Մատչելիության կարգավորում

Ընտրել լեզուն

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել ցանկին

Անցնել բովանդակությանը

Եհովայի վկաներ

Հայերեն

Օնլայն Աստվածաշունչ

ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ. ՆՈՐ ԱՇԽԱՐՀ ԹԱՐԳՄԱՆՈՒԹՅՈՒՆ

Հեսու 1։1-18

1  Եհովայի ծառա Մովսեսի մահանալուց հետո Եհովան խոսեց Նավեի որդի Հեսուի+՝ Մովսեսի սպասավորի+ հետ՝ ասելով.  «Իմ ծառա Մովսեսը մահացավ+. հիմա վե՛ր կաց և այս ամբողջ ժողովրդի հետ անցի՛ր այս գետը՝ Հորդանանը, դեպի այն երկիրը, որ տալիս եմ նրանց՝ Իսրայելի որդիներին+։  Այն բոլոր տեղերը, որտեղ ձեր ոտքը կդնեք, ձեզ պիտի տամ, ինչպես որ Մովսեսին եմ խոստացել+։  Անապատից և այս Լիբանանից մինչև մեծ գետը՝ Եփրատ գետը, այսինքն՝ քետացիների+ ամբողջ երկիրը, և մինչև Մեծ ծովը*՝ այն կողմը, որտեղ արևը մայր է մտնում, ձեր տարածքը կլինի+։  Քո կյանքի բոլոր օրերում ոչ ոք չի կարողանա քեզ դեմ կանգնել+։ Ինչպես որ Մովսեսի հետ էի, քեզ հետ էլ կլինեմ+։ Քեզ երբեք չեմ թողնի ու քեզ չեմ լքի+։  Քաջացի՛ր և զորացի՛ր+, որովհետև դո՛ւ պիտի առաջնորդես այս ժողովրդին՝ ժառանգելու+ այն երկիրը, որը ես երդվել եմ նրանց նախահայրերին իրենց տալ+։  Միայն թե քա՛ջ եղիր և շատ զորացի՛ր, որ ամեն ինչ անես այն ամբողջ օրենքի համաձայն, որն իմ ծառա Մովսեսը քեզ պատվիրեց+։ Դրանից չշեղվես աջ կամ ձախ+, որպեսզի իմաստությամբ վարվես ամեն տեղ, ուր էլ որ գնաս+։  Օրենքի այս գիրքը թող չհեռանա քո բերանից+, այլ օր ու գիշեր այն կարդա*, որպեսզի ճշգրտորեն կատարես այն ամենը, ինչ որ գրված է այնտեղ+. այդ ժամանակ քո ճանապարհի մեջ դու հաջողակ կլինես և իմաստությամբ կգործես+։  Չէ՞ որ պատվիրեցի քեզ+. «Քա՛ջ եղիր և զորացի՛ր»։ Մի՛ սարսափիր ու մի՛ զարհուրիր+, քանի որ քո Աստված Եհովան քեզ հետ է ամեն տեղ, ուր էլ որ դու գնաս»+։ 10  Հեսուն ժողովրդի գլխավորներին պատվիրեց. 11  «Անցե՛ք ճամբարի միջով և ժողովրդին պատվիրեք ու ասացեք. «Ձեզ համար պաշար պատրաստեք, քանի որ երեք օր հետո պիտի անցնեք այս Հորդանանը, որպեսզի մտնեք ու տիրեք այն երկրին, որը ձեր Աստված Եհովան ձեզ է տալիս, որ տիրեք»»+։ 12  Իսկ Ռուբենյաններին, Գադյաններին ու Մանասեի կես ցեղին Հեսուն ասաց. 13  «Հիշե՛ք այն խոսքը, որ պատվիրեց ձեզ Եհովայի ծառա Մովսեսը+՝ ասելով. «Եհովան՝ ձեր Աստվածը, ձեզ հանգստություն է տալիս և այս երկիրը ձեզ է տվել։ 14  Ձեր կանայք, ձեր երեխաներն ու ձեր անասունները կբնակվեն այն երկրում, որը Մովսեսը Հորդանանի այս կողմում ձեզ է տվել+։ Բայց դուք՝ բոլոր զորավոր քաջերդ+, պետք է մարտական կարգով+ ձեր եղբայրների առաջն անցնեք ու օգնեք նրանց, 15  մինչև որ Եհովան ձեր եղբայրներին էլ հանգստություն տա, ինչպես որ ձեզ, և նրանք էլ տիրեն այն երկրին, որը ձեր Աստված Եհովան նրանց է տալու+։ Եվ միայն այդ ժամանակ պիտի վերադառնաք ձեր հողերը և տիրեք դրանց+, որոնք Եհովայի ծառա Մովսեսը ձեզ է տվել Հորդանանի այն կողմում, որտեղից բարձրանում է արևը»»+։ 16  Նրանք էլ պատասխանեցին Հեսուին. «Ամենը, ինչ որ պատվիրեցիր մեզ, կանենք, և ուր էլ որ մեզ ուղարկես, կգնանք+։ 17  Ինչպես Մովսեսին էինք լսում ամեն ինչում, այնպես էլ քեզ կլսենք։ Միայն թե քո Աստված Եհովան քեզ հետ լինի+, ինչպես որ Մովսեսի հետ էր+։ 18  Ամեն մարդ, ով դեմ դուրս կգա քո հրամանին+ և չի լսի քո բոլոր խոսքերը, որոնք դու նրան կպատվիրես, պիտի սպանվի+։ Միայն թե քա՛ջ եղիր և զորացի՛ր»+։

Ծանոթագրություններ

Այսինքն՝ Միջերկրական ծովը։
Կամ՝ «կիսաձայն կարդա», «խորհրդածիր»։