Մատչելիության կարգավորում

Ընտրել լեզուն

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել ցանկին

Անցնել բովանդակությանը

Եհովայի վկաներ

Հայերեն

Օնլայն Աստվածաշունչ

ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ. ՆՈՐ ԱՇԽԱՐՀ ԹԱՐԳՄԱՆՈՒԹՅՈՒՆ

Հայտնություն 8։1-13

8  Երբ նա+ յոթերորդ կնիքը բացեց+, երկնքում մոտ կես ժամ լռություն տիրեց։  Եվ տեսա յոթ հրեշտակներին+, որ կանգնած էին Աստծու առաջ, ու յոթ փողեր տրվեցին նրանց։  Մի ուրիշ հրեշտակ եկավ ու կանգնեց զոհասեղանի+ մոտ։ Նա մի ոսկե խնկաման ուներ։ Եվ մեծ քանակությամբ խունկ+ տրվեց նրան, որպեսզի բոլոր սրբերի աղոթքների հետ միասին այն մատուցի ոսկե զոհասեղանի վրա, որը գահի առաջ էր։  Եվ խնկի ծուխը սրբերի աղոթքների+ հետ միասին հրեշտակի ձեռքից բարձրացավ Աստծու առաջ։  Հրեշտակը իսկույն վերցրեց խնկամանը, նրա մեջ զոհասեղանի կրակից լցրեց+ և այն գցեց երկրի վրա+։ Եվ որոտներ+ եղան, ձայներ, կայծակներ+ ու երկրաշարժ+։  Եվ յոթ հրեշտակները, որ յոթ+ փողեր+ ունեին, պատրաստվեցին փչելու։  Առաջինը փչեց իր փողը, և արյան հետ խառնված կարկուտ ու կրակ+ տեղաց երկրի վրա։ Երկրի երրորդ մասը, ծառերի երրորդ մասը, և ամբողջ կանաչ բուսականությունը+ այրվեց+։  Երկրորդ հրեշտակը փչեց իր փողը, և մեծ սարի+ նման ինչ-որ բան՝ կրակով բռնկված, գցվեց ծովի+ մեջ։ Ծովի երրորդ մասը արյուն դարձավ+,  և ծովի մեջ հոգի* ունեցող արարածների երրորդ մասը մեռավ+, և նավերի երրորդ մասը խորտակվեց։ 10  Երրորդ հրեշտակը փչեց իր փողը, և ջահի պես վառվող մի մեծ աստղ ընկավ երկնքից+, ընկավ գետերի երրորդ մասի ու ջրերի աղբյուրների վրա+։ 11  Այդ աստղի անունը Օշինդր էր։ Եվ ջրերի երրորդ մասը օշինդր դարձավ, ու մարդկանցից շատերը մեռան ջրերից, որովհետև ջրերը դառնացել էին+։ 12  Չորրորդ հրեշտակը փչեց իր փողը։ Եվ զարկվեց արևի երրորդ մասը, լուսնի երրորդ մասը և աստղերի երրորդ մասը, որպեսզի նրանց երրորդ մասը խավարի+, և ցերեկվա, ինչպես նաև գիշերվա երրորդ մասը լուսավորություն չունենա+։ 13  Եվ տեսա ու լսեցի, թե ինչպես էր երկնքում*+ թռչող մի արծիվ+ բարձր ձայնով ասում. «Վա՜յ, վա՜յ, վա՜յ+ երկրի վրա բնակվողներին, երբ հնչեն մնացած փողերը, որ պատրաստվում են փչել երեք հրեշտակները»+։

Ծանոթագրություններ

Կամ՝ «կյանք»։ Տե՛ս հավելված 10։
Հուն. այս բառը ակնարկում է երկնքի այն հատվածին, որտեղ թռչուններն են թռչում։