Մատչելիության կարգավորում

Ընտրել լեզուն

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել ցանկին

Անցնել բովանդակությանը

Եհովայի վկաներ

Հայերեն

Օնլայն Աստվածաշունչ

ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ. ՆՈՐ ԱՇԽԱՐՀ ԹԱՐԳՄԱՆՈՒԹՅՈՒՆ

Կողոսացիներ 1։1-29

1  Ես՝ Պողոսս՝ Աստծու կամքով Քրիստոս Հիսուսի առաքյալս+, և մեր եղբայր Տիմոթեոսը+  գրում ենք Կողոսայի սրբերին և հավատարիմ եղբայրներին, որ միության մեջ են+ Քրիստոսի հետ։ Թող անզուգական բարություն* դրսևորվի ձեր հանդեպ և խաղաղություն լինի ձեզ Աստծուց՝ մեր Հորից+։  Մենք միշտ շնորհակալություն ենք+ հայտնում Աստծուն՝ մեր Տեր Հիսուս Քրիստոսի Հորը, երբ աղոթում ենք ձեզ համար+,  քանի որ լսել ենք ձեր՝ Քրիստոս Հիսուսի հետևորդներիդ հավատի մասին, նաև ձեր սիրո մասին, որ ունեք բոլոր սրբերի հանդեպ+  այն հույսի+ շնորհիվ, որը ձեզ համար պահվում է երկնքում+։ Այս հույսի մասին դուք նախապես լսել եք ճշմարտության՝ բարի լուրի քարոզչությամբ+,  որը հասավ ձեզ։ Ամբողջ աշխարհում+ այն պտուղ է բերում+ ու տարածվում+, ինչպեսև ձեր մեջ՝ սկսած այն օրից, երբ դուք լսեցիք և ճշգրտորեն իմացաք Աստծու անզուգական բարության մասին+, ինչպիսին որ այն իրականում կա+։  Հենց դա է, որ դուք սովորեցիք Եպաֆրասից+՝ մեր սիրելի ծառայակցից, որը Քրիստոսի հավատարիմ ծառան է, մեր ներկայացուցիչը  և որը պատմեց մեզ ոգու առաջ բերած ձեր սիրո+ մասին։  Ահա թե ինչու, այն օրվանից սկսած, երբ լսեցինք այդ մասին, չենք դադարում աղոթել ձեզ համար+ և խնդրել, որ լցվեք նրա կամքի մասին ճշգրիտ գիտելիքներով+, ունենաք կատարյալ իմաստություն+ և հոգևոր հասկացողություն+։ 10  Այդ ժամանակ դուք Եհովային արժանի կերպով+ կքայլեք+, որպեսզի լիովին հաճեցնեք նրան։ Նաև կշարունակեք պտուղ բերել ամեն բարի գործում+ և ավելացնել Աստծու մասին ճշգրիտ+ գիտելիքները։ 11  Եվ Աստծու փառավոր հզորությունը ձեզ անհրաժեշտ զորությունը+ կտա, որպեսզի կարողանաք ամեն ինչին դիմանալ+ և ուրախությամբ համբերել՝ 12  շնորհակալություն հայտնելով Հորը, որը ձեզ պիտանի դարձրեց, որ մասնակից լինեք լույսի+ մեջ գտնվող սրբերի+ ժառանգությանը+։ 13  Նա ազատեց մեզ խավարի իշխանությունից+ և տեղափոխեց+ մեզ իր սիրելի Որդու+ թագավորություն+, 14  ում միջոցով փրկանքի շնորհիվ մենք ստացանք մեր ազատությունը, այսինքն՝ մեր մեղքերի ներումը+։ 15  Նա անտեսանելի+ Աստծու պատկերն է+՝ բոլոր ստեղծվածների մեջ անդրանիկը+, 16  որովհետև նրա միջոցով+ ստեղծվեցին մնացած բոլոր բաները երկնքում և երկրի վրա, տեսանելի և անտեսանելի բաները՝ թե՛ աթոռները, թե՛ տերությունները, թե՛ կառավարությունները և թե՛ իշխանությունները+։ Այդ ամենը ստեղծվեցին նրա միջոցով+ և նրա համար։ 17  Նա նաև բոլոր բաներից առաջ է+, և մնացած բոլոր բաները նրա միջոցով սկսեցին գոյություն ունենալ+, 18  և նա է մարմնի՝ ժողովի գլուխը+։ Նա է ամեն ինչի սկիզբը, մահացածների միջից անդրանիկը+, որ նա՛ լինի առաջինը+ ամեն ինչում, 19  որովհետև Աստված ցանկացավ, որ ողջ լիությունը+ նրանում բնակվի, 20  և նրա միջոցով նորից իր հետ հաշտեցնի+ մնացած բոլորին+՝ տանջանքի ցցի+ վրա նրա թափած արյամբ+ խաղաղություն+ հաստատելով, անկախ նրանից՝ նրանք երկրի վրա են, թե երկնքում։ 21  Ձեզ, որ մի ժամանակ օտարացած էիք+ Աստծուց և թշնամի էիք նրան, քանի որ չար գործերի մասին էիք մտածում+, 22  այժմ նա հաշտեցրեց+ այդ մեկի ֆիզիկական մարմնի միջոցով, նրա մահով+, որպեսզի ձեզ իր առջև ներկայացնի սուրբ, անարատ+ և առանց մեղադրանքի+, 23  եթե, իհարկե, դուք հարատևեք հավատի մեջ+, հաստատված լինեք հիմքի վրա+, մնաք անսասան+ և չշեղվեք այն բարի լուրի հույսից, որը լսեցիք+, և որը քարոզվեց+ երկնքի տակ գտնվող բոլոր ստեղծվածներին+։ Ես ինքս՝ Պողոսս, ծառա դարձա՝ այդ բարի լուրը քարոզելու+։ 24  Այժմ ուրախանում եմ, որ ձեզ համար չարչարանքներ եմ կրում+, և կարծում եմ, որ իմ մարմնում հանուն Քրիստոսի դեռ ողջ չափով չեմ չարչարվել+ նրա մարմնի համար, որը ժողովն է+։ 25  Այս ժողովի համար ես ծառա դարձա+ Աստծուց ստանձնած պարտականության* համեմատ+, որը տրվեց ինձ ձեր օգտի համար, որպեսզի Աստծու խոսքը լիարժեք կերպով քարոզեմ, 26  այսինքն՝ քարոզեմ սրբազան գաղտնիքը+, որը ծածկված էր անցած դարերից*+ և անցած սերունդներից։ Բայց հիմա այն բացահայտվեց+ նրա սրբերին, 27  որոնց Աստված հաճեց հայտնել, թե որն է այդ սրբազան գաղտնիքի+ փառավոր հարստությունը+ ուրիշ ազգերի մեջ։ Դա Քրիստոսն է+՝ ձեզ հետ միության մեջ, նրա հետ փառավորվելու հույսը+։ 28  Հենց նրան է, որ ծանուցանում ենք+. հորդորում ենք և ողջ իմաստությամբ+ ուսուցանում ամեն մարդու, որպեսզի ամեն մեկին ներկայացնենք Աստծուն որպես Քրիստոսի հասուն+ աշակերտներ։ 29  Հանուն դրա ես տքնաջան աշխատում եմ՝ ջանք թափելով+ ու ապավինելով նրա զորությանը+, որը գործում է իմ մեջ+։

Ծանոթագրություններ

Տե՛ս բառարանը։
Կամ՝ «տնտեսության»։
Հուն.՝ աիոն։ Տե՛ս բառարանում «աշխարհ» բառի բացատրությունը։