Մատչելիության կարգավորում

Ընտրել լեզուն

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել ցանկին

Անցնել բովանդակությանը

Եհովայի վկաներ

Հայերեն

Օնլայն Աստվածաշունչ

ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ. ՆՈՐ ԱՇԽԱՐՀ ԹԱՐԳՄԱՆՈՒԹՅՈՒՆ

Ծննդոց 46։1-34

46  Իսրայելը և բոլոր նրանք, ովքեր իրենն էին, ճանապարհ ընկան ու եկան Բերսաբեե+, և նա իր հայր Իսահակի+ Աստծուն զոհեր մատուցեց։  Աստված գիշերվա տեսիլքներում խոսեց Իսրայելի հետ՝ ասելով+. «Հակո՛բ, Հակո՛բ»։ Նա պատասխանեց. «Ահա՛ ես»+։  Աստված շարունակեց. «Ես եմ ճշմարիտ Աստվածը+՝ քո հոր Աստվածը+։ Մի՛ վախեցիր Եգիպտոս գնալուց, քանի որ այնտեղ քեզ մեծ ազգ եմ դարձնելու+։  Ես քեզ հետ կիջնեմ Եգիպտոս ու անպայման կհանեմ քեզ այնտեղից+, և Հովսեփն իր ձեռքը քո աչքերին կդնի*»+։  Դրանից հետո Հակոբը դուրս եկավ Բերսաբեեից, և Իսրայելի որդիները իրենց հայր Հակոբին, իրենց երեխաներին ու իրենց կանանց փոխադրեցին այն սայլակառքերով, որոնք փարավոնն ուղարկել էր Հակոբին փոխադրելու համար+։  Նրանք իրենց հետ վերցրին նաև իրենց հոտերը և ունեցվածքը, որ կուտակել էին Քանանի երկրում+։ Վերջապես նրանք՝ Հակոբը և նրա ամբողջ սերունդը, հասան Եգիպտոս։  Նա իր հետ Եգիպտոս բերեց իր որդիներին, իր որդիների որդիներին, իր աղջիկներին և իր որդիների աղջիկներին, այսինքն՝ իր ողջ սերունդը+։  Սրանք են Իսրայելի, այսինքն՝ Հակոբի որդիների անունները, ովքեր եկան Եգիպտոս+. Հակոբի անդրանիկը Ռուբենն+ էր։  Ռուբենի որդիներն էին Հանոքը, Փալլուսը, Եսրոնը և Քարմին+։ 10  Շմավոնի+ որդիներն էին Համուելը, Համինը, Օհադը, Հաքինը+, Սահառը և Շաուլը+՝ քանանացի կնոջ որդին։ 11  Ղևիի+ որդիներն էին Գերսոնը+, Կահաթը+ և Մերարին+։ 12  Հուդայի+ որդիներն էին Էրը+, Օնանը+, Շելան+, Փարեսը+ և Զարան+։ Սակայն Էրն ու Օնանը Քանանի երկրում մահացան+։ Փարեսի որդիներն էին Եսրոնը + և Համուլը+։ 13  Իսաքարի+ որդիներն էին Թոլան+, Փուվան+, Եոբը և Սամրոնը+։ 14  Զաբուղոնի+ որդիներն էին Սարեդը, Ելոնը և Հալելը+։ 15  Սրանք են Լիայի+ որդիները, որոնց նա ծնեց Հակոբի համար Փադան-Արամում, ինչպես նաև նրա աղջիկ Դինային+։ Նրա բոլոր որդիներն ու աղջիկները երեսուներեք հոգի էին։ 16  Գադի+ որդիներն էին Սիֆոնը, Անգին, Սունին, Եսբոնը, Էրին, Արոդին և Արելին+։ 17  Ասերի+ որդիներն էին Եմնան, Եսուան, Եսվին և Բերիան+։ Նրանց քույրը Սերան էր։ Բերիայի որդիներն էին Քաբերը և Մելքիելը+։ 18  Սրանք են Զելփայի+ որդիները, որին Լաբանը տվեց իր