Անցնել բովանդակությանը

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել ցանկին

Եհովայի վկաներ

Հայերեն

Օնլայն Աստվածաշունչ | ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ. ՆՈՐ ԱՇԽԱՐՀ ԹԱՐԳՄԱՆՈՒԹՅՈՒՆ

Հայտնություն 20։1-15

20  Տեսա մի հրեշտակ, որ իջնում էր երկնքից և իր ձեռքում անդունդի բանալին+ ու մի մեծ շղթա ուներ։  Նա բռնեց վիշապին+՝ վաղեմի օձին+, որը Բանսարկուն+ և Սատանան+ է, ու կապեց նրան հազար տարով։  Նրան անդունդը+ գցեց, այն փակեց ու կնքեց, որ նա այլևս չմոլորեցնի ազգերին, մինչև որ հազար տարին լրանա։ Այս բաներից հետո նա պետք է կարճ ժամանակով ազատ արձակվի+։  Եվ տեսա գահեր+, նաև նրանց, ովքեր նստեցին դրանց վրա, և նրանց դատելու իշխանություն տրվեց+։ Տեսա նրանց*, ովքեր Հիսուսի մասին վկայելու և Աստծու մասին խոսելու համար կացնով սպանվել էին, ովքեր ո՛չ գազանին երկրպագեցին+, ո՛չ էլ նրա պատկերին+, և ովքեր իրենց ճակատներին ու ձեռքերին նշանը չընդունեցին+։ Նրանք կենդանացան ու Քրիստոսի հետ թագավորեցին+ հազար տարի։  (Մահացածների+ մնացած մասը չկենդանացավ, մինչև որ հազար տարին լրացավ)+։ Սա առաջին+ հարությունն է։  Երջանիկ+ ու սուրբ+ է նա, ով բաժին ունի առաջին հարության մեջ։ Այդպիսիների վրա երկրորդ մահը+ իշխանություն չունի+, այլ նրանք Աստծու և Քրիստոսի քահանաները+ կլինեն և նրա հետ կթագավորեն հազար տարի+։  Իսկ երբ հազար տարին լրանա, Սատանան ազատ կարձակվի իր բանտից։  Նա դուրս կգա, որ մոլորեցնի երկրի չորս անկյուններում գտնվող ազգերին՝ Գոգին ու Մագոգին, որպեսզի հավաքի նրանց պատերազմի համար։ Նրանց թիվը ծովի ավազի չափ է+։  Եվ նրանք դուրս եկան երկրի ողջ լայնքով ու շրջապատեցին սրբերի ճամբարը+ և սիրված քաղաքը+։ Բայց երկնքից կրակ իջավ ու լափեց նրանց+։ 10  Բանսարկուն+, որը մոլորեցնում էր նրանց, գցվեց կրակի ու ծծմբի լիճը, ուր արդեն գտնվում էին գազանն+ ու սուտ մարգարեն+։ Նրանք կտանջվեն օր ու գիշեր, հավիտյանս հավիտենից։ 11  Ապա տեսա մի մեծ սպիտակ գահ և նրան, որ նստած էր դրա վրա+։ Նրա առաջից երկինքն ու երկիրը փախան+, և նրանց համար տեղ չեղավ։ 12  Եվ տեսա մահացածներին՝ մեծերին ու փոքրերին+՝ կանգնած գահի առաջ, և գրքեր բացվեցին։ Մեկ ուրիշ գիրք էլ բացվեց. դա կյանքի գիրքն էր+։ Եվ մահացածները դատվեցին՝ ըստ իրենց գործերի՝ այդ գրքերում գրվածների համաձայն+։ 13  Ծովն իր միջի մահացածներին տվեց, և մահն ու գերեզմանը* իրենց միջի մահացածներին+ տվեցին, և նրանցից ամեն մեկը դատվեց՝ ըստ իր գործերի+։ 14  Մահն+ ու գերեզմանը* գցվեցին կրակի լիճը։ Կրակի լիճը+ երկրորդ մահն+ է։ 15  Նա, ով գրված չէր կյանքի գրքում+, կրակի լիճը գցվեց+։

Ծանոթագրություններ

Բռց.՝ «նրանց հոգիները»։
Հուն.՝ հադես։ Տե՛ս հավելված 11։
Հուն.՝ հադես։ Տե՛ս հավելված 11։