Մատչելիության կարգավորում

Ընտրել լեզուն

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել ցանկին

Անցնել բովանդակությանը

Եհովայի վկաներ

Հայերեն

Օնլայն Աստվածաշունչ

ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ. ՆՈՐ ԱՇԽԱՐՀ ԹԱՐԳՄԱՆՈՒԹՅՈՒՆ

Ծննդոց 21։1-34

21  Եհովան ուշադրություն դարձրեց Սառային, ինչպես որ ասել էր, և Եհովան Սառային արեց այնպես, ինչպես որ խոսել էր+։  Սառան հղիացավ+ և տարեց Աբրահամի համար նշանակված ժամանակին (որի մասին Աստված ասել էր նրան+) մի որդի ծնեց։  Աբրահամը իր համար ծնված, այսինքն՝ Սառայի ծնած որդու անունը Իսահակ+ դրեց։  Երբ Իսահակը ութ օրական դարձավ, Աբրահամը թլփատեց նրան, ինչպես որ Աստված պատվիրել էր իրեն+։  Աբրահամը հարյուր տարեկան էր, երբ նրա որդի Իսահակը ծնվեց։  Այդ ժամանակ Սառան ասաց. «Աստված ուրախության ծիծաղ պատրաստեց ինձ համար. ով որ լսի այդ մասին, կծիծաղի ինձ վրա»+։  Ապա ասաց. «Ո՞վ կասեր Աբրահամին, թե՝ «Սառան երեխաներ կկերակրի»։ Սակայն ես երեխա ծնեցի նրա ծերության ժամանակ»։  Երեխան մեծանում էր, և եկավ ժամանակը, որ նա կաթից կտրվի+։ Այն օրը, երբ Իսահակը կաթից կտրվեց, Աբրահամը մի մեծ խնջույք արեց։  Սառան նկատում էր, որ եգիպտացի Հագարի որդին+, որին վերջինս ծնել էր Աբրահամի համար, ծաղրում էր Իսահակին+։ 10  Ուստի սկսեց ասել Աբրահամին. «Դո՛ւրս արա այս աղախնին ու նրա որդուն, որովհետև այս աղախնի որդին չպետք է ժառանգ լինի իմ որդի Իսահակի հետ»+։ 11  Բայց Աբրահամին հաճելի չէր իր որդու+ մասին այդ բանը լսելը։ 12  Այդ ժամանակ Աստված ասաց Աբրահամին. «Թող քեզ չտրտմեցնեն Սառայի խոսքերը, որ շարունակ ասում է աղախնիդ մասին։ Լսիր նրա ձայնին, որովհետև Իսահակի միջոցով է, որ առաջ կգա քեզ խոստացված սերունդը+։ 13  Իսկ ինչ վերաբերում է աղախնի+ որդուն, նրանից նույնպես ազգ պիտի ստեղծեմ, քանի որ նա քո սերունդն է»+։ 14  Ուստի Աբրահամը վաղ առավոտյան վեր կացավ, վերցրեց հաց ու մի տիկ ջուր և տվեց Հագարին+՝ դնելով նրա ուսին, ապա երեխայի+ հետ արձակեց նրան։ Հագարը ճանապարհ ընկավ և Բերսաբեե+ անապատում թափառում էր։ 15  Երբ տկի ջուրը վերջացավ+, նա տղային դրեց+ մի թփի տակ 16  և առաջ գնալով՝ մի նետընկեց* հեռավորության վրա մենակ նստեց, քանի որ ասաց. «Երեխայի մեռնելը հանկարծ չտեսնեմ»+։ Այդպես նա հեռվում նստեց և սկսեց բարձր ձայնով լաց լինել+։ 17  Այդ ժամանակ Աստված լսեց տղայի ձայնը+, և Աստծու