Մատչելիության կարգավորում

Ընտրել լեզուն

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել ցանկին

Անցնել բովանդակությանը

Եհովայի վկաներ

Հայերեն

Օնլայն Աստվածաշունչ

ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ. ՆՈՐ ԱՇԽԱՐՀ ԹԱՐԳՄԱՆՈՒԹՅՈՒՆ

Ծննդոց 27։1-46

27  Երբ Իսահակը ծերացավ, և նրա աչքերն այնքան էին տկարացել+, որ չէր կարողանում տեսնել, կանչեց իր ավագ որդի Եսավին ու ասաց+՝ որդի՛ս։ Նա էլ ասաց՝ ահա՛ ես։  Նա շարունակեց. «Ես արդեն ծերացել եմ+ ու մահվանս+ օրը չգիտեմ։  Ուստի խնդրում եմ, վերցրու քո գործիքները՝ քո կապարճն ու աղեղը, և գնա դաշտ ու ինձ համար որս արա+։  Այնուհետև ինձ համար համեղ կերակուր պատրաստիր, ինչպիսին որ ես սիրում եմ, և այն ինձ բեր, որ ուտեմ, ու նախքան մեռնելս իմ հոգին օրհնի քեզ»+։  Երբ Իսահակը խոսում էր իր որդի Եսավի հետ, Ռեբեկան լսում էր։ Եսավը գնաց դաշտ, որ որս անի ու բերի+։  Իսկ Ռեբեկան ասաց իր որդի+ Հակոբին. «Ես լսեցի, թե ինչպես հայրդ խոսեց քո եղբայր Եսավի հետ՝ ասելով.  «Ինձ համար որս բեր և համեղ կերակուր պատրաստիր, որ ես ուտեմ և նախքան մեռնելս Եհովայի առաջ օրհնեմ քեզ»+։  Այժմ, որդի՛ս, լսիր իմ ձայնին ու արա այն, ինչ որ պատվիրում եմ քեզ+։  Խնդրում եմ, գնա, հոտից երկու լավ ուլ վերցրու ինձ համար, որ ես համեղ կերակուր պատրաստեմ քո հոր համար, ինչպիսին որ նա է սիրում։ 10  Այնուհետև կտանես այն քո հորը, որ նա ուտի, որպեսզի նախքան իր մահը օրհնի քեզ»։ 11  Հակոբն ասաց իր մայր Ռեբեկային. «Բայց իմ եղբայր Եսավը մազոտ մարդ է, իսկ ես լերկ եմ+։ 12  Իսկ եթե հայրս շոշափի՞ ինձ+։ Այդ ժամանակ ես նրա աչքում ծաղրողի+ պես կլինեմ ու անպատճառ ինձ վրա անեծք կբերեմ և ոչ թե օրհնություն»+։ 13  Նրա մայրը պատասխանեց. «Քեզ ուղղված անեծքը ինձ վրա թող լինի, որդի՛ս+, միայն թե լսի՛ր իմ ձայնին ու գնա՛, բե՛ր ինձ դրանք»+։ 14  Նա էլ գնաց, վերցրեց դրանք ու բերեց իր մորը, որն էլ համեղ կերակուր պատրաստեց, ինչպիսին որ նրա հայրն էր սիրում։ 15  Ապա Ռեբեկան վերցրեց իր ավագ որդի+ Եսավի ամենալավ հանդերձները+, որոնք տանը՝ իր մոտ էին, ու հագցրեց իր կրտսեր որդի+ Հակոբին։ 16  Ուլերի մորթին դրեց նրա ձեռքերին ու նրա պարանոցի լերկ մասին+, 17  այնուհետև իր պատրաստած համեղ կերակուրն ու հացը տվեց իր որդի Հակոբի ձեռքը+։ 18  Նա գնաց իր հոր մոտ ու ասաց՝ հա՛յր