Մատչելիության կարգավորում

Ընտրել լեզուն

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել ցանկին

Անցնել բովանդակությանը

Եհովայի վկաներ

Հայերեն

Օնլայն Աստվածաշունչ

ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ. ՆՈՐ ԱՇԽԱՐՀ ԹԱՐԳՄԱՆՈՒԹՅՈՒՆ

Ծննդոց 10։1-32

10  Սա է Նոյի որդիների+՝ Սեմի, Քամի և Հաբեթի պատմությունը։ Ջրհեղեղից հետո նրանք որդիներ ունեցան+։  Հաբեթի որդիներն էին Գոմերը+, Մագոգը+, Մադան+, Հավանը+, Թոբելը+, Մեսեքը+ և Թիրասը+։  Գոմերի որդիներն էին Ասքանազը+, Ռիֆաթը+ և Թորգոման+։  Հավանի որդիներն էին Ելիսան+, Թարսիսը+, Կիտիմը+ և Դոդանիմը+։  Նրանցից տարածվեցին կղզիների բնակիչները իրենց տարածքներով, բոլորը՝ ըստ իրենց լեզվի, ըստ իրենց տոհմերի և ըստ իրենց ազգությունների։  Քամի որդիներն էին Քուշը+, Միսրայիմը+, Փութը+ և Քանանը+։  Քուշի որդիներն էին Սեբան+, Եվիլան, Սաբաթան, Ռեգման+ և Սաբեթաքան։ Ռեգմայի որդիներն էին Սաբան և Դեդանը +։  Քուշը ունեցավ Նեբրովթին+։ Նա առաջինն էր, որ հզոր մարդ դարձավ երկրի վրա։  Նա հզոր որսորդ էր ընդդեմ Եհովայի։ Ահա թե ինչու մի առած կա, որն ասում է. «Նեբրովթի պես հզոր որսորդ ընդդեմ Եհովայի»+։ 10  Նրա թագավորության սկիզբն էին Բաբելոնը+, Արեքը+, Աքքադը և Քալանեն՝ Սենաար+ երկրում։ 11  Այդ երկրից նա գնաց Ասորեստան+ և սկսեց կառուցել Նինվեն+, Ռոհոբոթ-Իրը, Քալանը   12  և Նինվեի ու Քալանի միջև՝ Ռեսենը. սրանք մեծ քաղաք են կազմում*։ 13  Միսրայիմը+ ունեցավ Լուդիմին+, Անամիմին, Լեհաբիմին, Նեփթուքիմին+, 14  Պաթուրեսիմին+, Քասլուհիմին+ (որից առաջ եկան փղշտացիները)+, ինչպես նաև Կաֆթորիմին+։ 15  Քանանը ունեցավ Սիդոնին+՝ իր անդրանիկին, Քետին+, 16  հեբուսացիներին+, ամորհացիներին+, գերգեսացիներին, 17  խևացիներին+, արկեցիներին, սենացիներին, 18  արվադացիներին+, սեմարացիներին ու եմաթացիներին+։ Հետագայում քանանացիների տոհմերը ցրվեցին։ 19  Քանանացիների սահմանը ձգվեց Սիդոնից մինչև Գերար+՝ Գազայի+ մոտ, մինչև Սոդոմ, Գոմոր+, Ադմա+, Սեբոյիմ+՝ Լասայի մոտ։ 20  Սրանք էին Քամի որդիներն իրենց երկրներում՝ ըստ իրենց տոհմերի, ըստ իրենց լեզուների, ըստ իրենց ազգությունների։ 21  Սեմը նույնպես սերունդ ունեցավ։ Նա Եբերի+ բոլոր որդիների նախահայրն էր և Հաբեթի եղբայրը (Հաբեթն ամենամեծն էր)։ 22  Սեմի որդիներն էին Էլամը+, Ասուրը+, Արփաքսադը+, Լուդը և Արամը։ 23  Արամի որդիներն էին Հուսը, Հուլը, Գաթերը և Մաշը+։ 24  Արփաքսադը ունեցավ Շելային+, Շելան ունեցավ Եբերին։ 25  Եբերն ունեցավ երկու որդի։ Մեկի անունը Փալեկ*+ էր, որովհետև նրա օրերում երկիրը բաժանվեց+, իսկ նրա եղբոր անունը Հեկտան էր+։ 26  Հեկտանը ունեցավ Ելմոդադին, Սալաֆին, Ասարմոթին, Հարաքին+, 27  Հադորամին, Ուզալին, Դիկլային+, 28  Գեբաղին, Աբիմեելին, Սաբային+, 29  Օֆիրին+, Եվիլային+ և Հոբաբին+. սրանք բոլորը Հեկտանի որդիներն էին։ 30  Նրանց բնակության վայրը ձգվում էր Մեսայից մինչև Սոֆեր՝ Արևելքի լեռնային շրջանը։ 31  Սրանք էին Սեմի որդիներն իրենց երկրներում՝ ըստ իրենց տոհմերի, ըստ իրենց լեզուների, ըստ իրենց ազգությունների+։ 32  Սրանք էին Նոյի որդիների տոհմերը՝ ըստ իրենց ծագման, ըստ իրենց ազգությունների, և սրանցից ազգերը տարածվեցին երկրի վրա ջրհեղեղից հետո+։

Ծանոթագրություններ

Բռց.՝ «սա մեծ քաղաքն է»։ Հվնբր սա վերաբ. է Նինվեին և մյուս երեք քաղաքներին՝ միասին վերցրած։
Նշանակում է «բաժանում, հոսք»։