Մատչելիության կարգավորում

Ընտրել լեզուն

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել ցանկին

Անցնել բովանդակությանը

Եհովայի վկաներ

Հայերեն

Օնլայն Աստվածաշունչ

ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ. ՆՈՐ ԱՇԽԱՐՀ ԹԱՐԳՄԱՆՈՒԹՅՈՒՆ

Ծննդոց 9։1-29

9  Աստված օրհնեց Նոյին ու նրա որդիներին և ասաց նրանց. «Բազմացեք, շատացեք ու լցրեք երկիրը+։  Երկրի բոլոր կենդանի արարածները, երկնքի բոլոր թռչունները, երկրի մյուս բոլոր կենդանիները* և ծովի բոլոր ձկները պիտի շարունակեն վախենալ ու սարսափել ձեզանից։ Ձեր ձեռքն են նրանք տրված+։  Ամեն կենդանի, որ ապրում է, կերակուր լինի ձեզ համար+, ինչպեսև կանաչ բուսականությունը. այդ ամենը ձեզ+ եմ տալիս։  Միայն թե միսը իր հոգով+, այսինքն՝ իր արյունով+, մի՛ կերեք+։  Բացի դրանից, ես կպահանջեմ ձեր հոգիների արյունը. ամեն կենդանի արարածի ձեռքից կպահանջեմ այն։ Մարդու ձեռքից, այո՛, յուրաքանչյուր մարդու ձեռքից կպահանջեմ մարդու հոգին+, քանի որ նա նրա եղբայրն էր։  Ով որ մարդու արյուն թափի, նրա արյունը մարդու կողմից պիտի թափվի+, քանի որ Աստված իր պատկերով ստեղծեց մարդուն։  Իսկ դուք բազմացեք, շատացեք, լցրեք երկիրը մարդկանցով ու շատացեք նրա վրա»+։  Ապա Աստված ասաց Նոյին ու նրա որդիներին.  «Իսկ ես իմ ուխտն+ եմ հաստատում ձեզ հետ և ձեր սերնդի հետ+, 10  նաև ձեզ հետ եղող ամեն կենդանի հոգու՝ թռչունների, գազանների և ձեզ հետ եղող երկրի բոլոր կենդանի արարածների հետ՝ բոլոր նրանց հետ, ովքեր դուրս են գալիս տապանից, և երկրի վրա նրանց ամբողջ սերնդի հետ+։ 11  Այո՛, իմ ուխտն եմ հաստատում ձեզ հետ. այլևս երբեք բոլոր մարմինները չեն ոչնչանա ջրհեղեղի պատճառով, և այլևս ջրհեղեղ չի լինի երկիրը կործանելու համար»+։ 12  Ապա Աստված ասաց. «Սա է նշանը+ այն ուխտի, որ հաստատում եմ իմ ու ձեր միջև և ձեզ հետ եղող ամեն կենդանի հոգու միջև. այն ուժի մեջ կլինի սերնդեսերունդ, դարեդար։ 13  Իմ ծիածանն+ եմ դնում ամպերի մեջ, և այն ուխտի նշան պիտի լինի իմ ու երկրի միջև։ 14  Երբ ամպ բերեմ երկրի վրա, ծիածանը անպայման կհայտնվի ամպերի մեջ։ 15  Եվ ես կհիշեմ իմ ուխտը+, որ իմ ու ձեր և բոլոր մարմիններից+ եղող ամեն կենդանի հոգու միջև է. այլևս երբեք ջրերը հեղեղ չեն դառնա բոլոր մարմիններին կործանելու+ համար։ 16  Ծիածանը կհայտնվի ամպերի+ մեջ, և այն տեսնելով՝ ես կհիշեմ այն ուխտը, որ դարերի համար+ հաստատված է Աստծու և բոլոր մարմիններից եղող ամեն կենդանի հոգու միջև, որ երկրի վրա է»+։ 17  Աստված դարձյալ ասաց Նոյին. «Սա է նշանը այն ուխտի, որ հաստատում եմ իմ ու բոլոր մարմինների միջև, որ երկրի+ վրա են»։ 18  Նոյի որդիներն+ էին Սեմը, Քամը և Հաբեթը, որոնք դուրս եկան տապանից։ Ավելի ուշ Քամը դարձավ Քանանի+ հայրը։ 19  Այս երեքը Նոյի որդիներն էին, և նրանցով բնակեցվեց ամբողջ երկիրը+։ 20  Նոյը դարձավ հողագործ+ և խաղողի այգի+ տնկեց։ 21  Նա խմեց դրա գինուց, հարբեց+ ու մերկացավ իր վրանում։ 22  Քամը+՝ Քանանի հայրը, տեսավ իր հոր մերկությունը+ և դուրս եկավ ու պատմեց իր երկու եղբայրներին+։ 23  Այդ ժամանակ Սեմն ու Հաբեթը մի թիկնոց+ վերցրին, դրեցին իրենց ուսերին և հետ-հետ գնալով՝ ներս մտան ու ծածկեցին իրենց հոր մերկությունը։ Նրանց երեսը ուրիշ կողմ էր շրջված, ուստի իրենց հոր մերկությունը չտեսան+։ 24  Ի վերջո, երբ Նոյը սթափվեց ու արթնացավ, իմացավ, թե իր կրտսեր որդին ինչ է արել իրեն։ 25  Այդ ժամանակ նա ասաց. «Անիծյա՛լ լինի Քանանը+։ Թող որ նա իր եղբայրների ամենաստոր ծառան լինի»+։ 26  Ապա ավելացրեց. «Օրհնյա՛լ լինի Եհովան+՝ Սեմի Աստվածը, Եվ թող Քանանը ծառա լինի նրան+։ 27  Թող որ Աստված մեծ տարածք շնորհի Հաբեթին, Եվ թող նա Սեմի վրաններում բնակվի+։ Թող Քանանը նաև նրան ծառա դառնա»։ 28  Ջրհեղեղից+ հետո Նոյը ապրեց ևս երեք հարյուր հիսուն տարի։ 29  Այսպիսով՝ Նոյն ապրեց ինը հարյուր հիսուն տարի և մահացավ+։

Ծանոթագրություններ

Տե՛ս 1։24-ի ծնթ.։