Մատչելիության կարգավորում

Ընտրել լեզուն

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել ցանկին

Անցնել բովանդակությանը

Եհովայի վկաներ

Հայերեն

Օնլայն Աստվածաշունչ

ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ. ՆՈՐ ԱՇԽԱՐՀ ԹԱՐԳՄԱՆՈՒԹՅՈՒՆ

Ծննդոց 2։1-25

2  Այդպես ամբողջացան երկինքը, երկիրը և նրանց ամբողջ զորքը+։  Յոթերորդ օրվա մոտ Աստված ամբողջացրեց իր արած աշխատանքը և յոթերորդ օրը սկսեց հանգստանալ իր արած ողջ աշխատանքից+։  Աստված օրհնեց յոթերորդ օրը և սուրբ դարձրեց այն, որովհետև այդ օրը Աստված սկսեց հանգստանալ իր ողջ աշխատանքից։ Աստված ստեղծեց այն բոլոր բաները, որ նպատակադրել էր+։  Սա է պատմությունը այն մասին, թե ինչպես ստեղծվեցին երկինքն ու երկիրը այն օրը, երբ Եհովա* Աստված արարեց դրանք+։  Այն ժամանակ երկրի վրա դեռ դաշտի թփեր չկային, և դաշտի ոչ մի բույս դեռ չէր բուսնել, որովհետև Եհովա Աստված երկրի վրա անձրև+ չէր բերել, և մարդ էլ չկար, որ հողը մշակեր։  Բայց երկրից գոլորշի*+ էր բարձրանում և ջրում էր ողջ երկրի երեսը+։  Եհովա Աստված մարդուն ստեղծեց հողի+ փոշուց+ ու նրա քթանցքների մեջ կյանքի շունչ+ փչեց, և մարդը կենդանի հոգի+ դարձավ։  Այնուհետև Եհովա Աստված արևելյան կողմում՝ Եդեմում+, մի պարտեզ տնկեց և իր ստեղծած+ մարդուն այնտեղ դրեց։  Եհովա Աստված հողից աճեցրեց ամեն ծառ՝ աչքերի համար ցանկալի ու լավ պտուղներ ունեցող, և պարտեզի մեջտեղում՝ կյանքի ծառը+, ինչպես նաև բարին ու չարը+ գիտենալու ծառը։ 10  Եդեմից մի գետ էր դուրս գալիս պարտեզը ջրելու համար և այնտեղից բաժանվում էր չորս հիմնական ճյուղերի։ 11  Առաջինի անունը Փիսոն է. այն հոսում է ողջ Եվիլա+ երկրի շուրջը. այդ երկրում ոսկի կա։ 12  Այդ երկրի ոսկին լավն է+։ Այնտեղ նաև կա անուշահոտ խեժ+ և օնիքս+։ 13  Երկրորդ գետի անունը Գեհոն է. այն հոսում է ողջ Քուշի* երկրի շուրջը։ 14  Երրորդ գետի անունը Հիդդեկել*+ է. այն հոսում է Ասորեստանի+ արևելյան կողմով։ Իսկ չորրորդ գետը Եփրատն+ է։ 15  Ապա Եհովա Աստված վերցրեց մարդուն ու նրան բնակեցրեց Եդեմի+ պարտեզում, որպեսզի նա մշակի այն ու հոգ տանի նրան+։ 16  Նաև Եհովա Աստված մարդուն այս պատվերը տվեց. «Պարտեզի ամեն ծառից կարող ես ուտել որքան ուզում ես+։ 17  Բայց ինչ վերաբերում է բարին ու չարը գիտենալու ծառին, դրանից չուտես, քանի որ այն օրը, երբ դրանից ուտես, անշուշտ, պիտի մեռնես»+։ 18  Եհովա Աստված ասաց. «Լավ չէ, որ մարդը մենակ մնա։ Մի օգնական ստեղծեմ նրա համար որպես նրան լրացում»+։ 19  Եվ Եհովա Աստված հողից ստեղծում էր դաշտի բոլոր գազաններին և երկնքի բոլոր թռչուններին. նա նրանց բերում էր մարդու մոտ, որ տեսնի, թե ինչ անուն կտա ամեն մեկին, և ինչ անուն որ մարդը տալիս էր կենդանի հոգիներից յուրաքանչյուրին+, այն էր դառնում նրա անունը+։ 20  Մարդը բոլոր ընտանի կենդանիներին, երկնքի թռչուններին և դաշտի բոլոր գազաններին անուններ էր տալիս, սակայն մարդու համար ոչ մի օգնական չգտնվեց որպես նրան լրացում։ 21  Ուստի Եհովա Աստված խոր քուն+ բերեց մարդու վրա և, մինչ նա քնած էր, վերցրեց նրա կողոսկրերից մեկը ու դրա տեղը միս լցրեց։ 22  Եհովա Աստված մարդուց վերցրած կողոսկրից կին ստեղծեց* ու բերեց մարդու մոտ+։ 23  Այդ ժամանակ մարդն ասաց. «Վերջապե՜ս. սա ոսկոր է իմ ոսկորներից Եվ մարմին՝ իմ մարմնից+։ Սա Կին կկոչվի, Որովհետև մարդուց վերցվեց»+։ 24  Ահա թե ինչու տղամարդը կթողնի իր հորն ու մորը+ և կմիանա* իր կնոջը, ու նրանք մեկ մարմին կլինեն+։ 25  Նրանք երկուսը՝ թե՛ մարդը, թե՛ կինը, մերկ էին+, սակայն չէին ամաչում+։

Ծանոթագրություններ

Առաջին անգամ այստեղ է հանդիպում Աստծու անձնանունը՝ יְהוָה (ՅՀՎՀ)։ Նշ. է «նա դարձնում է»։ Այն ցույց է տալիս, որ նա կարող է դառնալ այն, ինչ անհրաժեշտ է իր նպատակները իրականացնելու համար։ Միայն ճշմարիտ Աստված իրավունք ունի կրելու այս անունը։ Տե՛ս հավելված 1։
Կամ՝ «մառախուղ»։
LXXVg-ում՝ «Եթովպիա»։
Տիգրիսի եբր. անվանումը։
Բռց.՝ «շինեց»։
Եբրայերեն բառը նշ. է «ամուր կպչել, սոսնձվել»։