աղջիկ Լիային։ Նա Հակոբի համար ծնեց այս տասնվեց հոգուն։ 19  Ռաքելի+՝ Հակոբի կնոջ որդիներն էին Հովսեփն+ ու Բենիամինը+։ 20  Եգիպտոսի երկրում Հովսեփն ունեցավ Մանասեին+ ու Եփրեմին*+, որոնց նրա համար ծնեց Ասանեթը+՝ Օն քաղաքի Պետափրեա քրմի աղջիկը։ 21  Բենիամինի որդիներն էին Բաղան+, Բոքորը+, Ասբելը, Գերան+, Նեեմանը+, Էհին, Ռոսը, Մուփիմը+, Օփիմը+ և Արեդը։ 22  Սրանք են Ռաքելի որդիները, որոնց նա ծնեց Հակոբի համար։ Բոլորը՝ տասնչորս հոգի։ 23  Դանի+ որդիներն էին* Հուսիմը+։ 24  Նեփթաղիմի+ որդիներն էին Հասեելը, Գունին+, Հասիրը և Սիլլեմը+։ 25  Սրանք են Բալլայի+ որդիները, որին Լաբանը տվեց իր աղջիկ Ռաքելին։ Նա Հակոբի համար ծնեց այս յոթ հոգուն։ 26  Հակոբի երանքից+ դուրս եկած բոլոր հոգիները, որոնք նրա հետ եկան Եգիպտոս, վաթսունվեց հոգի էին՝ չհաշված նրա հարսներին։ 27  Եգիպտոսում Հովսեփի համար ծնված որդիները երկու հոգի էին։ Հակոբի տան բոլոր անդամները, որ եկան Եգիպտոս, յոթանասուն*+ հոգի էին։ 28  Նա Հուդային+ իրենից առաջ ուղարկեց Հովսեփի մոտ, որ Գեսեմի մասին նախապես տեղեկություն տա։ Հետո նրանք հասան Գեսեմ+ երկիր։ 29  Հովսեփն էլ պատվիրեց պատրաստել իր կառքը և գնաց, որ իր հայր Իսրայելին Գեսեմում դիմավորի+։ Տեսնելով նրան՝ նա իսկույն նրա վզովն ընկավ ու երկար լաց եղավ+։ 30  Այդ ժամանակ Իսրայելը Հովսեփին ասաց. «Հիմա, երբ տեսա քո երեսը և իմացա, որ ողջ ես, կարող եմ մեռնել»+։ 31  Ապա Հովսեփն իր եղբայրներին և իր հոր տնեցիներին ասաց. «Գնամ և փարավոնին տեղեկացնեմ ու ասեմ+. «Եղբայրներս ու իմ հոր տնեցիները, որոնք Քանանի երկրում էին, ինձ մոտ են եկել+։ 32  Այդ մարդիկ հովիվներ են+, նրանք անասուններ են պահում և իրենց հոտերն ու նախիրները+, նաև ողջ ունեցվածքը բերել են այստեղ»+։ 33  Երբ փարավոնը ձեզ կանչի ու հարցնի, թե՝ «ինչո՞վ եք զբաղվում», 34  ասացեք՝ «քո ծառաները մանկությունից մինչև հիմա անասուններ են պահում, ինչպես մենք, այնպես էլ մեր նախահայրերը»+։ Այսպես ասացեք, որ ապրեք Գեսեմ երկրում+, քանի որ բոլոր նրանք, ովքեր ոչխարներ են արածեցնում, գարշելի են Եգիպտոսի համար»+։

Ծանոթագրություններ

Այսինքն՝ կփակի Հակոբի աչքերը նրա մահվան ժմնկ։
«Եփրեմից» հետո LXX-ը ավելացնում է ևս հինգ անուն։ Դրանից պարզ է դառնում, թե ինչու Ստեփանոսը Գրծ 7։14-ում 70-ի փոխարեն հիշատակեց 75 հոգու։ Հվնբր նա մեջ էր բերում LXX-ից։
Հվնբր մյուս որդիների անունները բաց են թողնվել։
MTSyVg-ում՝ «յոթանասուն», LXX-ում՝ «յոթանասունհինգ»։ Տե՛ս 46։20-ի ծնթ.։