Մատչելիության կարգավորում

Ընտրել լեզուն

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել ցանկին

Անցնել բովանդակությանը

Եհովայի վկաներ

Հայերեն

Օնլայն Աստվածաշունչ

ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ. ՆՈՐ ԱՇԽԱՐՀ ԹԱՐԳՄԱՆՈՒԹՅՈՒՆ

Հայտնություն 1։1-20

1  Հայտնություն+՝ Հիսուս Քրիստոսի կողմից, որ Աստված տվեց նրան+, որպեսզի ցույց տա իր ծառաներին+ այն բաները, որոնք շուտով պետք է տեղի ունենան+։ Նա ուղարկեց իր հրեշտակին+ ու նրա միջոցով խորհրդանշաններով+ այն ներկայացրեց իր ծառա Հովհաննեսին+,  որը վկայեց Աստծու տված խոսքի+ և Հիսուս Քրիստոսի տված վկայության մասին+, այսինքն՝ բոլոր այն բաների մասին, որ տեսավ։  Երջանիկ է+ նա, ով բարձրաձայն կարդում է+ այս մարգարեության խոսքերը+, և երջանիկ են նրանք, ովքեր լսում ու պահում են դրա մեջ գրվածները+, որովհետև նշանակված ժամանակը մոտ է+։  Հովհաննեսը գրում է Ասիայում* գտնվող յոթ ժողովներին+։ Թող անզուգական բարություն* դրսևորվի ձեր հանդեպ և խաղաղություն լինի ձեզ «նրանից, որ կա, եղել է և գալիս է»+, այն յոթ ոգիներից+, որ նրա գահի առջև են,  և Հիսուս Քրիստոսից՝ «Հավատարիմ Վկայից»+, որ «մահացածների միջից անդրանիկն»+ է և «երկրի թագավորների Իշխանը»+։ Նրան, ով սիրում է մեզ+, ով ազատեց մեզ մեր մեղքերից իր իսկ արյան միջոցով+  և մեզ թագավորներ+ ու քահանաներ+ դարձրեց իր Աստծու և Հոր համար, նրան լինի փառքը և զորությունը հավիտյան+։ Ամեն։  Ահա նա գալիս է ամպերով+, և ամեն աչք կտեսնի նրան+, նաև նրանք, ովքեր խոցեցին նրան+։ Եվ երկրի բոլոր ցեղերը կողբան ու կուրծք կծեծեն նրա պատճառով+։ Այո՛, այդպես կլինի։ Ամեն։  «Ես եմ Ալֆան և Օմեգան+,– ասում է Եհովա Աստված,– նա, որ կա, եղել է և գալիս է+՝ Ամենակարողը»+։  Ես՝ Հովհաննեսս, ձեր եղբայրը, որ Հիսուսի հետ միասին+ ձեզ հետ մասնակից եմ նեղությանը+, թագավորությանը+ և տոկունությանը+, Աստծու մասին խոսելու և Հիսուսի մասին վկայելու+ պատճառով հայտնվեցի Պատմոս կոչված կղզում։ 10  Ոգու ներշնչմամբ+ ես հայտնվեցի+ Տիրոջ օրվա մեջ+ և իմ հետևից մի ուժեղ ձայն+ լսեցի փողի ձայնի պես, 11  որն ասում էր. «Ինչ որ տեսնում ես, գրի առ+ մի գրքում և այն ուղարկիր յոթ ժողովներին+, որ գտնվում են Եփեսոսում+, Զմյուռնիայում+, Պերգամոնում+, Թյուատիրում+, Սարդեսում+, Ֆիլադելֆիայում+ և Լաոդիկեայում»+։ 12  Ես շրջվեցի, որ տեսնեմ, թե ինչ ձայն էր խոսում ինձ հետ, և շրջվելով՝ տեսա յոթ ոսկե ճրագակալներ+, 13  և այդ ճրագակալների մեջտեղը մարդու որդու նման մեկը+՝ մինչև ոտքերը հասնող հանդերձ հագած, և կուրծքը՝ ոսկե գոտիով գոտևորված։ 14  Նրա գլուխն ու մազերը սպիտակ բրդի և ձյան պես սպիտակ էին+, աչքերը՝ կրակի բոցի պես+, 15  ոտքերը հնոցի մեջ շիկացած մաքուր պղնձի պես էին+, իսկ ձայնը+ նման էր շատ ջրերի ձայնի։ 16  Իր աջ ձեռքում նա յոթ աստղ ուներ+, բերանից սրած երկսայրի մի երկար սուր+ էր դուրս գալիս, իսկ երեսը վառ շողացող արևի պես էր+։ 17  Երբ տեսա նրան, մեռածի պես ընկա նրա ոտքերի առաջ։ Նա իր աջ ձեռքը դրեց ինձ վրա ու ասաց. «Մի՛ վախեցիր+։ Ե՛ս եմ Առաջինը+ և Վերջինը+ 18  և կենդանի եղողը+։ Ես մահացա+, բայց ահա կենդանի եմ հավիտյանս հավիտենից+ և մահվան+ ու գերեզմանի* բանալիներն ունեմ+։ 19  Ուստի գրի՛ առ այն ամենը, ինչ տեսար, ինչ կա և ինչ սրանցից հետո լինելու է+։ 20  Իսկ իմ աջ ձեռքին տեսած այն յոթ աստղերի+ և այն յոթ ոսկե ճրագակալների+ սրբազան գաղտնիքը սա է. յոթ աստղերը յոթ ժողովների հրեշտակներն են, իսկ յոթ ճրագակալները յոթ ժողովներն են»+։

Ծանոթագրություններ

Տե՛ս Գրծ 2։9-ի ծնթ.։
Տե՛ս բառարանը։
Հուն.՝ հադես։ Տե՛ս հավելված 11։