Անցնել բովանդակությանը

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել ցանկին

Եհովայի վկաներ

Հայերեն

Օնլայն Աստվածաշունչ | ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ. ՆՈՐ ԱՇԽԱՐՀ ԹԱՐԳՄԱՆՈՒԹՅՈՒՆ

Ծննդոց 40։1-23

40  Այս բաներից հետո Եգիպտոսի թագավորի գինեմատույցն+ ու հացագործը մեղք գործեցին իրենց տիրոջ՝ Եգիպտոսի+ թագավորի դեմ։  Փարավոնը բարկացավ իր երկու պալատականների+՝ գլխավոր գինեմատույցի և գլխավոր հացագործի+ վրա։  Ուստի նրանց թիկնապահների+ պետի տան բանտը գցեց՝ այն բանտը+, որտեղ Հովսեփն էր բանտարկված։  Թիկնապահների պետը Հովսեփին նշանակեց, որ նրանց հետ լինի ու ծառայի նրանց+, և նրանք միառժամանակ բանտում մնացին։  Մի գիշեր+ նրանք երկուսը՝ Եգիպտոսի թագավորի գինեմատույցն ու հացագործը, որոնք բանտում+ կալանավորված էին, երազ+ տեսան. ամեն մեկն իր երազը տեսավ՝ յուրաքանչյուր երազն իր մեկնությամբ+։  Երբ առավոտյան Հովսեփը նրանց մոտ մտավ, տեսավ, որ ընկճված տեսք ունեն+։  Նա փարավոնի պալատականներին, որոնք իր հետ իր տիրոջ տան բանտում էին, հարցրեց. «Ինչո՞ւ է ձեր դեմքը այսօր մռայլ»+։  Նրանք էլ պատասխանեցին. «Մենք երազ ենք տեսել, բայց մեկնող չկա»։ Հովսեփն ասաց նրանց. «Չէ՞ որ մեկնությունը Աստծուց է+։ Պատմեք ինձ, խնդրեմ»։  Այդ ժամանակ գլխավոր գինեմատույցը Հովսեփին պատմեց իր երազը՝ ասելով. «Երազումս խաղողի մի որթատունկ տեսա։ 10  Այդ որթատունկի վրա երեք ոստեր կային, և այն բողբոջում էր+։ Նրա վրա ծաղիկներ հայտնվեցին, և խաղողի հասած հատիկներով ողկույզներ աճեցին։ 11  Փարավոնի գավաթը իմ ձեռքում էր։ Ես վերցրի խաղողը և քամեցի փարավոնի գավաթի մեջ+։ Հետո գավաթը տվեցի փարավոնի ձեռքը»+։ 12  Այդ ժամանակ Հովսեփն ասաց. «Սա է դրա մեկնությունը+. երեք ոստերը երեք օրեր են։ 13  Երեք օր հետո փարավոնը քեզ ազատ կարձակի* ու դարձյալ քո պաշտոնին կնշանակի+, և դու փարավոնի գավաթը նրա ձեռքը կտաս, ինչպես անում էիր նախկինում, երբ նրա գինեմատույցն էիր+։ 14  Սակայն երբ քեզ մոտ ամեն ինչ լավ լինի, հիշիր ինձ+, խնդրում եմ, սիրառատ բարություն ցույց տուր իմ հանդեպ ու իմ մասին ասա փարավոնին+ և հանիր ինձ այս տնից, 15  քանի որ ինձ իրոք առևանգել են եբրայեցիների երկրից+, և այստեղ էլ ոչինչ չեմ արել, ինչի համար պետք է բանտի փոսը գցվեի»+։ 16  Երբ գլխավոր հացագործը տեսավ, որ Հովսեփի մեկնությունը լավն էր, ասաց. «Ես նույնպես երազ տեսա. գլխիս երեք զամբյուղ կար՝ սպիտակ հացով լի, 17  և ամենավերևի զամբյուղի մեջ փարավոնի համար ամեն տեսակ ուտեստներ կային+՝ հացագործի թխած բաներից, և թռչունները+ ուտում էին իմ գլխի վրայի զամբյուղից»։ 18  Այդ ժամանակ Հովսեփն ասաց. «Սա է դրա մեկնությունը+. երեք զամբյուղը երեք օրեր են։ 19  Երեք օր հետո փարավոնը քեզ ազատ կարձակի* և գլուխդ կկտրի ու ցցից կկախի քեզ+, և թռչունները+ կուտեն քո մարմինը»։ 20  Երրորդ օրը փարավոնի ծննդյան+ տարեդարձն էր, և նա իր բոլոր ծառաների համար խնջույք արեց ու նրանց աչքի առաջ ազատ արձակեց* գլխավոր գինեմատույցին և գլխավոր հացագործին+։ 21  Այսպիսով՝ գլխավոր գինեմատույցին նա դարձյալ նշանակեց գինեմատույցի իր պաշտոնին+, և նա շարունակեց գավաթը փարավոնի ձեռքը տալ։ 22  Բայց գլխավոր հացագործին նա կախաղան հանեց+, ինչպես որ Հովսեփը մեկնել+ էր նրանց։ 23  Սակայն գլխավոր գինեմատույցը չհիշեց Հովսեփին. նա մոռացավ նրան+։

Ծանոթագրություններ

Բռց.՝ «կբարձրացնի քո գլուխը»։
Բռց.՝ «կբարձրացնի քո գլուխը»։
Բռց.՝ «գլուխը բարձրացրեց»։