Մատչելիության կարգավորում

Ընտրել լեզուն

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել ցանկին

Անցնել բովանդակությանը

Եհովայի վկաներ

Հայերեն

Օնլայն Աստվածաշունչ

ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ. ՆՈՐ ԱՇԽԱՐՀ ԹԱՐԳՄԱՆՈՒԹՅՈՒՆ

Ժողովող 5։1-20

5  Հետևիր քայլերիդ+, երբ գնում ես ճշմարիտ Աստծու տուն, և ավելի լավ է մոտենաս լսելու+, քան կեղծավոր սրտով զոհ մատուցելու համար, ինչպես հիմարներն են անում+, որովհետև նրանք չեն գիտակցում, որ չարիք են անում+։  Բերանովդ մի՛ շտապիր, և թող քո սիրտը+ հապճեպորեն խոսք չասի ճշմարիտ Աստծու առաջ+, որովհետև ճշմարիտ Աստված երկնքում է+, իսկ դու՝ երկրի վրա։ Ուստի խոսքերդ թող քիչ լինեն+։  Ինչպես որ զբաղվածության շատության պատճառով երազներ* են լինում+, այնպես էլ հիմարի ձայնը շատ խոսքերի պատճառով է լինում+։  Երբ Աստծուն երդում ես տալիս, մի՛ հապաղիր կատարել այն+, քանի որ հիմարների հանդեպ հաճություն չկա+։ Ինչ որ երդվել ես, կատարիր+։  Ավելի լավ է չերդվես+, քան երդվես, բայց չկատարես+։  Թույլ մի՛ տուր, որ բերանիդ պատճառով մարմինդ մեղք գործի+, ոչ էլ հրեշտակի առաջ ասա+, թե դա սխալմունք էր+։ Ինչի՞ համար ճշմարիտ Աստված խոսքերիդ պատճառով բարկանա և ձեռքիդ գործը քանդի+։  Զբաղվածության շատության պատճառով երազներ են լինում+, ինչպես նաև ունայնություններ ու շատ խոսքեր։ Բայց դու վախեցիր ճշմարիտ Աստծուց+։  Եթե որևէ գավառում տեսնես, թե ինչպես են կեղեքվում աղքատները և ինչպես է ոտնահարվում արդարադատությունն+ ու արդարությունը, ապա մի՛ զարմացիր դրա վրա+, որովհետև բարձր դիրք ունեցողին ավելի բարձրն է+ դիտում+։ Ամեն բարձր դիրք ունեցողից ավելի բարձրը կա։  Երկրի պտուղը այս բոլոր մարդկանց համար է+, և նույնիսկ թագավորն է օգտվում մշակված արտից+։ 10  Արծաթ սիրողը արծաթից չի կշտանա, ոչ էլ հարստություն սիրողը՝ եկամուտից+։ Սա էլ է ունայնություն+։ 11  Երբ բարիքները շատանում են, դրանք ուտողներն էլ են շատանում+։ Ուստի ի՞նչ օգուտ ունի դրանց տերը. նա իր աչքերով պարզապես նայում է դրանց+։ 12  Աշխատավորի  քունը քաղցր է+, անկախ նրանից՝ նա շատ է ուտում, թե քիչ, բայց հարուստի առատ ունեցվածքը չի թողնում, որ նա քնի։ 13  Ես տեսել եմ, որ արեգակի տակ մի մեծ աղետ կա. հարստությունը պահվում է, որ փորձանք բերի իր տիրոջը+։ 14  Եվ այդ հարստությունը կործանվում է+ աղետաբեր զբաղմունքի պատճառով, ու երբ այդ մարդը հայր է դառնում, նրա ձեռքում ոչինչ չի լինում+։ 15  Ինչպես որ մարդ դուրս է եկել իր մոր որովայնից, այդպես մերկ էլ կհեռանա+՝ այնպես, ինչպես որ եկավ։ Նա իր ձեռքով ոչինչ չի կարող տանել+ իր տքնաջան աշխատանքից։ 16  Սա էլ է մեծ աղետ. ինչպես որ մարդ եկել է, այդպես էլ կհեռանա։ Ի՞նչ օգուտ է մարդուն, որ տքնաջան աշխատում է քամու համար+։ 17  Բացի դրանից, իր բոլոր օրերում նա խավարի մեջ է ուտում՝ մեծ վրդովմունքով+, հիվանդությամբ ու բարկությամբ։ 18  Իմ տեսած ամենալավ բանը (այն հիանալի է) սա է. մարդ պետք է ուտի, խմի ու բարիք տեսնի իր ողջ տքնաջան աշխատանքում+, որն անում է արեգակի տակ իր կյանքի օրերում, որ ճշմարիտ Աստված տվել է նրան, որովհետև դա է նրա վարձատրությունը։ 19  Բացի դրանից, ամեն մարդ, ում ճշմարիտ Աստված հարստություն և ունեցվածք է տվել+, տվել է նաև իշխանություն դրանից ուտելու+, վերցնելու իր բաժինը և ուրախանալու իր տքնաջան աշխատանքով+։ Սա Աստծու պարգևն է+։ 20  Այդ մարդն իր կյանքի օրերի վաղանցիկության մասին հազվադեպ կհիշի, քանի որ ճշմարիտ Աստված նրան զբաղված է պահում նրա սրտի ուրախությամբ+։

Ծանոթագրություններ

Կամ՝ «երազանքներ»։