Մատչելիության կարգավորում

Ընտրել լեզուն

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել ցանկին

Անցնել բովանդակությանը

Եհովայի վկաներ

Հայերեն

Օնլայն Աստվածաշունչ

ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ. ՆՈՐ ԱՇԽԱՐՀ ԹԱՐԳՄԱՆՈՒԹՅՈՒՆ

Ծննդոց 6։1-22

6  Երբ մարդիկ շատացան երկրի երեսին և աղջիկներ ունեցան+,  ճշմարիտ Աստծու որդիները+ սկսեցին ուշադրություն դարձնել+ մարդկանց աղջիկներին ու տեսան, որ նրանք գեղեցիկ են, և սկսեցին իրենց համար կին առնել բոլոր նրանց, ում ընտրում էին։  Ուստի Եհովան ասաց. «Իմ ոգին+ հավիտյան չի հանդուրժի մարդուն+, քանի որ նա ընդամենը մարմին+ է։ Դրա համար նրա օրերը հարյուր քսան տարի պիտի լինեն»+։  Այդ օրերում (նաև դրանցից հետո) ճշմարիտ Աստծու որդիները հարաբերություն էին ունենում մարդկանց աղջիկների հետ, և նրանք որդիներ էին ծնում նրանց համար։ Այդ որդիները նեֆիլիմներ* էին՝ զորավոր և անվանի մարդիկ, որ ապրում էին վաղեմի ժամանակներում։  Եհովան տեսավ, որ մարդկանց չարությունը շատացել է երկրի վրա, և նրանց սրտի մտքերը ամեն ժամանակ հակված են+ միայն դեպի չարը+։  Ուստի Եհովան ափսոսաց+, որ երկրի վրա ստեղծել է մարդկանց, ու ցավ զգաց իր սրտում+։    Եհովան ասաց. «Ես պիտի սրբեմ իմ ստեղծած+ մարդկանց երկրի երեսից, և՛ մարդկանց, և՛ ընտանի կենդանիներին, և՛ երկնքի թռչուններին+, և՛ երկրի այլ կենդանիներին*, որովհետև ափսոսում եմ, որ ստեղծել եմ նրանց»+։  Բայց Նոյը հաճություն գտավ Եհովայի աչքում։  Սա է Նոյի պատմությունը։ Նոյը արդար մարդ էր+։ Նա անարատ էր իր ժամանակակիցների մեջ։ Նա ճշմարիտ Աստծու հետ քայլեց+։ 10  Նոյը երեք որդի ունեցավ՝ Սեմին, Քամին ու Հաբեթին+։ 11  Երկիրն ապականվեց ճշմարիտ Աստծու աչքում+ և բռնությամբ+ լցվեց։ 12  Աստված նայեց երկրին ու տեսավ, որ այն ապականված էր+, որովհետև ամեն մարմին ապականել էր իր ճանապարհը երկրի+ վրա։ 13  Այդ ժամանակ Աստված ասաց Նոյին. «Ամեն մարմնի վերջը եկել է+, որովհետև նրանց պատճառով երկիրը բռնությամբ է լցվել, ուստի ես կործանելու եմ նրանց երկրի հետ միասին+։ 14  Քեզ համար մի տապան շինիր խիժաբեր ծառի փայտից+։ Տապանում բաժանմունքներ շինիր և այն դրսից ու ներսից կուպրով+ պատիր։ 15  Այսպես շինիր այն. տապանի երկարությունը երեք հարյուր կանգուն*+, լայնությունը հիսուն կանգուն և բարձրությունը երեսուն կանգուն։ 16  Տապանի համար ցոհար [տանիք կամ պատուհան] շինիր և ավարտիր այն՝ վերևից մեկ կանգուն թողնելով։ Տապանի մուտքը կողքից շինիր+։ Տապանում շինիր ներքնահարկ, երկրորդ հարկ և երրորդ հարկ։ 17  Ես երկրի վրա ջրհեղեղ*+ եմ բերելու, որ կործանեմ երկնքի տակ եղող ամեն մարմին, որի մեջ կյանքի ուժ+ կա։ Երկրի վրա ամեն կենդանի արարած պիտի մեռնի+։ 18  Ես իմ ուխտն եմ հաստատում քեզ հետ։ Դու տապանը կմտնես, քեզ հետ նաև քո որդիները, կինդ ու որդիներիդ կանայք+։ 19  Ամեն տեսակ կենդանի արարածներից+ երկու-երկու տապանը պիտի մտցնես, որպեսզի քեզ հետ միասին կենդանի մնան+։ Արու և էգ պիտի լինեն դրանք։ 20  Թռչուններից՝ ըստ իրենց տեսակի+, ընտանի կենդանիներից՝ ըստ իրենց տեսակի, երկրի մյուս բոլոր կենդանիներից*՝ ըստ իրենց տեսակի. ամեն մեկից երկու-երկու քեզ հետ այնտեղ պիտի մտնեն, որ կենդանի մնան+։ 21  Իսկ դու քեզ համար վերցրու ամեն տեսակ ուտելիք+, հավաքիր այն քեզ մոտ, և այն կերակուր կլինի քեզ ու նրանց համար»+։ 22  Նոյը ամեն ինչ արեց այնպես, ինչպես Աստված պատվիրել էր իրեն։ Նա հենց այդպես արեց+։

Ծանոթագրություններ

Նշ. է «ուրիշներին տապալողներ»։
Տե՛ս 1։24-ի ծնթ.։
Մեկ կանգունը հվսր է 44,5 սմ։
Կամ՝ «երկնային օվկիանոս»։
Տե՛ս 1։24-ի ծնթ.։