Մատչելիության կարգավորում

Ընտրել լեզուն

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել ցանկին

Անցնել բովանդակությանը

Եհովայի վկաներ

Հայերեն

Օնլայն Աստվածաշունչ

ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ. ՆՈՐ ԱՇԽԱՐՀ ԹԱՐԳՄԱՆՈՒԹՅՈՒՆ

Հայտնություն 13։1-18

13  Նա անշարժ կանգնեց ծովի ավազի+ վրա։ Եվ տեսա մի գազան+, որ դուրս էր գալիս ծովից+։ Նա տասը եղջյուր+ և յոթ գլուխ+ ուներ և իր եղջյուրներին՝ տասը թագ ու իր գլուխներին՝ հայհոյալից+ անուններ։  Այդ գազանը, որին տեսա, նման էր ընձառյուծի+, բայց նրա ոտքերը արջի+ ոտքերի էին նման, իսկ բերանը՝ առյուծի+ երախի։ Եվ վիշապը+ գազանին տվեց զորություն, գահ և մեծ իշխանություն+։  Ես տեսա, որ նրա գլուխներից մեկը ասես մահացու վիրավոր+ լիներ, բայց նրա վերքը բուժվեց, և ողջ երկիրը հիացմունքով գնաց գազանի հետևից։  Մարդիկ երկրպագեցին վիշապին, որովհետև նա իշխանությունը տվեց գազանին, և երկրպագեցին գազանին՝ ասելով. «Ո՞վ է նման գազանին, ո՞վ կարող է պատերազմել նրա դեմ»։  Նրան մեծ-մեծ բաներ խոսող+ ու հայհոյանքներ+ ասող բերան տրվեց, նաև տրվեց իշխանություն՝քառասուներկու ամիս+ գործելու։  Նա բացեց իր բերանը, որ հայհոյի+ Աստծուն, նրա անունը և նրա բնակության վայրը, այսինքն՝ նրանց, ովքեր բնակվում են երկնքում+։  Նրան թույլ տրվեց+, որ պատերազմ մղի սրբերի դեմ ու հաղթի նրանց+, և նրան իշխանություն տրվեց ամեն ցեղի, ժողովրդի, լեզվի ու ազգի վրա։  Նրան կերկրպագեն երկրի վրա բոլոր բնակվողները, որոնց անունները աշխարհը հիմնվելուց ի վեր+ չի գրվել մորթված+ Գառան կյանքի գրքում+։  Ով ականջ ունի, թող լսի+։ 10  Եթե որևէ մեկը գերության է տարվելու, գերության կգնա+։ Եթե որևէ մեկը սրով սպանի, սրով էլ պիտի սպանվի+։ Այստեղ է, որ սրբերը+ պետք է տոկունություն+ ու հավատ+ դրսևորեն։ 11  Ապա տեսա մեկ ուրիշ գազան+, որ դուրս էր ելնում երկրից+։ Նա երկու եղջյուր ուներ, որոնք նման էին գառան եղջյուրների, և սկսեց խոսել վիշապի նման+։ 12  Եվ նա առաջին գազանի+ ամբողջ իշխանությունը գործի էր դնում նրա առաջ և ստիպում էր երկրին ու նրա բնակիչներին երկրպագել առաջին գազանին, որի մահացու վերքը բուժվել էր+։ 13  Եվ մեծ նշաններ+ էր անում, այնպես, որ նույնիսկ երկնքից կրակ էր իջեցնում երկրի վրա մարդկանց աչքերի առաջ։ 14  Նա մոլորեցնում էր երկրի վրա բնակվողներին այն նշաններով, որոնք իրեն թույլ էր տրվել անելու գազանի առաջ, և ասում էր երկրի վրա բնակվողներին, որ պատրաստեն գազանի պատկերը+, որը վիրավորվել էր սրով+, բայց նորից կենդանացել էր։ 15  Եվ նրան թույլ տրվեց, որ շունչ տա գազանի պատկերին, որպեսզի գազանի պատկերը և՛ խոսի, և՛ սպանել տա բոլոր նրանց, ովքեր ոչ մի ձևով չեն երկրպագի գազանի պատկերին+։ 16  Նա հարկադրում էր բոլոր մարդկանց+՝ փոքրերին ու մեծերին, հարուստներին ու աղքատներին, ազատներին ու ծառաներին, որ այդ մարդկանց աջ ձեռքին կամ նրանց ճակատներին նշան դնեն+, 17  և որ ոչ ոք չկարողանա գնել կամ վաճառել, բացի նրանից, ով ունի նշանը, գազանի անունը+ կամ նրա անվան թիվը+։ 18  Ահա այստեղ է, որ իմաստություն է հարկավոր. ով խելք ունի, թող հաշվի գազանի թիվը, որովհետև այն մարդու+ թիվ է, և այդ թիվը վեց հարյուր վաթսունվեց+ է։

Ծանոթագրություններ