Մատչելիության կարգավորում

Ընտրել լեզուն

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել ցանկին

Անցնել բովանդակությանը

Եհովայի վկաներ

Հայերեն

Օնլայն Աստվածաշունչ

ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ. ՆՈՐ ԱՇԽԱՐՀ ԹԱՐԳՄԱՆՈՒԹՅՈՒՆ

Ժողովող 11։1-10

11  Հացդ ջրերի երեսին արձակիր+, որովհետև շատ օրեր անց կրկին կգտնես այն+։  Քո ունեցածից բաժին տուր յոթին, նույնիսկ ութին+, քանի որ չգիտես, թե ինչ աղետ կլինի երկրի վրա+։  Երբ ամպերը ջրով են լցվում, հեղեղով թափվում են երկրի վրա+, և երբ ծառը+ ընկնում է դեպի հարավ կամ հյուսիս, մնում է այնտեղ, որտեղ ընկնում է։  Քամուն նայողը սերմ չի ցանի, և ամպերին նայողը չի հնձի+։  Ինչպես որ չգիտես, թե ոգին ինչպես է գործում հղի կնոջ որովայնում եղող երեխայի ոսկորներում+, այնպես էլ չգիտես ճշմարիտ Աստծու գործը, որն անում է ամեն ինչ+։  Առավոտյան ցանիր քո սերմը և մինչ երեկո ձեռքիդ հանգիստ մի՛ տուր+, որովհետև չգիտես, թե որտեղ այն կհաջողվի+, այստե՞ղ, թե՞ այնտեղ, կամ գուցե երկուսն էլ լավ կլինեն։  Լույսը քաղցր է, և արև տեսնելը աչքերի համար լավ է+.  եթե մարդ երկար տարիներ էլ ապրի, թող ուրախանա ամեն օրով+։ Թող նա հիշի խավարի օրերը+, եթե անգամ դրանք շատ են. գալիք բոլոր օրերը ունայնություն են+։  Ուրախացիր+, երիտասա՛րդ, քանի դեռ երիտասարդ ես. թող քո սիրտը ուրախացնի քեզ քո երիտասարդության օրերում, և քայլիր աչքերիդ տեսածով ու քո սրտի ուզած ճանապարհներով+։ Բայց իմացիր, որ ճշմարիտ Աստված այդ ամենի համար քեզ դատաստանի է կանչելու+։ 10  Ուստի հեռացրու տրտմությունը քո սրտից և հետ մղիր փորձանքը քո մարմնից+, քանի որ երիտասարդությունն ու կյանքի արշալույսը ունայնություն են+։

Ծանոթագրություններ