իմ։ Նա էլ պատասխանեց. «Լսո՛ւմ եմ։ Ո՞վ ես դու, որդի՛ս»։ 19  Հակոբն ասաց իր հորը. «Ես Եսավն եմ՝ քո առաջնեկը+։ Ես արեցի այնպես, ինչպես ասացիր ինձ։ Խնդրում եմ, վեր կաց, նստիր ու կեր իմ որսից, որպեսզի քո հոգին օրհնի ինձ»+։ 20  Իսահակն ասաց իր որդուն. «Ինչպե՞ս կարողացար այդքան արագ գտնել այն, որդի՛ս»։ Նա պատասխանեց. «Քո Աստված Եհովան այն իմ առաջ բերեց»։ 21  Իսահակն ասաց Հակոբին. «Մոտեցիր, խնդրեմ, որդի՛ս, որ շոշափեմ քեզ, որպեսզի իմանամ՝ իրո՞ք իմ որդի Եսավն ես, թե ոչ»+։ 22  Հակոբը մոտեցավ իր հայր Իսահակին, և նա շոշափեց նրան ու ասաց. «Ձայնը Հակոբի ձայնն է, բայց ձեռքերը Եսավի ձեռքերն են»+։ 23  Նա չճանաչեց նրան, քանի որ նրա ձեռքերը իր եղբայր Եսավի ձեռքերի պես մազոտ էին, ուստի օրհնեց նրան+։ 24  Դրանից հետո նա ասաց. «Դու իրո՞ք իմ որդի Եսավն ես»։ Նա պատասխանեց՝ այո՛+։ 25  Իսահակն էլ ասաց. «Մոտեցրու կերակուրը ինձ, որ իմ որդու բերած որսից ուտեմ, և որ հոգիս օրհնի քեզ»+։ Ապա Հակոբը այն մոտեցրեց նրան, և նա սկսեց ուտել. Հակոբը գինի բերեց նրան, ու նա խմեց։ 26  Հետո նրա հայր Իսահակն ասաց. «Մոտեցիր, խնդրեմ, որդի՛ս, ու համբուրիր ինձ»+։ 27  Ուստի նա մոտեցավ և համբուրեց նրան, և Իսահակը հոտ քաշեց նրա հանդերձներից+։ Այդ ժամանակ նա օրհնեց նրան ու ասաց. «Որդուս հոտը դաշտի հոտի պես է, որ Եհովան օրհնել է։ 28  Թող ճշմարիտ Աստված տա քեզ երկնքի+ ցողը, երկրի+ պտղաբեր հողերը և հացահատիկի ու նոր գինու+ առատությունը։ 29  Թող ժողովուրդները ծառայեն քեզ, ու ազգությունները խոնարհվեն քո առաջ+։ Քո եղբայրների տերը լինես, և թող քո մոր որդիները խոնարհվեն քո առաջ+։ Ամեն քեզ անիծողը թող անիծյալ լինի, և ամեն քեզ օրհնողը թող օրհնյալ լինի»+։ 30  Հենց որ Իսահակը Հակոբին օրհնեց վերջացրեց, և երբ Հակոբը նոր էր դուրս եկել իր հայր Իսահակի մոտից, նրա եղբայր Եսավը որսից+ վերադարձավ։ 31  Նա նույնպես գնաց, համեղ կերակուր պատրաստեց ու բերեց այն իր հորը և ասաց. «Թող իմ հայրը վեր կենա և ուտի իր որդու բերած որսից, որ քո հոգին օրհնի ինձ»+։ 32  Այդ ժամանակ Իսահակն ասաց. «Իսկ դո՞ւ ով ես»։ Նա պատասխանեց. «Ես քո որդին եմ՝ քո առաջնեկ Եսավը»+։ 33  Իսահակը սարսափից սկսեց ուժգին դողալ ու ասաց. «Այդ դեպքում ո՞վ էր նա, որ որս արեց ու բերեց ինձ, և ես ամեն ինչ կերա քո գալուց առաջ և օրհնեցի նրան։ Նա՛ օրհնյալ կլինի»+։ 