հրեշտակը երկնքից կանչեց Հագարին ու ասաց+. «Ի՞նչ է պատահել, Հագա՛ր։ Մի՛ վախեցիր, որովհետև Աստված լսեց տղայի ձայնը այնտեղից, որտեղ երեխան է։ 18  Վեր կաց, վերցրու տղային ու ձեռքովդ ամուր բռնիր նրան, քանի որ նրանից ես մեծ ազգ+ պիտի ստեղծեմ»։ 19  Ապա Աստված բացեց նրա աչքերը, և նա մի ջրհոր տեսավ+։ Նա գնաց, տիկը ջրով լցրեց ու խմեցրեց տղային։ 20  Եվ Աստված տղայի+ հետ էր։ Նա մեծանում էր և բնակվում անապատում։ Անցավ ժամանակ, և տղան աղեղնավոր+ դարձավ։ 21  Նա Փառան+ անապատում էր բնակվում, և նրա մայրը Եգիպտոսից կին առավ նրա համար։ 22  Այդ օրերում Աբիմելեքը, որ եկել էր իր զորագլուխ Փիքողի հետ, Աբրահամին ասաց. «Աստված քեզ հետ է բոլոր այն բաներում, ինչ որ անում ես+։ 23  Ուստի այժմ Աստծով+ երդվիր ինձ, որ ո՛չ ինձ հետ, ո՛չ իմ որդիների հետ և ո՛չ էլ նրանց որդիների հետ խաբեությամբ չես վարվի+, այլ ինչպես որ ես քո հանդեպ նվիրված սեր ցուցաբերեցի+, այնպես էլ դու այդպիսի սեր կցուցաբերես իմ ու այն երկրի հանդեպ, որում պանդխտացել ես»+։ 24  Աբրահամն էլ ասաց՝ երդվո՛ւմ եմ+։ 25  Երբ Աբրահամը խստորեն քննադատեց Աբիմելեքին այն ջրհորի համար, որը Աբիմելեքի ծառաները բռնությամբ վերցրել էին+, 26  Աբիմելեքն ասաց. «Ես չգիտեմ, թե ով է արել այդ բանը, ոչ էլ դու ես դրա մասին հայտնել ինձ։ Ես միայն այսօր եմ լսում այդ մասին»+։ 27  Աբրահամն էլ ոչխարներ և խոշոր անասուններ վերցրեց ու տվեց Աբիմելեքին+, և երկուսն իրար հետ ուխտ+ կնքեցին։ 28  Իսկ երբ Աբրահամը հոտի միջից յոթ էգ գառ առանձնացրեց, 29  Աբիմելեքը հարցրեց նրան. «Ի՞նչ է նշանակում այն, որ առանձնացրիր այս յոթ գառները»։ 30  Նա ասաց. «Դու պետք է իմ ձեռքից ընդունես այս յոթ էգ գառները, որպեսզի դա վկայություն+ լինի այն բանի, որ ես եմ փորել այս ջրհորը»։ 31  Դրա համար նա այդ վայրը Բերսաբեե*+ կոչեց, քանի որ այնտեղ նրանք երկուսն էլ երդում արեցին։ 32  Այդպես նրանք ուխտ+ կնքեցին Բերսաբեեում, ինչից հետո Աբիմելեքը վեր կացավ ու իր զորագլուխ Փիքողի հետ վերադարձավ փղշտացիների+ երկիր։ 33  Դրանից հետո Աբրահամը կարմրանի ծառ տնկեց Բերսաբեեում ու այնտեղ կանչեց հավիտյան գոյություն ունեցող Աստծու+՝ Եհովայի+ անունը։ 34  Աբրահամը փղշտացիների երկրում շատ օրեր պանդուխտ եղավ+։

Ծանոթագրություններ

Եբր. արտահայտ., որը վերաբ. է նետաձիգների ու նրանց թիրախների միջև ընկած տարածությանը։
Նշ. է «երդման ջրհոր» կամ «յոթի ջրհոր»։