Մատչելիության կարգավորում

Ընտրել լեզուն

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել ցանկին

Անցնել բովանդակությանը

Եհովայի վկաներ

Հայերեն

Օնլայն Աստվածաշունչ

ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ. ՆՈՐ ԱՇԽԱՐՀ ԹԱՐԳՄԱՆՈՒԹՅՈՒՆ

Հայտնություն 9։1-21

9  Հինգերորդ հրեշտակը փչեց իր փողը+։ Եվ տեսա մի աստղ+, որ երկնքից ընկել էր երկրի վրա, և անդունդի+ բանալին+ տրվեց աստղին։  Նա բացեց անդունդը, ու այնտեղից ծուխ+ բարձրացավ՝ մեծ հնոցի ծխի նման+, և արևը, ինչպես նաև օդը այդ ծխից խավարեցին+։  Ծխի միջից մորեխներ+ դուրս եկան երկրի վրա, ու նրանց իշխանություն տրվեց, ինչպիսին որ երկրի կարիճներն+ ունեն։  Նրանց ասվեց, որ չվնասեն երկրի բուսականությունը, ո՛չ կանաչ խոտը, ո՛չ էլ որևէ ծառ, այլ վնասեն միայն այն մարդկանց, ովքեր Աստծու կնիքը չունեն իրենց ճակատներին+։  Մորեխներին թույլ տրվեց, որ չսպանեն նրանց, այլ որ հինգ ամիս տանջեն+։ Եվ նրանց տանջանքը նման էր կարիճի+ պատճառած տանջանքին, երբ խայթում է մարդուն։  Այդ օրերում մարդիկ մահ կփնտրեն+, բայց չեն գտնի, կցանկանան մահանալ, բայց մահը կփախչի նրանցից։  Մորեխները իրենց տեսքով պատերազմի համար պատրաստված ձիերի+ էին նման. նրանց գլուխներին ոսկե պսակների պես պսակներ կային, երեսները մարդկանց երեսների+ էին նման,  և կանանց մազերի պես մազեր ունեին+։ Նրանց ատամները առյուծի ատամների+ էին նման,  և երկաթե զրահների+ պես զրահներ ունեին։ Նրանց թևերի ձայնը նման էր պատերազմ+ գնացող շատ ձիերով կառքերի+ ձայնի։ 10  Կարիճների+ նման պոչեր ու խայթոցներ ունեին, և իրենց պոչերում իշխանություն ունեին հինգ ամիս վնասելու մարդկանց։ 11  Իրենց վրա թագավոր ունեին՝ անդունդի հրեշտակը+։ Նրա անունը եբրայերեն Աբադդոն* է, իսկ հունարեն՝ Ապոլլիոն*+։ 12  Մեկ վայը անցավ։ Ահա այս բաներից հետո ևս երկու վայեր+ են գալիս։ 13  Վեցերորդ հրեշտակը+ փչեց իր փողը+։ Եվ Աստծու դիմաց գտնվող ոսկե զոհասեղանի+ եղջյուրներից մի ձայն+ լսեցի, 14  որն ասում էր փող ունեցող վեցերորդ հրեշտակին. «Արձակի՛ր այն չորս հրեշտակներին+, որոնք կապված են+ Եփրատ+ մեծ գետի մոտ»։ 15  Եվ այդ չորս հրեշտակները, որոնք պատրաստված էին այն ժամի, օրվա, ամսվա և տարվա համար, արձակվեցին, որպեսզի սպանեն մարդկանց երրորդ մասին։ 16  Եվ հեծյալ զորքերի թիվը երկու բյուր բյուրավոր* էր. ես լսեցի նրանց թիվը։ 17  Ձիերին ու նրանց վրա նստողներին այսպես տեսա տեսիլքում. նրանք հուր-կարմիր, հակինթի պես կապույտ և ծծմբի պես դեղին զրահներ ունեին։ Ձիերի գլուխները առյուծների գլուխների նման էին+, և նրանց բերաններից կրակ, ծուխ ու ծծումբ+ էր դուրս գալիս։ 18  Եվ մարդկանց երրորդ մասը սպանվեց այս երեք պատուհասներից՝ կրակից, ծխից ու ծծմբից, որ դուրս էին գալիս նրանց բերաններից։ 19  Ձիերի իշխանությունը իրենց բերաններում և իրենց պոչերում էր։ Նրանց պոչերը օձերի+ նման էին ու գլուխներ ունեին, և դրանցով նրանք վնասում էին։ 20  Իսկ մնացած մարդիկ, որոնք այս պատուհասներից չսպանվեցին, չզղջացին իրենց ձեռքի գործերի համար+, այլ շարունակեցին երկրպագել դևերին+ և ոսկե, արծաթե+, պղնձե, քարե ու փայտե կուռքերին, որոնք չեն կարող ո՛չ տեսնել, ո՛չ լսել և ո՛չ էլ քայլել+։ 21  Նրանք չզղջացին իրենց կատարած սպանությունների+, ոգեհարցության*+, պոռնկության և գողությունների համար։

Ծանոթագրություններ

Եբր.՝ «կործանում»։
Հուն.՝ «կործանող»։
Կամ՝ «քսան հազար անգամ տասը հազար», այսինքն՝ 200 000 000։
Բռց.՝ «թմրադեղերի»։