Անցնել բովանդակությանը

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել ցանկին

Եհովայի վկաներ

Հայերեն

Օնլայն Աստվածաշունչ | ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ. ՆՈՐ ԱՇԽԱՐՀ ԹԱՐԳՄԱՆՈՒԹՅՈՒՆ

Ծննդոց 49։1-33

49  Ավելի ուշ Հակոբը կանչեց իր որդիներին ու ասաց. «Հավաքվեք մեկտեղ, որ ձեզ ասեմ, թե ինչ է ձեզ պատահելու վերջին օրերում։  Հավաքվե՛ք և լսեցե՛ք, ո՛վ Հակոբի որդիներ, լսեցե՛ք ձեր հայր Իսրայելին+։  Ռուբե՛ն, դու իմ անդրանիկն ես+, իմ ուժն ու իմ առնականության զորությունը+, արժանապատվության գերազանցությունը և զորության գերազանցությունը։  Ջրերի պես սանձարձակ ես դու, քեզ մի՛ բարձրացրու+, որովհետև քո հոր անկողինը ելար+։ Այդ ժամանակ դու պղծեցիր իմ մահիճը+։ Նա անկողի՛նս ելավ։  Շմավոնն ու Ղևին եղբայրներ են+։ Բռնության գործիքներ են նրանց սպանության զենքերը+։  Նրանց հետ մի՛ մտերմացիր+, ո՛վ իմ հոգի։ Նրանց ժողովին մի՛ միացիր+, ո՛վ իմ բանականություն, որովհետև իրենց բարկությամբ նրանք մարդկանց սպանեցին+ և իրենց քմահաճությամբ ցուլերի ջլեր կտրեցին։  Անիծյա՛լ լինի նրանց բարկությունը+, որովհետև դաժան+ է, նաև նրանց ցասումը, որովհետև խստությամբ է վարվում+։ Կբաժանեմ նրանց Հակոբի երկրում և կցրեմ նրանց Իսրայելում+։  Իսկ քեզ, Հո՛ւդա+, քո եղբայրները կգովեն+։ Քո ձեռքը թշնամիներիդ ծոծրակին կլինի+։ Քո հոր որդիները մինչև գետին կխոնարհվեն քո առաջ+։  Հուդան առյուծի ձագ է+։ Որդի՛ս, դու որսը կուտես ու կբարձրանաս։ Նա խոնարհվեց, նա առյուծի պես ձգվեց։ Նա առյուծ է, ո՞վ կհամարձակվի արթնացնել նրան+։ 10  Գավազանը* չի հեռանա Հուդայից+, ոչ էլ ղեկավարի ցուպը*՝ նրա ոտքերի մեջտեղից, մինչև որ Սելովը* գա+, և ժողովուրդների հնազանդությունը նրան կպատկանի+։ 11  Իր էշը կապելով որթատունկին և իր էշի ձագը՝ ընտիր որթատունկին՝ նա իր հագուստները գինու մեջ կլվանա և իր հանդերձները՝ խաղողի արյան մեջ+։ 12  Գինուց նրա աչքերը մուգ կարմիր են, իսկ կաթից նրա ատամները սպիտակել են։ 13  Զաբուղոնը ծովի ափին կբնակվի, և կլինի այն ափին+, որտեղ նավերը խարիսխ են գցում+։ Նրա հեռավոր սահմանը դեպի Սիդոն կլինի+։ 14  Իսաքարը+ պնդոսկր էշ է, որ պառկում է երկու խուրջինների մեջտեղում։ 15  Նա կտեսնի, որ հանգստի վայրը լավ է, և երկիրը՝ հաճելի։ Նա իր ուսերը կկռացնի, որ ծանրություն կրի, և ստրկական աշխատանք կկատարի։ 16  Դանը՝ Իսրայելի ցեղերից մեկը, կդատի իր ժողովրդին+։ 17  Թող Դանը օձ լինի ճանապարհի եզրին՝ եղջերավոր օձ՝ ճանապարհի կողքին, որը խայթում է ձիերի գարշապարները, այնպես որ դեպի հետ է ընկնում հեծյալը+։ 18  Ես քեզնից փրկություն կսպասեմ, ո՛վ Եհովա+։ 19  Իսկ Գադի վրա հրոսակախումբ կհարձակվի, բայց նա թիկունքից կհետապնդի հրոսակներին+։ 20  Ասերից պարարտ հաց կլինի+, և նա թագավորական համեղ ուտեստներ կտա+։ 21  Նեփթաղիմը+ նրբագեղ եղնիկ է։ Նա վայելուչ խոսքեր է ասում+։ 22  Հովսեփը պտղատու ծառի ընձյուղ է+։ Նա ընձյուղ է մի պտղատու ծառի, որն աճում է աղբյուրի+ մոտ և իր ճյուղերը տարածում է պատնիվեր+։ 23  Բայց աղեղնավորները նեղում և նետահարում էին նրան և ոխ էին պահում նրա հանդեպ+։ 24  Այնուհանդերձ, նրա աղեղը ամուր էր մնում+, և նրա զորեղ ձեռքերը՝ ճկուն+։ Հակոբի Հզորից է Հովիվը+, Իսրայելի Քարը+։ 25  Նա քո հոր Աստծուց է+, և Աստված կօգնի քեզ+։ Նա Ամենակարողի հետ է+, և Աստված վերևից կօրհնի քեզ երկնքի օրհնություններով+, ներքևում եղող ջրերի անդունդի օրհնություններով+, ստինքների և որովայնի օրհնություններով+։ 26  Քո հոր օրհնությունները հավերժական լեռների օրհնություններից+ և հավիտենական բլուրների զարդարանքներից ավելի լավը կլինեն+։ Նրանք կմնան Հովսեփի գլխի վրա՝ նրա գագաթի վրա, ով առանձնացվել է իր եղբայրներից+։ 27  Բենիամինը գայլի պես կպատառոտի+։ Առավոտյան բռնված կենդանուն կուտի, իսկ երեկոյան ավար կբաժանի»+։ 28  Սրանք բոլորը Իսրայելի տասներկու ցեղերն են, և ահա այն ամենը, ինչ ասաց նրանց հայրը, երբ օրհնում էր նրանց։ Նա օրհնեց յուրաքանչյուրին՝ ըստ իր օրհնության+։ 29  Դրանից հետո նա պատվիրեց նրանց՝ ասելով. «Ես միանում եմ իմ ժողովրդին+։ Թաղեք ինձ իմ հայրերի հետ այն քարայրում, որը քետացի Եփրոնի+ արտում է, 30  այն քարայրում, որը Մաքփելա արտում է, որը Մամբրեի դիմացն է՝ Քանանի երկրում։ Այն արտում, որն Աբրահամը որպես գերեզման+ գնեց քետացի Եփրոնից։ 31  Այնտեղ թաղված են Աբրահամն ու նրա կին Սառան+, այնտեղ թաղված են Իսահակն ու նրա կին Ռեբեկան+, և այնտեղ ես թաղեցի Լիային։ 32  Այդ արտը և նրա միջի քարայրը Քետի+ որդիներից էին գնվել»։ 33  Այսպիսով՝ Հակոբը ավարտեց իր որդիներին պատվերներ տալը։ Հետո նա իր ոտքերը բարձրացրեց ու դրեց մահճին և վախճանվեց՝ միանալով իր ժողովրդին+։

Ծանոթագրություններ

Վերաբ. է նրա թագավորական իշխանությանը։
Վերաբ. է նրա հրամայելու իշխանությանը։
Նշ. է «նա, ում պատկանում է»։