Մատչելիության կարգավորում

Ընտրել լեզուն

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել ցանկին

Անցնել բովանդակությանը

Եհովայի վկաներ

Հայերեն

Օնլայն Աստվածաշունչ

ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ. ՆՈՐ ԱՇԽԱՐՀ ԹԱՐԳՄԱՆՈՒԹՅՈՒՆ

Ժողովող 10։1-20

10  Ինչպես որ սատկած ճանճերի պատճառով քսուքներ պատրաստողի+ կողմից սարքված յուղն է գարշահոտում ու թթվում, այնպես էլ մի փոքր հիմարությունն է վնասում նրան, ով գնահատվում է իր իմաստության ու փառքի համար+։  Իմաստունի սիրտը իր աջ կողմում է+, բայց հիմարի սիրտը՝ իր ձախ կողմում+։  Որ ճանապարհով էլ որ հիմարը գնում է+, ցույց է տալիս, որ խոհեմ սիրտ չունի, և ամեն մեկին ասում է, որ ինքը հիմար է+։  Եթե կառավարչի ոգին բորբոքվի քո դեմ, տեղդ մի՛ լքիր+, որովհետև հանդարտությունը մեղմացնում է ծանր մեղքերը+։  Մի աղետաբեր բան եմ տեսել արեգակի տակ, որը նման է իշխանավորից+ դուրս եկող սխալի+.  հիմարներին դնում են բարձր պաշտոնների+, իսկ արժանիները ցածր դիրքերում են նստում։  Ես տեսել եմ ծառաների, որոնք ձիերի վրա են, և իշխանների, որոնք ծառաների պես ոտքով են գնում երկրի վրա+։  Փոս փորողը դրա մեջ էլ կընկնի+, և քարե պատ քանդողին օձը կխայթի+։  Քարեր հանողը կարող է դրանցով վնասել իրեն։ Գերաններ ճեղքողը պետք է զգուշությամբ վարվի դրանց հետ+։ 10  Եթե երկաթյա գործիքը բթացել է, և մարդ չի սրել նրա սայրը+, ապա նա ստիպված կլինի լարելու իր ողջ ուժերը։ Ուստի հաջողությունը կախված է իմաստությունը գործի դնելուց+։ 11  Եթե օձը խայթի մարդուն նախքան նա թովչությամբ կհպատակեցնի նրան+, ապա օգուտ չկա այն բանից, որ մարդը կարողանում է իր լեզվով թովչություն անել։ 12  Իմաստունի բերանի խոսքերը հաճելի են+, բայց հիմարի շուրթերը կուլ են տալիս իրեն+։ 13  Նրա բերանի խոսքերի սկիզբը հիմարություն է+, իսկ վերջը՝ աղետաբեր խենթություն։ 14  Հիմարը շատ խոսքեր է ասում+։ Մարդ չգիտի, թե ինչ է լինելու, և ո՞վ կարող է նրան ասել, թե իրենից հետո ինչ է լինելու+։ 15  Հիմարների տքնաջան աշխատանքը հոգնեցնում է նրանց+, որովհետև նրանցից ոչ ոք չգիտի, թե ինչպես քաղաք գնա+։ 16  Ի՞նչ կպատահի քեզ, ո՛վ երկիր, եթե քո թագավորը երեխա լինի+, և քո իշխանները առավոտվանից ուտեն։ 17  Երջանիկ ես դու, ո՛վ երկիր, եթե քո թագավորը ազնվատոհմ մարդկանց որդի է, ու քո իշխանները ճիշտ ժամանակին են ուտում հզորանալու և ոչ թե հարբելու համար+։ 18  Ծուլության պատճառով տան գերանները նստում են, և ձեռքերը ծալելու պատճառով տան կտուրը կաթում է+։ 19  Հացը աշխատողների ծիծաղի համար է, գինին կյանքը ուրախ է դարձնում+, իսկ փողը բավարարում է բոլոր կարիքները+։ 20  Նույնիսկ քո ննջասենյակում թագավորին մի՛ չարախոսիր+ և նույնիսկ քո ներքին սենյակներում, որտեղ պառկում ես, մի՛ չարախոսիր ոչ մի հարուստի+, որովհետև երկնքի թռչունը լուր կտանի, և թևեր ունեցողը կպատմի այդ մասին+։

Ծանոթագրություններ