացան իրենց տոհմերի համեմատ, տասներկուսն էին։ 41  Իսրայելի որդիների կալվածքների մեջ ղևտացիների բոլոր քաղաքները՝ իրենց արոտավայրերով+, քառասունութն էին+։ 42  Այս քաղաքներից յուրաքանչյուրն իր շուրջն ուներ արոտավայրեր+. այս բոլոր քաղաքներն այդպես էին։ 43  Եվ այսպես՝ Եհովան Իսրայելին տվեց ամբողջ երկիրը, որ նա երդվել էր տալ նրանց նախահայրերին+. նրանք տիրեցին+ նրան ու բնակվեցին նրա մեջ։ 44  Բացի դրանից, Եհովան նրանց ամեն կողմից հանգստություն տվեց+, ինչպես որ նրանց նախահայրերին էր երդվել+, ու նրանց բոլոր թշնամիներից և ոչ մեկը չկարողացավ իրենց դեմ կանգնել+։ Բոլոր թշնամիներին Եհովան նրանց ձեռքը մատնեց+։ 45  Ոչ մի խոստում առանց կատարվելու չմնաց այն ամեն բարի խոստումներից, որ Եհովան տվել էր Իսրայելի տանը. բոլորը կատարվեցին+։

Ծանոթագրություններ

1Տգ 6։76-ում՝ «Կարիաթեմ»։