Մատչելիության կարգավորում

Ընտրել լեզուն

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել ցանկին

Անցնել բովանդակությանը

Եհովայի վկաներ

Հայերեն

Օնլայն Աստվածաշունչ

ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ. ՆՈՐ ԱՇԽԱՐՀ ԹԱՐԳՄԱՆՈՒԹՅՈՒՆ

Կողոսացիներ 2։1-23

2  Ուզում եմ, որ հասկանաք, թե որքան մեծ պայքար+ եմ մղում ձեզ համար, Լաոդիկեայում+ եղողների, ինչպես նաև բոլոր նրանց համար, ովքեր անձամբ չեն տեսել ինձ,  որպեսզի նրանց սրտերը մխիթարվեն+ և նրանք միավորված լինեն սիրո մեջ+։ Այդպիսով նրանք կհասնեն ողջ հարստությանը՝ իրենց հասկացողության մեջ լիակատար համոզվածությանը+, ինչպես նաև կունենան Աստծու սրբազան գաղտնիքի, այսինքն՝ Քրիստոսի մասին ճշգրիտ գիտելիքներ+։  Նրա մեջ թաքցված են իմաստության և գիտելիքների բոլոր գանձերը+։  Սա ասում եմ, որ ոչ ոք չմոլորեցնի ձեզ համոզիչ փաստարկներով+։  Թեև ես ֆիզիկապես բացակա եմ, բայց մտքով* ձեզ հետ եմ+՝ ուրախանալով և տեսնելով ձեր կարգապահությունը+ և Քրիստոսի հանդեպ ձեր ամուր հավատը+։  Ուստի ինչպես որ ընդունել եք Քրիստոս Հիսուսին՝ Տիրոջը, այդպես էլ շարունակեք քայլել նրա հետ միասնության մեջ+՝  նրա մեջ արմատացած+, նրա վրա կառուցված+ և հավատի մեջ հաստատված լինելով+, ճիշտ ինչպես որ սովորել եք. առատորեն լցվեք հավատով, երբ շնորհակալություն եք հայտնում+ Աստծուն։  Զգույշ եղեք, գուցե լինի մեկը, որը իբրև զոհ հափշտակի+ ձեզ փիլիսոփայությամբ+ և դատարկ խաբեությամբ+։ Սրանք մարդկանց ավանդույթների և աշխարհի սկզբունքների վրա են հիմնված, ոչ թե Քրիստոսի ուսմունքների վրա,  որովհետև նրանում է մարմնավորված կերպով բնակվում աստվածային+ էության+ ողջ լիությունը+։ 10  Եվ դուք ամեն ինչ լիությամբ ունեք նրա միջոցով, ով գլուխն է ամեն կառավարության և իշխանության+։ 11  Նրա հետ ձեր փոխհարաբերությունների+ շնորհիվ դուք թլփատվեցիք+ ոչ թե մարդու ձեռքով, այլ մեղավոր մարմինը ձեզնից հեռացնելու միջոցով+, քանի որ Քրիստոսի ծառաներն այդպես են թլփատվում։ 12  Դուք թաղվեցիք նրա հետ՝ մկրտվելով նրա մկրտությամբ+, և նրա միջոցով դուք նաև հարություն առաք+ նրա հետ միասին շնորհիվ այն բանի, որ հավատացիք+ Աստծու արած գործերին+, որը հարություն տվեց+ նրան։ 13  Ձեզ, որ մահացած էիք ձեր հանցանքներում և ձեր մարմնի անթլփատության մեջ, Աստված կենդանացրեց նրա հետ միասին+։ Նա մեծահոգաբար ներեց մեր բոլոր հանցանքները+ 14  և ջնջեց+ հրահանգներից+ բաղկացած մեր դեմ վկայող ձեռագիր փաստաթուղթը+, որը հակառակ էր մեզ+։ Նա վերացրեց այն՝ մեխելով+ տանջանքի ցցին+։ 15  Մերկացնելով կառավարություններին ու իշխանություններին+՝ նա հանրության առջև խայտառակեց նրանց որպես տանջանքի ցցի միջոցով պարտվածների+՝ հաղթական երթում+ տանելով նրանց։ 16  Ուրեմն թող ոչ ոք չդատի+ ձեզ ուտելու և խմելու+, տոների+, նորալուսնի+ և շաբաթի հարցում+, 17  որովհետև դրանք գալիք բաների ստվերն են+, մինչդեռ բուն մարմինը+ Քրիստոսն է+։ 18  Թող ոչ ոք, ով հաճույք է գտնում ձևական խոնարհության և հրեշտակների երկրպագության մեջ, չզրկի+ ձեզ մրցանակից+։ Այդպիսի մարդիկ պարծենում են* իրենց տեսած բաներով և իրենց մարմնավոր մտածելակերպով անտեղի հպարտանում են, 19  նաև ամուր չեն բռնում գլուխը+՝ նրան, որի միջոցով ամբողջ մարմինը, հոդերի և ջլերի օգնությամբ սնվելով և ներդաշնակորեն փոխկապակցված+ լինելով, շարունակում է աճել այնպես, ինչպես որ Աստված է աճեցնում+։ 20  Եթե դուք Քրիստոսի հետ մահացաք+ աշխարհի+ սկզբունքների հանդեպ, ապա էլ ինչո՞ւ եք ապրում այնպես, ասես դեռ աշխարհի մի մասը լինեք, և շարունակում եք ենթարկվել այս հրահանգներին+՝ 21  «մի՛ վերցրու, մի՛ ճաշակիր+, մի՛ դիպիր»+։ 22  Այդ բաները ոչնչանում են օգտագործելիս, և այդ հրահանգները մարդկանց պատվերներ և ուսմունքներ են+։ 23  Դրանք, ինչ խոսք, միայն իմաստության կերպարանք ունեն ինքնակամ երկրպագությամբ, ձևական խոնարհությամբ և մարմնի հանդեպ խիստ վերաբերմունքով+, բայց ոչ մի արժեք չունեն մարմնի ցանկությունների+ դեմ պայքարում։

Ծանոթագրություններ

Բռց.՝ «ոգով»։ Հուն.՝ պնևմա։
Կամ՝ «մտնում են»։ Այս բառը օգտագ. է նվիրման հեթանոսական ծիսակատարության ժմնկ։