Մատչելիության կարգավորում

Ընտրել լեզուն

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել ցանկին

Անցնել բովանդակությանը

Եհովայի վկաներ

Հայերեն

Օնլայն Աստվածաշունչ

ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ. ՆՈՐ ԱՇԽԱՐՀ ԹԱՐԳՄԱՆՈՒԹՅՈՒՆ

Հեսու 17։1-18

17  Նախ վիճակն+ ընկավ Մանասեի+ ցեղին (որովհետև նա Հովսեփի անդրանիկն էր)+, Գաղաադի+ հոր՝ Մանասեի անդրանիկ որդի Մաքիրին+, քանի որ նա ռազմիկ էր+, և Գաղաադն+ ու Բասանը նրանը եղան։  Վիճակն ընկավ նաև Մանասեի մնացած որդիներին՝ նրանց տոհմերի համեմատ. Աբիեզերի+ որդիներին, Քելեգի+ որդիներին, Ասրիելի որդիներին, Սյուքեմի+ որդիներին, Օֆերի որդիներին և Սեմիդայի+ որդիներին։ Սրանք էին Հովսեփի որդի Մանասեի որդիները՝ բոլոր տղամարդիկ՝ իրենց տոհմերի համեմատ։  Մանասեի որդի Մաքիրի որդի Գաղաադի որդի Օֆերի որդին՝ Սալպաադը+, տղաներ չուներ, միայն աղջիկներ ուներ. նրա աղջիկների անուններն էին՝ Մաալա, Նոա, Էգլա, Մելքա և Թերսա+։  Նրանք ներկայացան Եղիազար+ քահանային, Նավեի որդի Հեսուին և տոհմապետներին ու ասացին. «Եհովան պատվիրել էր Մովսեսին, որ մեզ ժառանգություն տար մեր եղբայրների մեջ»+։ Եվ նրանց ժառանգություն տրվեց իրենց հոր եղբայրների մեջ, ինչպես որ Եհովան կարգադրել էր+։  Բացի Գաղաադից ու Բասանից, որոնք Հորդանանի այն կողմում էին, Մանասեին ևս տասը հողաբաժին ընկավ+,  որովհետև Մանասեի դուստրերը նրա որդիների մեջ ժառանգություն ստացան, և Գաղաադը Մանասեի մնացած որդիներինը եղավ։  Մանասեի սահմանը ձգվում էր Ասերից մինչև Մաքմեթաթ+, որը Սյուքեմի+ դիմացն է. սահմանը գնում էր դեպի աջ՝ այն կողմը, որտեղ Էն-Թափուայի բնակիչներն էին ապրում։  Թափուայի+ շրջակա տարածքը Մանասեին հասավ, բայց Թափուան, որ Մանասեի սահմանի վրա էր, Եփրեմի որդիներին պատկանեց։  Այնուհետև սահմանը իջնում էր Կանա հեղեղատը՝ դեպի հեղեղատի հարավային կողմը, որտեղ Եփրեմի քաղաքներն+ էին, որոնք Մանասեի քաղաքների մեջ էին գտնվում։ Ապա Մանասեի սահմանը անցնում էր հեղեղատի հյուսիսային կողմով և վերջանում ծովի մոտ+։ 10  Հարավային կողմի հողերը Եփրեմինն էին, իսկ հյուսիսային կողմինը՝ Մանասեինը, և նրա սահմանը ծովն էր+։ Հյուսիսային կողմից Մանասեն սահմանակից էր Ասերին, իսկ արևելյան կողմից՝ Իսաքարին։ 11  Իսաքարի և Ասերի տարածքներում Մանասեին+ էին պատկանում հետևյալ քաղաքները՝ իրենց բնակչությամբ և իրենց կախյալ քաղաքներով. Բեթ-Սեան+, Հեբլաամը+, Դորը+, Ենդորը+, Թանաքը+ և Մեգիդոն+։ Բարձունքներից երեքը նրանց էին պատկանում։ 12  Մանասեի որդիները չկարողացան տիրել այս քաղաքներին+, և քանանացիները համառորեն շարունակեցին բնակվել այդ երկրում+։ 13  Եվ երբ Իսրայելի որդիները ուժեղացան+, քանանացիներին հարկադիր աշխատանքի դրեցին+, սակայն նրանց հողերը ամբողջությամբ չզավթեցին+։ 14  Հովսեփի որդիները խոսեցին Հեսուի հետ՝ ասելով. «Ինչո՞ւ դու ինձ որպես ժառանգություն վիճակով+ միայն մեկ հողաբաժին տվեցիր, չէ՞ որ ես բազմամարդ ժողովուրդ եմ, քանի որ Եհովան մինչև հիմա ինձ օրհնում է»+։ 15  Հեսուն էլ ասաց նրանց. «Եթե դու բազմամարդ ժողովուրդ ես և եթե Եփրեմի լեռնային տարածքը+ չափազանց նեղ է քեզ համար, վե՛ր ել անտառ ու կտրիր այն և փերեզացիների+ ու ռաֆայիմների+ երկրում քեզ համար տեղ կունենաս»։ 16  Իսկ Հովսեփի որդիներն ասացին. «Լեռնային տարածքը բավարար չէ մեզ, և հարթավայրում ապրող բոլոր քանանացիները, Բեթ-Սեանում+ ու նրա կախյալ քաղաքներում բնակվողները և Հեզրայելի+ հարթավայրում ապրողները երկաթե գերանդիներով մարտակառքեր+ ունեն»։ 17  Ուստի Հեսուն Հովսեփի տանը, այսինքն՝ Եփրեմին ու Մանասեին, ասաց. «Դու իրոք որ բազմամարդ ժողովուրդ ես ու մեծ ուժ ունես+։ Անշուշտ մեկ հողաբաժինը բավարար չէ քեզ+. 18  լեռնային տարածքը քոնը կլինի+։ Քանի որ այն անտառ է, կկտրես այն, և քո սահմանի ծայրը կդառնա։ Դու կվռնդես քանանացիներին, թեպետ նրանք երկաթե գերանդիներով մարտակառքեր ունեն և ուժեղ են»+։

Ծանոթագրություններ