Մատչելիության կարգավորում

Ընտրել լեզուն

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել ցանկին

Անցնել բովանդակությանը

Եհովայի վկաներ

Հայերեն

Օնլայն Աստվածաշունչ

ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ. ՆՈՐ ԱՇԽԱՐՀ ԹԱՐԳՄԱՆՈՒԹՅՈՒՆ

Հայտնություն 18։1-24

18  Այս բաներից հետո տեսա մեկ ուրիշ հրեշտակ, որը իջնում էր երկնքից և մեծ իշխանություն ուներ+։ Երկիրը լուսավորվեց նրա փառքից+։  Նա ուժեղ ձայնով աղաղակեց+. «Ընկա՛վ, ընկա՛վ Մեծ Բաբելոնը+։ Նա դարձավ դևերի բնակության վայր, ամեն անմաքուր ու ատելի թռչնի+ թաքստոց և թունավոր օդով լցված վայր։  Նրա պոռնկության բարկության գինու պատճառով բոլոր ազգերը զոհ դարձան+, երկրի թագավորները նրա հետ պոռնկություն գործեցին+, և երկրի ճամփորդող վաճառականները+ հարստացան նրա անամոթ պերճանքի շնորհիվ»+։  Եվ երկնքից մեկ ուրիշ ձայն լսեցի, որ ասում էր. «Դո՛ւրս եկ նրա միջից, ի՛մ ժողովուրդ+, որ մասնակից չլինես նրա մեղքերին+ և որ նրա պատուհասներից քեզ վրա չգան։  Նրա մեղքերը կուտակվել ու հասել են մինչև երկինք+, ու Աստված հիշել է նրա անարդար գործերը+։  Հատուցե՛ք նրան նրա արածների համեմատ+ և նրան երկու անգամ ավելին արեք, այո՛, նրա արածների կրկնակին+. այն բաժակի+ մեջ, որում նա խառնուրդ լցրեց, կրկնակի խառնուրդ լցրեք+ նրա համար+։  Որ չափով որ նա փառավորեց իրեն և ապրեց անամոթ պերճանքի մեջ, այդ չափով էլ տանջանք ու սուգ տվեք նրան+։ Իր սրտում նա շարունակ ասում է. «Ես նստած եմ որպես թագուհի+, ես այրի չեմ+ ու երբեք սուգ չեմ տեսնի»+։  Ահա թե ինչու մեկ օրում պիտի գան նրա վրա պատուհասները+՝ մահ, սուգ և սով, ու նա ամբողջությամբ պիտի այրվի կրակով+, որովհետև Եհովա Աստված՝ նրան դատողը, զորեղ է+։  Եվ երկրի թագավորները+, որոնք պոռնկություն գործեցին նրա հետ ու ապրեցին անամոթ պերճանքի մեջ, կողբան նրա վրա և վշտից կուրծք կծեծեն+, երբ տեսնեն նրա այրվելու ծուխը+, 10  և նրա տանջանքներից վախեցած՝ հեռվում կանգնած կասեն+. «Վա՜յ, վա՜յ քեզ, մե՛ծ քաղաք, հզո՛ր քաղաք+ Բաբելոն, որովհետև մեկ ժամում եկավ քո դատաստանը»+։ 11  Նաև երկրի ճամփորդող վաճառականները+ կողբան և սուգ կանեն նրա վրա+, որովհետև այլևս չկա մեկը, որ գնի նրանց ապրանքը՝ 12  ոսկին ու արծաթը, թանկարժեք քարերն ու մարգարիտները, բարձրորակ կտավն ու ծիրանին, մետաքսն ու ալ կարմիր կտորը, նաև բուրավետ փայտից, փղոսկրից, ամենաթանկարժեք փայտից, պղնձից, երկաթից և մարմարից պատրաստված ամեն տեսակ իրերը+, 13  դարչին, հնդկական համեմունք, խունկ, անուշահոտ յուղ, կնդրուկ, գինի, ձիթապտղի յուղ, բարձրորակ ալյուր, ցորեն, անասուններ, ոչխարներ, ձիեր, կառքեր, ծառաներ և մարդկանց հոգիներ+։ 14  Այո՛, այն հասած պտուղը, որին քո հոգին ցանկացավ+, հեռացել է քեզանից, և քո բոլոր նրբագեղ ու շքեղ բաները վերացել են, և մարդիկ էլ երբեք չեն գտնի դրանք+։ 15  Եվ այս բաներով առևտուր անող վաճառականները+, որոնք հարստացան նրա շնորհիվ, նրա տանջանքներից վախեցած, հեռվում կկանգնեն, կողբան ու սուգ կանեն+՝ 16  ասելով. «Վա՜յ, վա՜յ այն մեծ քաղաքին+, որ բարձրորակ կտավ, ծիրանի և ալ կարմիր էր հագել, և շքեղորեն զարդարվել էր ոսկյա զարդերով, թանկարժեք քարերով ու մարգարիտներով+, 17  որովհետև մեկ ժամում այդքան մեծ հարստությունը ավերվեց»+։ Եվ բոլոր նավապետները+, բոլոր նավագնացները, նավաստիներն ու բոլոր նրանք, ովքեր ապրուստ են վաստակում ծովից, կանգնեցին հեռվում+ 18  և տեսնելով նրա այրվելու ծուխը՝ աղաղակեցին. «Ո՞ր քաղաքն է նման այս մեծ քաղաքին»+։ 19  Եվ իրենց գլուխներին հող ցանեցին+ և ողբալով ու սգալով+ աղաղակեցին. «Վա՜յ, վա՜յ այն մեծ քաղաքին, որտեղ բոլոր նավ+ ունեցողները հարստացան+ նրա ճոխության շնորհիվ, որովհետև մեկ ժամում նա ավերվեց»+։ 20  Ուրախացի՛ր նրա վրա, ո՛վ երկինք+, և դո՛ւք, սրբե՛ր+, առաքյալնե՛ր+ և մարգարենե՛ր, որովհետև Աստված դատաստան արեց ու պատժեց նրան ձեզ համար»+։ 21  Եվ մի զորեղ հրեշտակ մի քար վերցրեց, որ նման էր աղացքարի+, նետեց այն ծովի մեջ+ ու ասաց. «Ահա այսպիսի արագությամբ վայր կգցվի Բաբելոն մեծ քաղաքը, և նա այլևս չի լինի+։ 22  Քնարահար երգիչների, երաժիշտների, սրնգահարների և փողահարների ձայնը այլևս չի լսվի քո մեջ+, ոչ մի արհեստավոր այլևս չի լինի քո մեջ, ոչ մի աղացքարի ձայն այլևս չի լսվի քո մեջ, 23  ոչ մի ճրագի լույս այլևս չի փայլի քո մեջ, և ոչ մի փեսայի ու հարսի ձայն այլևս չի լսվի քո մեջ+։ Քո ճամփորդող վաճառականները+ երկրի մեծամեծ մարդիկ էին+, և բոլոր ազգերը մոլորվեցին քո ոգեհարցությամբ*+։ 24  Այո՛, նրա մեջ էր մարգարեների+, սրբերի+ և երկրի վրա մորթված բոլոր մարդկանց արյունը»+։

Ծանոթագրություններ

Բռց.՝ «թմրադեղերի գործածությամբ»։