Մատչելիության կարգավորում

Ընտրել լեզուն

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել ցանկին

Անցնել բովանդակությանը

Եհովայի վկաներ

Հայերեն

Օնլայն Աստվածաշունչ

ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ. ՆՈՐ ԱՇԽԱՐՀ ԹԱՐԳՄԱՆՈՒԹՅՈՒՆ

Հակոբոս 3։1-18

3  Եղբայրնե՛րս, ձեզնից բոլորը չէ, որ պետք է ուսուցիչներ դառնան+։ Դուք գիտեք, որ մենք ավելի խիստ դատաստանի ենք արժանանալու+,  քանի որ բոլորս էլ հաճախ ենք սխալվում*+։ Եթե մեկը խոսքի մեջ չի սայթաքում+, նա կատարյալ մարդ է+, որը կարող է սանձել նաև իր ամբողջ մարմինը։  Եթե մենք ձիերի բերանին սանձ+ ենք դնում, որ նրանք ենթարկվեն մեզ+, ապա կառավարում ենք նաև նրանց ամբողջ մարմինը։  Տեսեք, նույնիսկ նավերը, որ թեպետ այդքան մեծ են ու քշվում են սաստիկ քամիներից, սակայն մի փոքրիկ ղեկով+ ուղղվում են դեպի այն կողմ, ուր ղեկի մոտ եղողն է ցանկանում։  Այդպես էլ լեզուն. մի փոքր անդամ է, բայց մեծ-մեծ բաներ է խոսում+։ Տեսեք, թե որքա՜ն փոքր կրակ է պետք, որ մի մեծ անտառ այրվի։  Այո՛, լեզուն կրակ է+։ Լեզուն անարդարության մի աշխարհ է բովանդակում մեր մարմնի անդամներում, քանի որ այն արատավորում է ամբողջ մարմինը+ և բոցավառում է կյանքի անիվը, ու ինքն էլ բոցավառվում է գեհենից*։  Ամեն տեսակ գազան, ինչպես նաև թռչուն, սողուն և ծովային արարած կարող է սանձահարվել և սանձահարվում էլ է մարդկանց կողմից+։  Բայց ոչ մի մարդ չի կարող լեզուն սանձահարել։ Մի անկառավարելի, վնասաբեր բան է այն՝ լցված մահաբեր թույնով+։  Նրանով մենք օրհնում ենք Եհովային+՝ Հորը+, նրանով էլ անիծում+ մարդկանց, որոնք «Աստծու նմանությամբ» են ստեղծված+։ 10  Միևնույն բերանից դուրս են գալիս օրհնություն և անեծք։ Եղբայրնե՛րս, այսպես չպետք է շարունակվի+։ 11  Մի՞թե աղբյուրը+ միևնույն ակունքից քաղցր ու դառը ջուր է բխեցնում։ 12  Եղբայրնե՛րս, մի՞թե թզենին կարող է ձիթապտուղ տալ, կամ որթատունկը՝ թուզ+։ Նմանապես և աղի աղբյուրը չի կարող քաղցր ջուր տալ։ 13  Ո՞վ է իմաստուն և հասկացող ձեր մեջ։ Թող նա իր լավ վարքով մեղմությամբ* ցույց տա իր գործերը+, որը բնորոշ է իմաստությանը։ 14  Բայց եթե դուք դառը նախանձ+ ու կռվասիրություն+ ունեք ձեր սրտերում, մի՛ պարծեցեք+ և ճշմարտության դեմ սուտ մի՛ խոսեք+։ 15  Սա այն իմաստությունը չէ, որ վերևից է գալիս+, այլ երկրային է+, անասնական, դիվական+, 16  որովհետև որտեղ նախանձ+ ու կռվասիրություն կա, այնտեղ կա անկարգություն և ամեն չար բան+։ 17  Սակայն վերին իմաստությունը+ նախևառաջ մաքուր է+, ապա՝ խաղաղարար+, խոհեմ*+, հնազանդվելու պատրաստ, ողորմությամբ և բարի պտուղներով լի+, կողմնապահություն չանող+, առանց կեղծավորության+։ 18  Արդարության+ պտղի+ սերմը խաղաղ+ պայմաններում է ցանվում նրանց համար, ովքեր խաղաղություն են անում+։

Ծանոթագրություններ

Բռց.՝ «սայթաքում (ընկնում)»։
Տե՛ս հավելված 12։
Կամ՝ «հեզությամբ»։
Բռց.՝ «զիջող»։