Մատչելիության կարգավորում

Ընտրել լեզուն

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել ցանկին

Անցնել բովանդակությանը

Եհովայի վկաներ

Հայերեն

Օնլայն Աստվածաշունչ

ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ. ՆՈՐ ԱՇԽԱՐՀ ԹԱՐԳՄԱՆՈՒԹՅՈՒՆ

Հայտնություն 15։1-8

15  Երկնքում մեկ ուրիշ նշան+ տեսա՝ մեծ և սքանչելի. յոթ հրեշտակներ+՝ յոթ պատուհասներով+։ Սրանք վերջինն են, որովհետև սրանց միջոցով է ավարտվում+ Աստծու բարկությունը+։  Եվ տեսա ապակե ծովի+ նման մի բան՝ կրակով խառնված, նաև նրանց, ովքեր հաղթանակ են+ տանում գազանի դեմ, նրա պատկերի+ դեմ և նրա անվան թվի+ դեմ։ Նրանք կանգնած էին ապակե ծովի+ մոտ և Աստծու քնարներն+ ունեին  ու երգում էին Աստծու ծառա Մովսեսի երգն+ ու Գառան երգը+. «Մեծ և սքանչելի են քո գործերը+, Եհո՛վա Աստված՝ Ամենակարո՛ղ+։ Արդար և ճշմարիտ են քո ճանապարհները+, հավիտենությա՛ն Թագավոր+։  Ո՞վ չի վախենա քեզանից+, Եհո՛վա+, և չի փառավորի քո անունը+, որովհետև միայն դու ես նվիրված+։ Բոլոր ազգերը կգան ու կերկրպագեն քեզ+, որովհետև քո արդար վճիռները հայտնի են դարձել»+։  Այս բաներից հետո տեսա, որ վկայության+ խորանի+ սրբարանը բացվեց երկնքում+,  և յոթ հրեշտակները+, որ յոթ պատուհասներ ունեին+, դուրս եկան սրբարանից՝ մաքուր, պայծառ կտավ+ հագած և իրենց կրծքին ոսկե գոտիներ կապած։  Չորս կենդանի արարածներից+ մեկը յոթ հրեշտակներին յոթ ոսկե գավաթներ տվեց, որոնք լիքն էին հավիտյանս հավիտենից+ կենդանի Աստծու բարկությամբ+։  Եվ սրբարանը ծխով լցվեց Աստծու փառքի+ և նրա զորության պատճառով, ու ոչ ոք չկարողացավ մտնել սրբարան, մինչև որ յոթ հրեշտակների յոթ պատուհասները+ չավարտվեցին։

Ծանոթագրություններ