Անցնել բովանդակությանը

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել ցանկին

Եհովայի վկաներ

Հայերեն

Օնլայն Աստվածաշունչ | ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ. ՆՈՐ ԱՇԽԱՐՀ ԹԱՐԳՄԱՆՈՒԹՅՈՒՆ

Ծննդոց 1։1-31

1  Սկզբում+ Աստված+ ստեղծեց+ երկինքն ու երկիրը+։  Երկիրն անձև ու դատարկ էր, և խավար կար ջրերի անդունդի+ վրա, և Աստծու գործուն ուժը շրջում էր+ ջրերի+ վրա։  Աստված ասաց+. «Թող լույս լինի»։ Եվ լույս+ եղավ։  Աստված տեսավ, որ լույսը լավ է, և Աստված բաժանեց լույսը խավարից+։  Աստված լույսը կոչեց Ցերեկ+, իսկ խավարը՝ Գիշեր+։ Եվ երեկո եղավ, ու առավոտ եղավ. օր առաջին։  Աստված ասաց. «Թող տարածություն+ լինի ջրերի միջև, և թող ջրերը բաժանվեն ջրերից»+։  Այն ժամանակ Աստված ստեղծեց տարածությունը և բաժանեց տարածության ներքևի ջրերը տարածության+ վերևի ջրերից։ Եվ այդպես եղավ։  Աստված տարածությունը կոչեց Երկինք+։ Եվ երեկո եղավ, ու առավոտ եղավ. օր երկրորդ։  Աստված ասաց. «Թող երկնքի տակի ջրերը մի տեղ հավաքվեն, և թող ցամաքը երևա»+։ Եվ այդպես եղավ։ 10  Աստված ցամաքը կոչեց Երկիր+, իսկ հավաքված ջրերը՝ Ծովեր+։ Աստված տեսավ, որ դա լավ է+։ 11  Նա ասաց. «Թող երկիրը աճեցնի խոտ, սերմ տվող բուսականություն+ և պտղատու ծառեր, որոնք, ըստ իրենց տեսակի+, սերմ ունեցող+ պտուղ կտան. երկրի վրա թող այդպես լինի»։ Եվ այդպես եղավ։ 12  Երկիրը աճեցրեց խոտ, բուսականություն, որ սերմ է տալիս՝ ըստ իր տեսակի+, և ծառեր, որոնք սերմ ունեցող պտուղ են տալիս՝ ըստ իրենց պտղի տեսակի+։ Աստված տեսավ, որ դա լավ է։ 13  Եվ երեկո եղավ, ու առավոտ եղավ. օր երրորդ։ 14  Աստված ասաց. «Թող լուսատուներ լինեն երկնքի տարածությունում, որպեսզի ցերեկն ու գիշերը+ բաժանեն իրարից և ծառայեն որպես նշան ու ցույց տան տարվա եղանակները, օրերն ու տարիները+։ 15  Թող դրանք ծառայեն որպես լուսատուներ երկնքի տարածությունում՝ երկիրը լուսավորելու համար»+։ Եվ այդպես եղավ։ 16  Աստված ստեղծեց* երկու մեծ լուսատուները. մեծ լուսատուն՝ ցերեկվա վրա իշխելու համար, իսկ փոքր լուսատուն՝ գիշերվա վրա իշխելու համար, նա նաև ստեղծեց աստղերը+։ 17  Աստված նրանց դրեց երկնքի տարածությունում՝ երկիրը լուսավորելու+, 18  ցերեկվա ու գիշերվա ընթացքում իշխելու և լույսը խավարից բաժանելու համար+։ Աստված տեսավ, որ դա լավ է+։ 19  Եվ երեկո եղավ, ու առավոտ եղավ. օր չորրորդ։ 20  Աստված ասաց. «Թող ջրերը ծփան շատ կենդանի հոգիներով+, և թող թռչուններ* թռչեն երկրի վրայով՝ երկնքի տարածությունով»+։ 21  Աստված ստեղծեց ծովային հսկա կենդանիներ+ և ամեն շարժվող կենդանի հոգի+՝ ըստ իրենց տեսակների, որոնցով ծփացին ջրերը, ինչպես նաև ամեն թռչուն՝ ըստ իր տեսակի+։ Աստված տեսավ, որ դա լավ է։ 22  Այն ժամանակ Աստված օրհնեց նրանց՝ ասելով. «Բազմացեք, շատացեք ու լցրեք ծովերի ջրերը+, և թող թռչունները շատանան երկրի վրա»։ 23  Եվ երեկո եղավ, ու առավոտ եղավ. օր հինգերորդ։ 24  Աստված ասաց. «Թող երկիրը+ կենդանի հոգիներ տա՝ ըստ իրենց տեսակի՝ ընտանի+ կենդանիներ, երկրի գազաններ+՝ ըստ իրենց տեսակի, և ուրիշ կենդանիներ*»+։ Եվ այդպես եղավ։ 25  Աստված ստեղծեց երկրի գազաններին՝ ըստ իրենց տեսակի, ընտանի կենդանիներին՝ ըստ իրենց տեսակի, և երկրի մյուս բոլոր կենդանիներին*՝ ըստ իրենց տեսակի+։ Աստված տեսավ, որ դա լավ է։ 26  Աստված ասաց. «Եկ մեր+ պատկերով+ և մեր նմանությամբ+ մարդ ստեղծենք, և թող նա իշխի ծովի ձկների, երկնքի թռչունների, ընտանի կենդանիների, ամբողջ երկրի ու երկրի մյուս բոլոր կենդանիների* վրա»+։ 27  Եվ Աստված մարդուն ստեղծեց իր պատկերով, Աստծու պատկերով ստեղծեց նրան+. տղամարդ և կին ստեղծեց նրանց+։ 28  Ապա Աստված օրհնեց+ նրանց և ասաց. «Բազմացեք+, շատացեք, լցրեք երկիրը և տիրեք+ նրան ու իշխեք+ ծովի ձկների, երկնքի թռչունների և երկրի բոլոր կենդանի արարածների վրա»։ 29  Աստված ասաց. «Ես ձեզ տվեցի սերմ տվող ամբողջ բուսականությունը, որ ողջ երկրի երեսին է, ինչպես նաև ամեն ծառ, որի վրա սերմ ունեցող պտուղ+ կա։ Թող այն ձեզ համար կերակուր+ լինի։ 30  Ամբողջ կանաչ բուսականությունը որպես կերակուր տվեցի երկրի բոլոր գազաններին, երկնքի բոլոր թռչուններին և բոլոր հոգիներին, որ շարժվում են երկրի վրա, և որոնցում կյանք կա»+։ Եվ այդպես եղավ։ 31  Այնուհետև Աստված նայեց իր ստեղծած բոլոր բաներին ու տեսավ, որ այդ ամենը շատ լավ է+։ Եվ երեկո եղավ, ու առավոտ եղավ. օր վեցերորդ։

Ծանոթագրություններ

Այստեղ օգտագ. եբր. բառը տարբերվում է 1, 21, 27-րդ համարներում և 2։3-ում օգտագ. «ստեղծել» բառից և նշ. է «շինել» կամ «անել»։
«Թռչուն» թարգմանված եբր. օֆ բառը կարող է ներառել նաև թևավոր միջատներին։
Եբր.-ում այս բառը ակներև. վերաբ. է այն արարածներին, որոնք գետնին մոտ են գտնվում, օր.՝ փոքր կենդանիներին, կրծողներին, սողուններին ու միջատներին։
Տե՛ս 1։24-ի ծնթ.։
Տե՛ս 1։24-ի ծնթ.։