Մատչելիության կարգավորում

Ընտրել լեզուն

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել ցանկին

Անցնել բովանդակությանը

Եհովայի վկաներ

Հայերեն

Օնլայն Աստվածաշունչ

ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ. ՆՈՐ ԱՇԽԱՐՀ ԹԱՐԳՄԱՆՈՒԹՅՈՒՆ

Հեսու 16։1-10

16  Հովսեփի+ որդիների սահմանը, որ վիճակով+ ընկավ նրանց, սկսվում էր Երիքովի մոտ՝ Հորդանանից+ մինչև Երիքովի ջրերի արևելյան կողմը, և անցնում անապատի միջով, որը Երիքովից ձգվում էր դեպի Բեթելի+ լեռները։  Ապա դուրս էր գալիս Բեթելից, որ Լուզի+ մոտ է, ու անցնում էր արաքացիների+ սահմանով՝ Ատարոթում,  իսկ արևմտյան կողմից իջնում էր դեպի Հեֆալթիի սահմանը և հասնում մինչև Ներքին Բեթ-Օրոնի+ սահմանը ու Գազեր+. այն վերջանում էր ծովի մոտ+։  Հովսեփի որդիները+՝ Մանասեն ու Եփրեմը+, հողատարածքներ ստացան+։  Եփրեմի որդիների սահմանը՝ իրենց տոհմերի համեմատ, նրանց ժառանգության սահմանը արևելյան կողմում Ատարոթ-Ադարն+ էր մինչև Վերին Բեթ-Օրոն+,  և այս սահմանը դեպի ծովն էր դուրս գալիս։ Հյուսիսում Մաքմեթաթն+ էր, այնուհետև սահմանը պտույտ էր տալիս դեպի արևելք՝ Թեանաթսելի կողմը, ու գնում արևելք՝ դեպի Հանոա։  Հանոայից իջնում էր Ատարոթ ու Նաարա, հասնում էր Երիքով+ ու դուրս գալիս Հորդանան։  Թափուայից+ սահմանը շարժվում էր արևմուտք՝ դեպի Կանա+ հեղեղատը, ու վերջանում ծովի մոտ+։ Սա է Եփրեմի որդիների ցեղի ժառանգությունը՝ իրենց տոհմերի համեմատ։  Եփրեմի որդիները առանձնացված քաղաքներ+ ունեին Մանասեի որդիների ժառանգության մեջ. այդ բոլոր քաղաքները՝ իրենց ավաններով։ 10  Նրանք չվռնդեցին քանանացիներին+, որ Գազերում+ էին բնակվում, ուստի քանանացիները շարունակում են ապրել Եփրեմի տարածքում մինչև այս օրը+ և ստրկական աշխատանք են կատարում+։

Ծանոթագրություններ