Անցնել բովանդակությանը

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել ցանկին

Եհովայի վկաներ

Հայերեն

Օնլայն Աստվածաշունչ | ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ. ՆՈՐ ԱՇԽԱՐՀ ԹԱՐԳՄԱՆՈՒԹՅՈՒՆ

Ժողովող 8։1-17

8  Ո՞վ է իմաստունի նման+, և ո՞վ կարող է մի բանի մեկնությունը տալ+։ Մարդու իմաստությունը լուսավորում է նրա դեմքը, և նրա դեմքի խստությունը փոխվում է դեպի լավը+։  Ես ասում եմ. «Թագավորի հրամանը պահիր+ և դա արա հանուն Աստծու առաջ տրված երդման+։  Մի՛ շտապիր հեռանալ թագավորի առջևից+ և խորամուխ մի՛ եղիր չարիքի մեջ+։ Նա կանի այն, ինչ ուզենա+,  որովհետև թագավորի խոսքը իշխանության զորությունն է+։ Ո՞վ կարող է նրան ասել. «Ի՞նչ ես անում»»։  Նա, ով կատարում է հրամանը, ոչ մի աղետաբեր բանի չի հանդիպի+, և իմաստուն սիրտը կիմանա ճիշտ ժամանակն ու դատաստանը+,  քանի որ յուրաքանչյուր գործի համար ժամանակ ու դատաստան կա+, որովհետև մարդկանց վրա բազում աղետներ են գալիս+։  Ոչ ոք չգիտի, թե ինչ է լինելու+, և ո՞վ կարող է մարդուն ասել, թե ինչպես է ամեն բան լինելու։  Չկա մարդ, որ ոգու վրա իշխանություն ունենա, որ զսպի ոգին+, և մահվան օրվա վրա էլ ոչ մի իշխանություն չկա+։ Այս պատերազմից ազատվել չկա+, և ամբարշտությունը փրկություն չի բերի նրանց, ովքեր ներքաշվում են դրա մեջ+։  Այս բոլորը ես տեսել եմ և իմ սիրտը դրել եմ ամեն գործում, որ արվում է արեգակի տակ. այդ ընթացքում մարդը մարդու վրա իշխում է նրա վնասի համար+։ 10  Բայց չնայած դրան՝ տեսա, թե ինչպես էին ամբարիշտները թաղվում+, նաև տեսա, թե ինչպես էին գալիս, ինչպես էին հեռանում սուրբ վայրից+ ու մոռացվում այն քաղաքում, որտեղ այդպես էին վարվում+։ Սա էլ է ունայնություն։ 11  Քանի որ չար գործի դատավճիռը արագ չի կայացվում+, մարդկանց որդիների սիրտը ավելի վճռական է դառնում չարիք գործելու+։ 12  Թեև մեղսագործը հարյուր անգամ էլ չարություն գործի+ և երկար ապրի իր ուզածով, սակայն գիտեմ, որ լավ կլինի ճշմարիտ Աստծուց վախեցողների համար+, որովհետև նրանք վախենում են նրանից+։ 13  Բայց ամբարշտի համար ընդհանրապես լավ բան չի լինի+, ու նա չի երկարացնի իր օրերը, որոնք ստվերի պես են+, քանի որ նա չի վախենում Աստծուց+։ 14  Մի այսպիսի ունայնություն էլ կա, որ տեղի է ունենում երկրի վրա. արդարներին պատահում է այն, ինչին ամբարիշտների գործերն են արժանի+, իսկ ամբարիշտներին պատահում է այն, ինչին արդարների գործերն են արժանի+։ Ես ասացի, որ սա էլ է ունայնություն։ 15  Ես գովաբանեցի ուրախությունը+, քանի որ մարդիկ ուրիշ ավելի լավ բան չունեն արեգակի տակ, քան ուտելը, խմելը և ուրախանալը, և որ ուրախությունը պետք է ուղեկցի նրանց իրենց կյանքի օրերի տքնաջան աշխատանքում+, որը ճշմարիտ Աստված տվել է նրանց արեգակի տակ+։ 16  Ուստի սիրտս դրեցի+, որ ճանաչեմ իմաստությունը և տեսնեմ այն գործերը, որոնք արվում են երկրի վրա+, որովհետև դրանց պատճառով մարդու աչքերը գիշեր թե ցերեկ քուն չունեն+։ 17  Ես տեսա ճշմարիտ Աստծու բոլոր գործերը+, նաև այն, որ մարդիկ չեն կարող ըմբռնել արեգակի տակ կատարվող գործերը+։ Ինչքան էլ որ մարդիկ ջանան փնտրել, միևնույնն է, չեն հասկանա+։ Նույնիսկ եթե ասեն, թե բավական իմաստուն են դրանք իմանալու համար+, միևնույնն է, ի վիճակի չեն հասկանալու+։

Ծանոթագրություններ