Մատչելիության կարգավորում

Ընտրել լեզուն

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել ցանկին

Անցնել բովանդակությանը

Եհովայի վկաներ

Հայերեն

Օնլայն Աստվածաշունչ

ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ. ՆՈՐ ԱՇԽԱՐՀ ԹԱՐԳՄԱՆՈՒԹՅՈՒՆ

Հեսու 15։1-63

15  Հուդայի որդիների ցեղին՝ իրենց տոհմերի համեմատ, վիճակ+ ընկան մինչև Եդոմի+ սահմանն ընկած հողերը և Ցին+ անապատը մինչև Նեգևի+ հարավային ծայրը։  Նրանց հարավային սահմանը սկսվում էր Աղի ծովի+ եզրից, այսինքն՝ դեպի հարավ նայող ծովածոցից։  Հարավային կողմից դեպի Ակրաբիմի+ զառիվայրը դուրս գալով՝ գնում էր դեպի Ցին+ ու հարավից բարձրանում դեպի Կադես-Բառնեա+, ապա շարունակվում էր դեպի Եսրոն, բարձրանում Ադդար ու թեքվում դեպի Կարկա։  Հետո շարունակվում էր մինչև Ասեմոն+ ու դուրս գալիս Եգիպտոսի գետահովիտը+. այս սահմանը վերջանում էր ծովի մոտ։ Սա նրանց հարավային սահմանն էր։  Արևելյան սահմանը Աղի ծովն էր մինչև Հորդանանի գետաբերանը, իսկ հյուսիսային սահմանը սկսվում էր այդ ծովի ծոցից՝ Հորդանանի գետաբերանից+,  բարձրանում էր մինչև Բեթ-Ագլա+, անցնում Բեթ-Արաբայի+ հյուսիսային կողմով և ելնում մինչև Ռուբենի որդի Բաանի+ քարը։  Ապա այն բարձրանում էր մինչև Դաբիր՝ Աքորի+ հովիտը, և թեքվում հյուսիս՝ դեպի Գաղգաղա+, որը Էդոմիմի զառիվերի դիմացն է՝ գետահովտի հարավային կողմում։ Սահմանը անցնում էր Ենսամյուսի+ ջրերի մոտով և վերջանում Ենռոգելի+ մոտ։  Ապա բարձրանում էր մինչև Հիննոմի որդու հովիտը+՝ հեբուսացիների+ հարավային զառիթափը, այսինքն՝ Երուսաղեմ+, հետո վեր էր ելնում մինչև այն լեռան գագաթը, որը Հիննոմի հովտի արևմտյան կողմին է նայում և ռաֆայիմների+ հարթավայրի հյուսիսային ծայրում է գտնվում։  Այս սահմանը լեռան գագաթից ձգվում էր մինչև Նափթոայի ջրերի+ աղբյուրը, դուրս գալիս Եփրոն լեռան քաղաքներն ու հասնում Բաալա+, այսինքն՝ Կարիաթարիմ+։ 10  Բաալայից թեքվում էր դեպի արևմուտք՝ Սեիր լեռը, հասնում էր Յարիմ լեռան հյուսիսային ստորոտը, այսինքն՝ Քեսալոն, իջնում էր Բեթսամյուս+ ու անցնում Թամնա+։ 11  Ապա սահմանը դուրս էր գալիս Ակկարոնի+ հյուսիսային ստորոտ, հետո հասնում էր Սաքարոն, անցնում Բաալա լեռան մոտով ու դուրս գալիս Հաբնել։ Այս սահմանը վերջանում էր ծովի մոտ։ 12  Իսկ արևմտյան սահմանը Մեծ ծովի+ եզերքն էր։ Սրանք էին Հուդայի որդիների սահմանները՝ իրենց տոհմերի համեմատ։ 13  Հեֆոնեի որդի Քաղեբին+ Հեսուն, ինչպես որ Եհովան նրան կարգադրել էր, Հուդայի որդիների մեջ բաժին տվեց՝ Կարիաթ-Արբան (Արբան Ենակի հայրն է եղել), այսինքն՝ Քեբրոնը+։ 14  Քաղեբը այնտեղից դուրս վռնդեց Ենակի+ երեք որդիներին՝ Սեսիին+, Աքիմանին և Թոլմիին+, որոնք Ենակից էին ծնվել+։ 15  Այնտեղից վեր ելավ Դաբիր+՝ պատերազմելու նրա բնակիչների դեմ (նախկինում Դաբիրը կոչվել է Կարիաթ-Սեֆեր)+։ 16  Քաղեբն ասաց. «Ով որ հարվածի Կարիաթ-Սեֆերը ու գրավի այն, իմ դուստր Աքսային+ կնության կտամ նրան»։ 17  Քաղեբի եղբայր Կենեզի+ որդին՝ Գոթոնիելը+, գրավեց քաղաքը, ուստի նա իր դուստր Աքսային+ կնության տվեց նրան։ 18  Երբ Աքսան գնում էր տուն, սկսեց