Մատչելիության կարգավորում

Ընտրել լեզուն

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել ցանկին

Անցնել բովանդակությանը

Եհովայի վկաներ

Հայերեն

Օնլայն Աստվածաշունչ

ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ. ՆՈՐ ԱՇԽԱՐՀ ԹԱՐԳՄԱՆՈՒԹՅՈՒՆ

Ժողովող 6։1-12

6  Արեգակի տակ մի աղետ եմ տեսել, որը հաճախ է պատահում մարդկանց.  մարդ կա, որին ճշմարիտ Աստված տալիս է հարստություն, ունեցվածք ու փառք+, և որի հոգին ունի այն ամենը, ինչ փափագում է+, բայցևայնպես, ճշմարիտ Աստված հնարավորություն չի տալիս նրան ուտելու դրանից+, թեև օտարականը+ կարող է ուտել։ Սա ունայնություն է ու ծանր հիվանդություն։  Եթե մարդ հարյուր անգամ հայր դառնա+ և ապրի երկար տարիներ, այնպես որ նրա կյանքի օրերը շատ լինեն+, բայց նրա հոգին չկշտանա բարիքներով+, և նա նույնիսկ իր գերեզմանը չունենա+, պետք է ասեմ, որ երեխան, որ մեռած է ծնվում, նրանից ավելի լավ վիճակում է+։  Զուր տեղն է նա լույս աշխարհ եկել, նա գնում է դեպի խավարը, ու նրա անունը կծածկվի խավարով+։  Նա նույնիսկ արև չի տեսել ու չի իմացել, թե ինչ է այն+։ Նա ավելի հանգիստ կլինի, քան նախորդը+։  Նույնիսկ եթե վերջինս երկու անգամ հազար տարի ապրի ու բարիք չտեսնի, ի՞նչ օգուտ+։ Չէ՞ որ բոլորը մի տեղ են գնում+։  Մարդկանց ողջ տքնաջան աշխատանքը իրենց բերանի համար է+, բայց նրանց հոգին չի կշտանում։  Իմաստունը հիմարից ի՞նչ առավելություն ունի+։ Ի՞նչ օգուտ հարստահարվածին, որ նա գիտի, թե ինչպես իրեն պահի կենդանի եղողների առաջ։  Ավելի լավ է աչքով տեսնել, քան հոգով թափառել+։ Սա էլ է ունայնություն և վազք՝ քամու հետևից+։ 10  Ինչ որ եղել է, դրան արդեն անուն է տրվել, և թե ինչ է մարդը, հայտնի է+։ Նա ի վիճակի չէ դատի մեջ մտնելու իրենից ավելի զորեղի հետ+։ 11  Քանի որ շատ բաներ կան, որ շատացնում են ունայնությունը+, մարդն ի՞նչ օգուտ ունի։ 12  Ո՞վ գիտի, թե մարդը ինչ բարիք կարող է վայելել իր ունայն կյանքի բոլոր օրերում+, որոնք անցնում են ստվերի պես+։ Ո՞վ կարող է պատմել մարդուն, թե արեգակի տակ իրենից հետո ինչ կպատահի+։

Ծանոթագրություններ