Մատչելիության կարգավորում

Ընտրել լեզուն

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել ցանկին

Անցնել բովանդակությանը

Եհովայի վկաներ

Հայերեն

Օնլայն Աստվածաշունչ

ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ. ՆՈՐ ԱՇԽԱՐՀ ԹԱՐԳՄԱՆՈՒԹՅՈՒՆ

Ժողովող 4։1-16

4  Ես դարձա, որ տեսնեմ այն բոլոր կեղեքումները+, որ լինում են արեգակի տակ, և տեսա կեղեքվածների արցունքները+, բայց նրանք մխիթարող չունեին+։ Նրանց կեղեքիչների ձեռքում զորություն կար, իսկ կեղեքվողները մխիթարող չունեին։  Եվ ես ընդունեցի, որ մահացածները, որոնք արդեն մահացել են, ավելի լավ վիճակում են, քան ողջերը, որոնք դեռ ապրում են+։  Բայց նրանց երկուսից ավելի լավ վիճակում է նա, ով դեռ չի ծնվել+, ով չի տեսել այն աղետաբեր գործերը, որ արվում են արեգակի տակ+։  Ես տեսա, որ ողջ տքնաջան աշխատանքն ու գործի մեջ ողջ հմտությունը+ մարդկանց միջև մրցակցություն են առաջ բերում+. սա էլ է ունայնություն և վազք՝ քամու հետևից։  Հիմարը ձեռքերը ծալում է+ և ուտում է իր մարմինը+։  Ավելի լավ է մի բուռ հանգիստ, քան երկու բուռ տքնաջան աշխատանք և վազք՝ քամու հետևից+։  Ես դարձա, որ տեսնեմ արեգակի տակ եղող ունայնությունը։  Կա մարդ, որ մենակ է և կողքին ոչ ոք չունի+։ Նա ո՛չ որդի ունի, ո՛չ եղբայր+, բայց նրա ողջ տքնաջան աշխատանքը վերջ չունի։ Նրա աչքերը չեն կշտանում հարստությունից+, և նա մտածում է. «Ո՞ւմ համար եմ այսքան աշխատում և հոգիս զրկում բարիքներից»+։ Սա էլ է ունայնություն և աղետաբեր զբաղմունք+։  Երկուսով ավելի լավ է, քան մենակ+, որովհետև նրանք վարձատրություն ունեն իրենց տքնաջան աշխատանքից+։ 10  Եթե մեկն ընկնի, մյուսն իր ընկերոջը կբարձրացնի+։ Բայց ի՞նչ կպատահի, եթե մեկն ընկնի և նրան բարձրացնող չլինի+։ 11  Բացի դրանից, եթե երկուսով պառկեն, կտաքանան։ Բայց մարդը մենակ ինչպե՞ս կտաքանա+։ 12  Եվ եթե ինչ-որ մեկը ճնշի մենակ լինողին, ապա երկուսը միասին կդիմադրեն նրան+։ Երեքտակ պարանը շուտ չի կտրվում։ 13  Ավելի լավ է աղքատ, բայց իմաստուն երեխան+, քան ծեր, բայց հիմար թագավորը+, որն այլևս չի գիտակցում, որ նախազգուշացման կարիք ունի+։ 14  Երեխան բանտից էլ դուրս կգա, որ թագավոր դառնա+, չնայած որ աղքատ է ծնվել այդ թագավորության մեջ+։ 15  Ես տեսա բոլոր կենդանի լինողներին, ովքեր քայլում են արեգակի տակ, նաև տեսա, թե ինչ է պատահում երեխային, այսինքն՝ թագավորի հաջորդին, որը թագավորի տեղն է զբաղեցնում+։ 16  Նույնիսկ եթե նրա իշխանության տակ լինողները շատ լինեն+, հետո ժողովուրդը նրանով չի ուրախանա+։ Սա էլ է ունայնություն և վազք՝ քամու հետևից+։

Ծանոթագրություններ