Մատչելիության կարգավորում

Ընտրել լեզուն

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել ցանկին

Անցնել բովանդակությանը

Եհովայի վկաներ

Հայերեն

Օնլայն Աստվածաշունչ

ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ. ՆՈՐ ԱՇԽԱՐՀ ԹԱՐԳՄԱՆՈՒԹՅՈՒՆ

Հակոբոս 1։1-27

1  Ես՝ Հակոբոսս+՝ Աստծու և Տեր Հիսուս Քրիստոսի ծառաս+, գրում եմ տասներկու ցեղերիդ+, որ ցրված եք+ տարբեր վայրերում։ Ողջո՛ւյն։  Եղբայրնե՛րս, երբ բախվում եք զանազան փորձությունների, ուրախ եղեք+՝  իմանալով, որ ձեր փորձված հավատը տոկունություն է առաջ բերում+։  Իսկ տոկունությունը թող ամբողջացնի իր գործը, որպեսզի դուք կատարյալ+ և անարատ լինեք ամեն ինչում և ոչ մի բանի պակասություն չունենաք+։  Եթե ձեզանից որևէ մեկը իմաստության պակաս ունի+, թող շարունակ խնդրի Աստծուն+, որն ամենքին տալիս է առատաձեռնորեն ու առանց նախատելու+, և կտրվի նրան+։  Բայց թող հավատով խնդրի+՝ բոլորովին չկասկածելով+, որովհետև նա, ով կասկածում է, նման է հողմակոծ+ ու տարուբերվող ծովի ալիքի։  Այդ մարդը թող չկարծի, թե ինչ-որ բան կստանա Եհովայից+.  նա անվճռական+ մարդ է, անհաստատ+՝ իր բոլոր ճանապարհներում։  Ցածր խավի եղբայրը թող ցնծա իր բարձրանալով+, 10  և հարուստը+՝ իր ցածրանալով, քանի որ հարուստը դաշտի ծաղկի նման կկորչի+։ 11  Երբ արևը ծագում է և սկսում է այրել, չորացնում է բույսը. նրա ծաղիկը թափվում է, ու նրա գեղեցկությունը՝ կորչում։ Այդպես էլ հարուստ մարդը կթառամի իր կյանքի ճանապարհներում+։ 12  Երջանիկ է այն մարդը, ով տոկում է փորձությանը+, որովհետև հավանության արժանանալով՝ նա կստանա կյանքի պսակը+, որը Եհովան խոստացել է իրեն սիրողներին+։ 13  Փորձության+ մեջ լինելիս թող ոչ ոք չասի՝ «Աստծուց եմ փորձվում», որովհետև Աստված չար բաներով չի կարող փորձվել, և ինքն էլ ոչ մեկին չի փորձում։ 14  Բայց ամեն մեկը փորձվում է, քանի որ տարվում և հրապուրվում է իր ցանկություններով+։ 15  Երբ ցանկությունը հղիանում է, մեղք է ծնում+, և մեղքն էլ վերջում մահ է ծնում+։ 16  Մի՛ մոլորվեք+, սիրելի՛ եղբայրներս։ 17  Ամեն բարի պարգև+ և ամեն կատարյալ նվեր վերևից է+, քանի որ այն իջնում է երկնային լույսերի* Հորից+, իսկ նա չի փոխվում փոփոխվող ստվերի պես+։ 18  Նրա կամքն է+, որ մեզ ծնի ճշմարտության խոսքով+, որպեսզի մենք առաջին պտուղները+ լինենք նրա արարածների մեջ։ 19  Սա իմացեք, սիրելի՛ եղբայրներս։ Ամեն մարդ պետք է արագ լինի լսելու մեջ, դանդաղ՝ խոսելու մեջ+ և դանդաղ՝ զայրանալու մեջ+, 20  քանի որ զայրացող մարդը Աստծու արդարության+ համաձայն չի վարվում։ 21  Ուստի մի կողմ դրեք ամեն կեղտոտ բան և այն, ինչն անօգուտ ու անպետք է, այսինքն՝ չարությունը+, և հեզությամբ* ընդունեք սերմանվող խոսքը+, որը կարող է փրկել ձեր հոգիները+։ 22  Սակայն խոսքը ոչ միայն լսողներ եղեք, այլև կատարողներ+, որպեսզի ինքներդ ձեզ չխաբեք սխալ դատողությամբ+։ 23  Եթե մեկը խոսքը լսում է և չի կատարում+, նման է մի մարդու, ով հայելու մեջ իր դեմքին է նայում. 24  նա նայում է իրեն ու հեռանում և իսկույն մոռանում է, թե ինչպիսին էր իր տեսքը։ 25  Բայց ով աչքերը հառած նայում է ազատության կատարյալ օրենքին+ և հարատևում է դրանում, այդպես անելով՝ երջանիկ կլինի+, քանի որ մոռացկոտ լսող չեղավ, այլ գործը կատարող+։ 26  Եթե որևէ մեկը կարծում է, թե ճիշտ է երկրպագում Աստծուն+, բայց չի սանձում իր լեզուն+, այլ խաբում է իր սիրտը+, այդ մարդու երկրպագությունը ունայն է+։ 27  Մեր Աստծու և Հոր տեսանկյունից՝ մաքուր+ ու անպիղծ+ երկրպագությունը սա է. հոգ տանել որբերին+ և այրիներին+, երբ նեղության մեջ են+, և անարատ+ մնալ աշխարհում+։

Ծանոթագրություններ

Սա վերաբ. է արևին, լուսնին և աստղերին։
Կամ՝ «մեղմությամբ»։