Մատչելիության կարգավորում

Ընտրել լեզուն

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել ցանկին

Անցնել բովանդակությանը

Եհովայի վկաներ

Հայերեն

Օնլայն Աստվածաշունչ

ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ. ՆՈՐ ԱՇԽԱՐՀ ԹԱՐԳՄԱՆՈՒԹՅՈՒՆ

Հեսու 19։1-51

19  Երկրորդ վիճակն+ ընկավ Շմավոնին, Շմավոնի որդիների+ ցեղին՝ իրենց տոհմերի համեմատ։ Նրանց ժառանգությունը գտնվում էր Հուդայի որդիների ժառանգության մեջ+։  Նրանց ժառանգության մեջ էին մտնում Բերսաբեեն+ Սաբայի հետ, Մոլադան+,  Ասար-Սուալը+, Բալան, Ասեմը+,  Էլթուլադը+, Բաթուլը, Հորման,  Սիկելակը+, Բեթ-Մարքաբոթը, Ասար-Սուսան+,  Բեթ-Լաբաոթը+ և Սարուհենը. տասներեք քաղաքներ՝ իրենց ավաններով։  Այինը+, Ռեմոնը+, Եթերը և Ասանը+. չորս քաղաքներ՝ իրենց ավաններով,  և այս քաղաքների շուրջը գտնվող բոլոր ավանները մինչև Բաալեթ-Բեեր+՝ հարավային Ռամա+։ Սա էր Շմավոնի որդիների ցեղի ժառանգությունը՝ իրենց տոհմերի համեմատ։  Շմավոնի որդիներին ժառանգություն հատկացվեց Հուդայի որդիների հողաբաժնից, որովհետև Հուդայի որդիների բաժինը շատ մեծ էր նրանց համար+։ Ուստի Շմավոնի որդիները տարածքներ ստացան նրանց ժառանգության մեջ+։ 10  Երրորդ վիճակն+ ընկավ Զաբուղոնի+ որդիներին՝ իրենց տոհմերի համեմատ, և նրանց ժառանգության սահմանը հասավ մինչև Սարիդ։ 11  Սահմանը վեր էր ելնում դեպի արևմուտք, նաև Մարալա ու հասնում մինչև Դաբասեթ, ապա հասնում էր Հեկնամի+ դիմացը գտնվող գետահովտին։ 12  Այնուհետև Սարիդից հետ էր դառնում դեպի արևելք՝ արևածագի կողմը՝ մինչև Քասլոթ-Թաբորի սահմանը, դուրս էր գալիս Դաբարաթ+ և բարձրանում Հաբիե։ 13  Այնտեղից անցնում էր ու գնում դեպի արևելք՝ արևածագի կողմը՝ Գեթքոփեր+, ապա Իթագաս, հետո դուրս էր գալիս Ռեմոնի մոտ ու ձգվում դեպի Նուա։ 14  Այնուհետև սահմանը հյուսիսից շրջանցում էր այն ու գնում Ենաթոն և վերջանում էր Հեփթայելի գետահովտում։ 15  Նրանցն էր նաև Կատտաթը, Նաալոլը, Սամրոնը+, Հադելան և Բեթլեհեմը+. տասներկու քաղաքներ՝ իրենց ավաններով։ 16  Սա էր Զաբուղոնի որդիների ժառանգությունը+՝ իրենց տոհմերի համեմատ+. այս քաղաքներն ու նրանց ավանները։ 17  Չորրորդ վիճակն ընկավ Իսաքարին+, Իսաքարի որդիներին՝ իրենց տոհմերի համեմատ։ 18  Նրանց սահմանները եղան Հեզրայելը+, Քասելոթը, Սունամը+, 19  Աֆերեմը, Սիանը, Անարեթը, 20  Ռաբբիդը, Կեսիոնը, Աբեսը, 21  Ռամաթը, Ենգանիմը+, Ենքադդան ու Բեթ-Փասեսը։ 22  Այս սահմանը հասնում էր մինչև Թաբոր+, Սասիմա, Բեթսամյուս և վերջանում էր Հորդանանի մոտ. տասնվեց քաղաքներ՝ իրենց ավաններով։ 23  Սա էր Իսաքարի որդիների ցեղի ժառանգությունը՝ իրենց տոհմերի համեմատ+, այս քաղաքներն ու նրանց ավանները։ 24  Հինգերորդ վիճակն+ ընկավ Ասերի+ որդիների ցեղին՝ իրենց տոհմերի համեմատ։ 25  Նրանց սահմանները եղան Քելկաթը+, Ալին, Բետենը, Աքսափը+, 26  Ալամելեքը, Ամադը և Մասալը+։ Արևմուտքում սահմանը հասնում էր մինչև Կարմեղոս+ և Սիոր-Լեբնաթ, 27  ապա հետ էր դառնում արևածագի կողմը՝ Բեթ-Դագոն, հասնում էր մինչև Զաբուղոն+ ու Հեփթայելի հովտի հյուսիսային կողմը, ապա հասնում մինչև Բեթ-Ամեկ և Նեիել, ձախ կողմից դուրս էր գալիս Քաբոլ 28  և գնում դեպի Եբրոն, Րոոբ, Համմոն ու Կանա՝ հասնելով մինչև մարդաշատ Սիդոն+։ 29  Հետո սահմանը հետ էր դառնում Ռամա, մինչև Տյուրոս+ բերդաքաղաքը։ Ապա նորից հետ էր դառնում մինչև Ուսա և վերջանում ծովի մոտ, որտեղ էին Աքզիբը+, 30  Ամման, Աֆեկը+ և Րոոբը+. քսաներկու քաղաքներ՝ իրենց ավաններով։ 31  Սա էր Ասերի որդիների ցեղի ժառանգությունը՝ իրենց տոհմերի համեմատ+. այս քաղաքներն ու նրանց ավանները։ 32  Նեփթաղիմի+ որդիներին վեցերորդ վիճակն+ ընկավ, Նեփթաղիմի որդիներին՝ իրենց տոհմերի համեմատ։ 33  Նրանց սահմանը սկսվում էր Հելեֆից, Սանանիմում+ գտնվող մեծ ծառից, գնում էր դեպի Ադամի-Նագեբ ու Հաբնել, հասնում մինչև Լակում և վերջանում էր Հորդանանի մոտ։ 34  Ապա սահմանը հետ էր դառնում դեպի արևմուտք՝ Ազանոթ-Թաբոր, և այնտեղից դուրս էր գալիս Հուկկոկ ու հասնում մինչև Զաբուղոն+՝ հարավում, մինչև Ասեր+՝ արևմուտքում, և արևածագի կողմը՝ մինչև Հուդա+՝ Հորդանանի մոտ։ 35  Բերդաքաղաքներն էին՝ Ասեդիմը, Սերը, Ամմաթը+, Ռեկկաթը, Քեներեթը+, 36  Ադաման, Ռաման, Հասորը+, 37  Կեդեսը+, Եդրային, Ենհասորը, 38  Յարոնը, Մակդալիելը, Հորեմը, Բեթ-Անաթը և Բեթսամյուսը+. տասնինը քաղաքներ՝ իրենց ավաններով։ 39  Սա էր Նեփթաղիմի որդիների ցեղի ժառանգությունը+՝ իրենց տոհմերի համեմատ+. այս քաղաքներն ու նրանց ավանները։ 40  Յոթերորդ վիճակն+ ընկավ Դանի+ որդիների ցեղին՝ իրենց տոհմերի համեմատ։ 41  Նրանց ժառանգության սահմաններն էին Սարաան+, Եսթաուղը, Իրսամեսը, 42  Սալաբինը+, Այելոնը+, Հեթլան, 43  Ելոնը, Թամնան+, Ակկարոնը+, 44  Ելթեկեն, Գաբաթոնը+, Բաալեթը+, 45  Եհուդը, Բանե-Բարակը, Գեթրեմոնը+, 46  Մեարկոնը և Ռակկոնը, նաև Հոպպեի+ դիմացի սահմանը։ 47  Դանի որդիների տարածքը չափազանց նեղ էր նրանց համար+։ Ուստի Դանի որդիները վեր կացան ու պատերազմեցին Լեսեմի+ դեմ, նվաճեցին այն ու սրի բերանով զարկեցին։ Հետո տիրեցին նրան ու բնակվեցին այնտեղ և Լեսեմը իրենց հոր՝ Դանի անունով Դան կոչեցին+։ 48  Սա էր Դանի որդիների ցեղի ժառանգությունը՝ իրենց տոհմերի համեմատ. այս քաղաքներն ու նրանց ավանները։ 49  Այսպիսով նրանք երկիրը տարածքների բաժանելը վերջացրին։ Այնուհետև Իսրայելի որդիները իրենց մեջ ժառանգություն տվեցին Նավեի որդի Հեսուին։ 50  Եհովայի հրամանով նրան տվեցին իր խնդրած քաղաքը+՝ Թամնաթ-Սարան+, որը Եփրեմի լեռնային շրջանում էր. նա կառուցեց այդ քաղաքը ու բնակություն հաստատեց նրա մեջ։ 51  Սրանք էին այն ժառանգությունները, որ Եղիազար քահանան, Նավեի որդի Հեսուն և Իսրայելի որդիների ցեղերի տոհմերի գլուխները Սելովում+ վիճակով բաժանեցին+ Եհովայի առաջ՝ հանդիպման վրանի մուտքի մոտ+։ Սրանով նրանք երկրի բաժանումը ավարտեցին։

Ծանոթագրություններ