Մատչելիության կարգավորում

Ընտրել լեզուն

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել ցանկին

Անցնել բովանդակությանը

Եհովայի վկաներ

Հայերեն

Օնլայն Աստվածաշունչ

ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ. ՆՈՐ ԱՇԽԱՐՀ ԹԱՐԳՄԱՆՈՒԹՅՈՒՆ

Ծննդոց 16։1-16

16  Աբրամի կին Սարան երեխաներ+ չէր ծնել նրա համար։ Նա ուներ մի եգիպտացի աղախին, որի անունը Հագար+ էր։  Ուստի Սարան Աբրամին ասաց. «Խնդրում եմ, լսիր ինձ։ Եհովան թույլ չի տվել, որ երեխա+ ունենամ։ Խնդրում եմ, պառկիր աղախնիս հետ, գուցե ես երեխաներ ունենամ նրանից»+։ Աբրամը լսեց Սարայի+ ձայնին։  Աբրամի կին Սարան վերցրեց Հագարին՝ իր եգիպտացի աղախնին, և իր ամուսին Աբրամին կին+ տվեց։ Այդ ժամանակ արդեն տասը տարի էր, ինչ Աբրամն ապրում էր Քանանի երկրում։  Նա հարաբերություն ունեցավ Հագարի հետ, և նա հղիացավ։ Երբ Հագարն իմացավ, որ հղի է, սկսեց արհամարհանքով նայել իր տիրուհուն+։  Եվ Սարան ասաց Աբրամին. «Ինձ արված չարիքի պատասխանատվությունը քեզ վրա լինի։ Ես ինքս իմ աղախնին քո գիրկը տվեցի, և երբ նա իմացավ, որ հղի է, սկսեց արհամարհանքով նայել ինձ։ Թող Եհովան դատի ինձ ու քեզ»+։  Աբրամն էլ ասաց Սարային+. «Աղախինդ քո տրամադրության տակ է։ Արա նրան այն, ինչը ճիշտ է քո աչքում»+։ Ուստի Սարան սկսեց ստորացնել նրան, և նա փախավ նրանից+։  Ավելի ուշ Եհովայի հրեշտակը+ գտավ Հագարին անապատում՝ ջրի աղբյուրի մոտ՝ այն աղբյուրի մոտ, որը Սուր+ տանող ճանապարհին է։  Նա հարցրեց. «Հագա՛ր, Սարայի՛ աղախին, որտեղի՞ց ես եկել և ո՞ւր ես գնում»։ Նա պատասխանեց. «Իմ տիրուհի Սարայից եմ փախչում»։  Ապա Եհովայի հրեշտակն ասաց. «Հետ դարձիր քո տիրուհու մոտ և խոնարհվիր նրա ձեռքի տակ»+։ 10  Հետո Եհովայի հրեշտակն ասաց. «Ես խիստ կշատացնեմ քո սերունդը+, այնպես որ շատության պատճառով այն հնարավոր չի լինի հաշվել»+։ 11  Եհովայի հրեշտակն ավելացրեց. «Դու հղի ես ու մի որդի կծնես և նրա անունը Իսմայել*+ կդնես, քանի որ Եհովան լսեց քո դժբախտության աղաղակը+։ 12  Նա զեբրի* պես կլինի։ Նրա ձեռքը բոլորի դեմ կլինի, և բոլորի ձեռքը՝ նրա դեմ+, ու նա վրաններում կբնակվի իր բոլոր եղբայրների դիմաց»+։ 13  Այդ ժամանակ Հագարը կանչեց իր հետ խոսող Եհովայի անունը՝ ասելով. «Դու ամեն ինչ տեսնող* Աստված ես+,– քանի որ ասաց,– մի՞թե այստեղ ես իսկապես տեսա նրան, ով տեսնում է ինձ»։ 14  Ահա թե ինչու այդ ջրհորը կոչվեց Բեեր-Լահայ-Րոյ*+։ Այն գտնվում է Կադեսի ու Բարադի միջև։ 15  Հետո Հագարը Աբրամի համար որդի ծնեց, և Աբրամը Հագարի ծնած որդու անունը Իսմայել+ դրեց։ 16  Աբրամը ութսունվեց տարեկան էր, երբ Հագարը նրա համար ծնեց Իսմայելին։

Ծանոթագրություններ

Նշ. է «Աստված լսում է»։
Այսինքն՝ վայրագ։ Հվնբր սա վերաբ. է չափազանց անկախ խառնվածքին։
Կամ՝ «Աստված, որը տեսնում է ինձ», կամ՝ «Աստված, որն իրեն տեսանելի է դարձնում [որը հայտնվում է]»։
Նշ. է «ինձ տեսնողի՝ Կենդանի եղողի ջրհորը»։