Մատչելիության կարգավորում

Ընտրել լեզուն

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել ցանկին

Անցնել բովանդակությանը

Եհովայի վկաներ

Հայերեն

Օնլայն Աստվածաշունչ

ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ. ՆՈՐ ԱՇԽԱՐՀ ԹԱՐԳՄԱՆՈՒԹՅՈՒՆ

Ծննդոց 4։1-26

4  Ադամը հարաբերություն ունեցավ իր կին Եվայի հետ, և նա հղիացավ+։ Նա ծնեց Կայենին*+ և ասաց. «Ես մարդ ծնեցի* Եհովայի օգնությամբ»+։  Հետագայում նա ծնեց նրա եղբայր Աբելին+։ Աբելը ոչխարների+ հովիվ դարձավ, իսկ Կայենը՝ հողագործ+։  Որոշ ժամանակ անց Կայենը հողի պտղից+ Եհովային ընծա+ բերեց։  Իսկ Աբելը բերեց իր հոտի առաջնեկներից+ և նրանց ճարպոտ կտորներից+։ Եհովան հավանություն տվեց Աբելին ու նրա ընծային+,  մինչդեռ Կայենին ու նրա ընծային հավանություն չտվեց+։ Կայենը խիստ բարկացավ+, ու նրա դեմքը մռայլվեց։    Ուստի Եհովան ասաց Կայենին. «Ինչո՞ւ ես այդպես բարկացել, և ինչո՞ւ է դեմքդ մռայլվել։  Եթե բարին անես, մի՞թե չես բարձրանա+ իմ աչքում։ Բայց եթե բարին չանես, մեղքը մուտքի մոտ դարան մտած սպասում է և քեզ է փափագում+. բայց արդյո՞ք դու կիշխես նրա վրա»+։  Դրանից հետո Կայենն ասաց իր եղբայր Աբելին. «Արի դաշտ գնանք»։ Երբ նրանք դաշտում էին,Կայենը հարձակվեց իր եղբայր Աբելի վրա ու սպանեց նրան+։  Ավելի ուշ Եհովան հարցրեց Կայենին. «Որտե՞ղ է քո եղբայր Աբելը»+։ Նա էլ պատասխանեց. «Չգիտեմ։ Մի՞թե ես իմ եղբոր պահապանն եմ»+։ 10  Աստված ասաց. «Ի՞նչ ես արել։ Լսի՛ր. եղբորդ արյունը երկրից բարձրաձայն կանչում է ինձ+։ 11  Այժմ դու անիծված ես և արտաքսվում ես երկրից+, որը բացել է իր բերանը՝ եղբորդ արյունը ընդունելու, որ թափվեց քո ձեռքով+։ 12  Երբ դու մշակես երկիրը, նա քեզ չի տա իր արդյունքը*+։ Թափառական և վտարանդի կդառնաս երկրի վրա»+։ 13  Կայենն ասաց Եհովային. «Հանցանքիս համար պատիժն այնքան մեծ է, որ անհնար է կրել։ 14  Ահա դու այսօր արտաքսում ես ինձ երկրի երեսից, ես կթաքնվեմ քո երեսից+ և երկրի վրա թափառական+ ու վտարանդի կդառնամ, և ինձ հանդիպողը անպատճառ կսպանի ինձ»+։ 15  Եհովան էլ ասաց նրան. «Ուրեմն ով որ Կայենին սպանի, նրանից յոթնապատիկ վրեժ կառնվի»+։ Եհովան Կայենի համար նշան դրեց, որպեսզի ոչ ոք նրան հանդիպելիս չսպանի նրան+։ 16  Այն ժամանակ Կայենը հեռացավ Եհովայի երեսից+ և բնակություն հաստատեց Նայիդ* երկրում՝ Եդեմից դեպի արևելք։ 17  Դրանից հետո Կայենը հարաբերություն ունեցավ իր կնոջ+ հետ, և նա հղիացավ ու ծնեց Ենոքին։ Այնուհետև Կայենը մի քաղաք կառուցեց և այն կոչեց իր որդի Ենոքի անունով+։ 18  Ավելի ուշ Ենոքը ունեցավ Իրադին։ Իրադը ունեցավ Մայիելին, Մայիելը ունեցավ Մաթուսայելին, Մաթուսայելը ունեցավ Ղամեքին։ 19  Ղամեքն իր համար երկու կին առավ։ Առաջինի անունը Ադդա էր, իսկ երկրորդի անունը՝ Սելլա։ 20  Հետագայում Ադդան ծնեց Հոբելին։ Նա դարձավ վրաններում+ ապրողների և անասնապահների նախահայրը+։ 21  Նրա եղբոր անունը Հոբալ էր։ Նա դարձավ բոլոր քնարահարների+ և սրնգահարների+ նախահայրը։ 22  Իսկ Սելլան ծնեց Թոբել-Կայենին՝ պղնձից և երկաթից+ ամեն տեսակ գործիք ձուլողին։ Թոբել-Կայենի քույրը Նաաման էր։ 23  Ղամեքը իր կանանց՝ Ադդայի ու Սելլայի համար այս խոսքերը հորինեց. «Լսե՛ք իմ ձայնին, ո՛վ Ղամեքի կանայք, Ակա՛նջ դրեք իմ ասածներին։ Մի մարդ սպանեցի ինձ վիրավորելու համար, Մի երիտասարդ՝ ինձ հարվածելու համար։ 24  Եթե Կայենի համար պետք է յոթնապատիկ վրեժ առնվի+, Ապա Ղամեքի համար՝ յոթանասուն անգամ յոթ»։ 25  Եվ Ադամը կրկին հարաբերություն ունեցավ իր կնոջ հետ, և նա որդի ծնեց ու նրա անունը Սեթ*+ դրեց, որովհետև ասաց. «Աստված ինձ համար ուրիշ սերունդ է նշանակել Աբելի փոխարեն, քանի որ Կայենը սպանեց նրան»+։ 26  Սեթը նույնպես որդի ունեցավ և նրա անունը Ենոս+ դրեց։ Այդ ժամանակ սկսեցին կանչել Եհովայի անունը*+։

Ծանոթագրություններ

Նշ. է «առաջ բերված»։ Եվան բացատրում է, թե ինչու է նրան տվել այս անունը։
Բռց.՝ «առաջ բերեցի»։
Բռց.՝ «իր ուժը»։
Նշ. է «վտարանդիություն»։
Նշ. է «նշանակված, դրված, հաստատված»՝ փոխարինելու կամ տեղակալելու իմաստով։
Կամ՝ «սկսեցին պղծել Եհովայի անունը»։