Մատչելիության կարգավորում

Ընտրել լեզուն

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել ցանկին

Անցնել բովանդակությանը

Եհովայի վկաներ

Հայերեն

Օնլայն Աստվածաշունչ

ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ. ՆՈՐ ԱՇԽԱՐՀ ԹԱՐԳՄԱՆՈՒԹՅՈՒՆ

Կողոսացիներ 4։1-18

4  Տերե՛ր, ձեր ծառաների հետ վարվեք արդարությամբ և ազնվորեն+՝ գիտենալով, որ դուք էլ Տեր ունեք երկնքում+։  Հարատևեք աղոթքների մեջ+՝ արթուն մնալով դրանցում և երախտագետ լինելով+։  Միևնույն ժամանակ աղոթեք նաև մեզ համար+, որ Աստված դուռ+ բաց անի մեր առջև, որպեսզի խոսքը քարոզենք և պատմենք Քրիստոսի մասին սրբազան գաղտնիքը+, ինչի համար էլ ես բանտի կապանքներում+ եմ գտնվում,  և որպեսզի այն հայտնի դարձնեմ այնպես, ինչպես որ հարկն է+։  Իմաստությամբ վարվեք դրսինների հետ+՝ ձեզ համար գնելով հարմար+ ժամանակը։  Թող ձեր խոսքը միշտ վայելուչ լինի+, աղով համեմված+, որպեսզի իմանաք, թե ինչպես պատասխան տաք+ ամեն մեկին։  Իմ բոլոր գործերի մասին ձեզ կտեղեկացնի Տյուքիկոսը+՝ իմ սիրելի եղբայրն ու հավատարիմ ծառան և իմ ծառայակիցը Տիրոջով։  Նրան ձեզ մոտ եմ ուղարկում հենց այն նպատակով, որ դուք տեղեկանաք մեր գործերի մասին, և որ նա մխիթարի ձեր սրտերը+։  Ուղարկում եմ նրան Օնեսիմոսի+՝ իմ հավատարիմ և սիրելի եղբոր հետ, որը ձեր մոտից է։ Այստեղ կատարվող ամեն ինչի մասին նրանք կպատմեն ձեզ։ 10  Ձեզ ողջունում են Արիստարքոսը+՝ իմ բանտակիցը, Մարկոսը+՝ Բառնաբասի զարմիկը (որի համար պատվեր ստացաք, որ եթե նա ձեզ մոտ գա, սիրով ընդունեք+ նրան), 11  նաև Հիսուսը, որին Հուստոս են կոչում։ Նրանք թլփատվածներից են։ Միայն նրանք գործակից եղան ինձ Աստծու թագավորության համար և հենց նրանք էին, որ զորավիգ եղան ինձ։ 12  Իր ողջույններն է հղում ձեզ Եպաֆրասը+, որը ձեր մոտից է՝ Քրիստոս Հիսուսի ծառան, որը միշտ եռանդագին աղոթում է ձեզ համար, որպեսզի վերջում դուք կանգնած լինեք՝ կատարյալ*+ և Աստծու ողջ կամքում հաստատապես համոզված։ 13  Վկայում եմ, որ նա մեծ ջանքեր է գործադրում ձեր օգտի համար, ինչպեսև Լաոդիկեայում+ և Հիերապոլիսում գտնվողների համար։ 14  Ձեզ իր բարևներն է հղում սիրելի բժիշկ Ղուկասը+, ինչպես նաև Դեմասը+։ 15  Իմ ողջույնները փոխանցեք Լաոդիկեայում գտնվող եղբայրներին և Նիմֆային ու նրա տան մեջ եղող ժողովին+։ 16  Երբ այս նամակը ընթերցվի+ ձեզ մոտ, այնպես արեք, որ այն ընթերցվի նաև լաոդիկեացիների ժողովում, և որ դուք էլ կարդաք Լաոդիկեայից ստացած նամակը։ 17  Իսկ Արքիպոսին+ ասացեք. «Աչալուրջ եղիր, որ կատարես այն ծառայությունը, որն ընդունել ես որպես Տիրոջ հետևորդ»։ 18  Ահա և իմ՝ Պողոսիս ողջույնը՝ գրված իմ իսկ ձեռքով+։ Բանտի իմ կապանքները+ ձեր մտքում պահեք։ Աստծու անզուգական բարությունը թող ձեզ հետ լինի։

Ծանոթագրություններ

Կամ՝ «հասուն»։