համոզել ամուսնուն, որ իր հորից մի արտ խնդրի։ Եվ մինչ Աքսան նստած էր էշի վրա, ձեռքի ափերն իրար զարկեց*։ Այդ ժամանակ Քաղեբը հարցրեց նրան. «Ի՞նչ ես ուզում»+։ 19  Նա էլ պատասխանեց. «Ինձ մի օրհնությո՛ւն տուր. քանի որ ինձ հարավում հողակտոր տվեցիր, Գուլլոթ-Մայիմն էլ ինձ տուր»։ Եվ Քաղեբը նրան տվեց Վերին Գուլլոթը և Ներքին Գուլլոթը+։ 20  Սա է Հուդայի+ որդիների ցեղի ժառանգությունը+՝ իրենց տոհմերի համեմատ։ 21  Ծայր հարավում՝ Եդոմի+ սահմանի մոտ, Հուդայի որդիների ցեղի քաղաքները սրանք էին. Կաբեսելը+, Եդերը, Հագուրը, 22  Կինան, Դեմոնան, Ադադան, 23  Կեդեսը, Հասորը, Հեթնանը, 24  Զիփը, Տելեմը+, Բաալոթը, 25  Հասոր-Ադաթան, Կարիոթ-Եսրոնը, այսինքն՝ Հասորը, 26  Ամամը, Սեման, Մոլադան+, 27  Ասար-Գադդան, Եսեմոնը, Բեթ-Փալեթը+, 28  Ասար-Սուալը+, Բերսաբեեն+, Բազիոթիան, 29  Բաալան+, Իյիմը, Ասեմը+, 30  Էլթուլադը, Քեսիլը, Հորման+, 31  Սիկելակը+, Մադմաննան, Սանսաննան, 32  Լաբաոթը, Սելեմը, Այինը+ և Ռեմոնը+. ընդամենը քսանինը քաղաքներ՝ իրենց ավաններով։ 33  Շեֆելայում+՝ Եսթաուղը+, Սարաան+, Ասնան, 34  Զանովը+, Ենգանիմը, Թափուան, Ենամը, 35  Հերիմութը+, Ոդողոմը+, Սոքովը+, Ազեկան+, 36  Սագարիմը+, Ատիթայիմը, Գադերան և Գադերոթայիմը. տասնչորս քաղաքներ և նրանց ավանները։ 37  Սեննանը, Ադասան, Մագդալգադը, 38  Դալաանը, Մասփան, Հեկթովելը, 39  Լաքիսը+, Բազկաթը+, Եգլոնը+, 40  Քաբբոնը, Լամասը, Քիթլիսը, 41  Գադերոթը, Բեթ-Դագոնը, Նաաման և Մակեդան+. տասնվեց քաղաքներ և նրանց ավանները։ 42  Լեբնան+, Եթերը+, Ասանը, 43  Հեփթան, Ասնան, Նեսիբը, 44  Կեիլան+, Աքզիբը+ և Մարեսան+. ինը քաղաքներ և նրանց ավանները։ 45  Ակկարոնը+ և նրա կախյալ քաղաքներն ու ավանները։ 46  Ակկարոնից դեպի արևմուտք այն բոլոր քաղաքները, որոնք գտնվում են Ազոտոսի մոտ, և նրանց ավանները։ 47  Ազոտոսը+՝ իր կախյալ քաղաքներով ու ավաններով, Գազան+՝ իր կախյալ քաղաքներով ու ավաններով մինչև Եգիպտոսի գետահովիտը, Մեծ ծովը և ափամերձ շրջանը+։ 48  Լեռնային շրջանում՝ Սամիրը, Հաթիրը+, Սոքովը, 49  Դաննան, Կարիաթ-Սաննան, այսինքն՝ Դաբիրը, 50  Անաբը, Եսթեմոն+, Անիմը, 51  Գեսեմը+, Քոլոնը և Գելոնը+. տասնմեկ քաղաքներ և նրանց ավանները։ 52  Արաբիան, Դուման, Եսանը, 53  Հանումը, Բեթ-Թափուան, Աֆեկան, 54  Քամատան, Կարիաթ-Արբան, այսինքն՝ Քեբրոնը+, և Սիորը. ինը քաղաքներ և նրանց ավանները։ 55  Մաոնը+, Կարմեղոսը, Զիփը+, Հետտան, 56  Հեզրայելը, Հեկդաամը, Զանովը, 57  Կայինը, Գաբաան և Թամնան+. տասը քաղաքներ և նրանց ավանները։ 58  Ալուլը, Բեթսուրը, Գեդորը, 59  Մաարաթը, Բեթ-Անոթը և Ելթեկոնը. վեց քաղաքներ և նրանց ավանները։ 60  Կարիաթ-Բաալը+, այսինքն՝ Կարիաթարիմը+, և Ռաբան. երկու քաղաքներ և նրանց ավանները։ 61  Անապատում՝ Բեթ-Արաբան+, Մադդինը, Սեքաքան, 62  Նեբսան, Աղի քաղաքը և Ենգադին+. վեց քաղաքներ և նրանց ավանները։ 63  Երուսաղեմում+ բնակվող հեբուսացիներին+ Հուդայի որդիները չկարողացան քշել+։ Ուստի հեբուսացիները Հուդայի որդիների հետ շարունակում են ապրել Երուսաղեմում մինչև այսօր։

Ծանոթագրություններ

Կամ՝ «էշի վրայից վայր իջավ»։