Մատչելիության կարգավորում

Ընտրել լեզուն

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել ցանկին

Անցնել բովանդակությանը

Եհովայի վկաներ

Հայերեն

Օնլայն Աստվածաշունչ

ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ. ՆՈՐ ԱՇԽԱՐՀ ԹԱՐԳՄԱՆՈՒԹՅՈՒՆ

Հակոբոս 4։1-17

4  Ո՞րն է ձեր մեջ ծագող վեճերի ու կռիվների պատճառը։ Արդյոք կյանքի հաճույքները վայելելու ձեր ցանկությունները չե՞ն, որոնք պայքար են մղում ձեր մեջ+։  Ցանկանում եք, բայց չունեք։ Սպանում եք+ և նախանձով տենչում+, բայց չեք կարողանում ձեռք բերել։ Կռվում եք+ և վիճում։ Չունեք, որովհետև չեք խնդրում։  Խնդրում եք, բայց չեք ստանում, որովհետև սխալ նպատակով եք խնդրում+, որպեսզի ձեր խնդրածը կյանքի հաճույքների վրա վատնեք+։  Շնացողնե՛ր+, մի՞թե չգիտեք, որ աշխարհի հետ ընկերությունը թշնամություն է Աստծու դեմ+։ Ուստի եթե մեկը ցանկանում է աշխարհի ընկերը լինել+, Աստծու թշնամին է դառնում+։  Կամ ձեզ թվում է, թե Սուրբ Գրքում իզո՞ւր է ասվում. «Մեր մեջ բնակվող ոգին+, որ նախանձելու հակում ունի, շարունակ տարբեր բաներ է փափագում»։  Սակայն անզուգական բարությունը*, որը Աստված տալիս է, ավելի մեծ է+։ Ուստի այնտեղ ասվում է. «Աստված հակառակվում է գոռոզներին+, բայց խոնարհների հանդեպ անզուգական բարություն է դրսևորում»+։  Ուրեմն հպատակվեք+ Աստծուն, հակառակվեք Բանսարկուին+, և նա կփախչի ձեզանից+։  Մոտեցեք Աստծուն, և նա կմոտենա ձեզ+։ Լվացեք ձեր ձեռքերը, ո՛վ մեղավորներ+, և մաքրեք ձեր սրտերը+, ո՛վ անվճռական+ մարդիկ։  Տառապեք, սգացեք ու լաց եղեք+։ Թող ձեր ծիծաղը սգի վերածվի, և ձեր ուրախությունը՝ վհատության+։ 10  Խոնարհ եղեք Եհովայի աչքում+, և նա կբարձրացնի ձեզ+։ 11  Վերջ տվեք իրար դեմ խոսելուն, եղբայրնե՛ր+։ Նա, ով խոսում է եղբոր դեմ կամ դատում է+ իր եղբորը, օրենքի դեմ է խոսում և օրենքն է դատում։ Եթե դու դատում ես օրենքը, ուրեմն դատավոր ես+, ոչ թե օրենքը կատարող։ 12  Մեկն է օրենսդիրն ու դատավորը+՝ նա, ով կարող է փրկել և կործանել+։ Բայց ո՞վ ես դու, որ դատում ես քո մերձավորին+։ 13  Իսկ հիմա դուք լսեք, որ ասում եք՝ «այսօր կամ վաղը ճանապարհ կընկնենք այսինչ քաղաքը և մի տարի այնտեղ կանցկացնենք, գործ կանենք ու փող կվաստակենք»+, 14  մինչդեռ դուք չգիտեք, թե վաղը ինչպիսին կլինի ձեր կյանքը+։ Դուք մշուշ եք, որը մի կարճ ժամանակով հայտնվում է, ապա անհետանում+։   15  Փոխարենը՝ պետք է ասեք. «Եթե Եհովան կամենա+, կապրենք և կանենք այս կամ այն բանը»+։ 16  Բայց այժմ դուք հպարտանում եք՝ մեծամտորեն պարծենալով+։ Այսպիսի հպարտությունը չար է։ 17  Հետևաբար, եթե որևէ մեկը գիտի այն, ինչ ճիշտ է, բայց չի անում+, դա մեղք է+։

Ծանոթագրություններ

Տե՛ս բառարանը։