34  Լսելով իր հոր խոսքերը՝ Եսավը սկսեց շատ բարձր ձայնով և դառնագին աղաղակել ու ասել իր հորը+. «Հա՛յր+ իմ, ի՛նձ էլ օրհնիր, ի՛նձ էլ»։ 35  Բայց նա ասաց. «Քո եղբայրը եկավ, որ խաբեությամբ վերցնի քեզ համար նախատեսված օրհնությունը»+։ 36  Եսավն ասաց. «Մի՞թե զուր տեղն են նրան Հակոբ* կոչում. նա արդեն երկու անգամ իմ տեղն է զբաղեցնում+։ Առաջնեկության իմ իրավունքը արդեն վերցրել է+, հիմա էլ օրհնությունս վերցրեց»+։ Ապա ավելացրեց. «Ինձ համար օրհնություն չե՞ս պահել»։ 37  Իսահակը պատասխանեց Եսավին. «Ես նրան տեր եմ նշանակել քեզ վրա+ և նրա բոլոր եղբայրներին ծառա+ եմ տվել նրան։ Ես նրան հացահատիկով ու նոր գինով+ եմ ապահովել։ Կա՞ արդյոք որևէ բան, որ կարող եմ քեզ համար անել, որդի՛ս»։ 38  Այդ ժամանակ Եսավն ասաց իր հորը. «Հա՛յր իմ, դու ընդամենը մե՞կ օրհնություն ունես։ Հա՛յր+ իմ, ի՛նձ էլ օրհնիր, ի՛նձ էլ»։ Այդ խոսքերն ասելով՝ Եսավը բարձրացրեց ձայնը և լաց եղավ+։ 39  Ի պատասխան՝ նրա հայր Իսահակն ասաց նրան. «Երկրի պտղաբեր հողերից ու երկնքի ցողից հեռու պիտի լինի քո բնակությունը+։ 40  Դու քո սրով կապրես+ և քո եղբորը կծառայես+։ Բայց կգա ժամանակ, դու կըմբոստանաս, նրա լուծը կփշրես ու կգցես քո պարանոցից»+։ 41  Եսավը ոխ էր պահում Հակոբի հանդեպ այն օրհնության պատճառով, որով իր հայրը օրհնել էր նրան+, և իր սրտում+ ասում էր. «Հորս համար սգալու օրերը մոտենում են+, դրանից հետո ես կսպանեմ իմ եղբայր+ Հակոբին»։ 42  Երբ Ռեբեկային հայտնեցին իր ավագ որդի Եսավի խոսքերը, նա անմիջապես մարդ ուղարկեց և կանչեց իր կրտսեր որդի Հակոբին ու ասաց. «Քո եղբայր Եսավը մխիթարում է իրեն այն մտքով, որ սպանելու է քեզ+։ 43  Ուստի, որդի՛ս, լսի՛ր իմ ձայնին ու վե՛ր կաց+, փախի՛ր Խառան՝ իմ եղբայր Լաբանի մոտ+։ 44  Մի որոշ ժամանակ այնտե՛ղ բնակվիր, մինչև եղբորդ ցասումը հանդարտվի+, 45  և քո հանդեպ նրա բարկությունն անցնի, ու նա մոռանա, թե ինչ ես արել իրեն+։ Այդ ժամանակ ես մարդ կուղարկեմ քո հետևից և այնտեղից քեզ կբերեմ։ Ինչո՞ւ մեկ օրում երկուսիցդ զրկվեմ»։ 46  Դրանից հետո Ռեբեկան ասում էր Իսահակին. «Կյանքիցս զզվել եմ Քետի աղջիկների պատճառով+։ Եթե Հակոբն էլ Քետի աղջիկներից կին առնի, ինչպիսին որ սրանք են՝ այս երկրի աղջիկները, էլ ինչո՞ւ եմ ապրում»+։

Ծանոթագրություններ

Նշ. է «կրունկից բռնող, ուրիշի տեղը զբաղեցնող»։