Մատչելիության կարգավորում

Ընտրել լեզուն

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել ցանկին

Անցնել բովանդակությանը

Եհովայի վկաներ

Հայերեն

Օնլայն Աստվածաշունչ

ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ. ՆՈՐ ԱՇԽԱՐՀ ԹԱՐԳՄԱՆՈՒԹՅՈՒՆ

Ժողովող 1։1-18

1  Ժողովողի+՝ Դավթի որդու խոսքերը, որը թագավոր էր Երուսաղեմում+։  «Մեծագո՜ւյն ունայնություն+,– ասաց ժողովողը,– մեծագո՜ւյն ունայնություն։ Ամեն ինչ ունայնություն է»+։  Մարդն ի՞նչ օգուտ ունի իր ողջ տքնաջան աշխատանքից+, որ անում է արեգակի տակ*+։  Մի սերունդ գնում է+, մի սերունդ գալիս է+, բայց երկիրը մնում է հավիտյան+։  Արեգակը ծագում է, արեգակը մայր է մտնում+ և շտապելով դեպի իր տեղն է գնում, որտեղ նա դարձյալ պիտի ծագի+։  Քամին գնում է դեպի հարավ և պտտվում դեպի հյուսիս+։ Նորից ու նորից քամին պտույտ է անում+ և վերադառնում դեպի իր պտույտները+։  Բոլոր գետերը*+ դեպի ծով են գնում+, բայց ծովը չի լցվում+։ Որտեղից որ գետերը դուրս են գալիս, այնտեղ էլ վերադառնում են, որպեսզի դարձյալ հոսեն+։  Ամեն ինչ հոգնեցնում է+. ոչ ոք չի կարող նկարագրել ամեն բան։ Աչքը տեսնելուց չի կշտանում+, ականջն էլ լսելուց չի բավարարվում+։  Ինչ որ եղել է, այն էլ կլինի+, և ինչ որ արվել է, այն էլ կարվի։ Ուստի արեգակի տակ ոչ մի նոր բան չկա+։ 10  Կա՞ արդյոք մի բան, որի մասին ինչ-որ մեկն ասի. «Տե՛ս, սա նոր է»։ Դարեր ի վեր այն արդեն գոյություն ունի+, մեզնից առաջ է գոյացել+։ 11  Նախկինում ապրած մարդկանց հիշատակը չկա, չի լինի նաև նրանցը, ովքեր հետագայում կլինեն+, վերջիններիս հիշատակն էլ չի լինի այն մարդկանց մեջ, ովքեր նրանցից հետո կլինեն+։ 12  Ես՝ ժողովողս, թագավոր էի Իսրայելի վրա Երուսաղեմում+։ 13  Ես սիրտս դրեցի այն բանում, որ փնտրեմ և ուսումնասիրեմ իմաստությունը+ ամեն ինչում, որ արվում է երկնքի տակ՝ այն աղետաբեր զբաղմունքում, որ Աստված տվել է մարդկանց որդիներին, որպեսզի դրանով զբաղվեն+։ 14  Ես տեսա այն բոլոր գործերը, որ արվում էին արեգակի տակ+. ահա ամեն ինչ ունայնություն էր և վազք՝ քամու հետևից+։ 15  Ինչ որ ծուռ է, հնարավոր չէ ուղղել+, և ինչ որ չկա, հնարավոր չէ հաշվել։ 16  Ես խոսեցի իմ սրտի+ հետ ու ասացի. «Ահա իմ իմաստությամբ գերազանցել եմ ինձնից առաջ Երուսաղեմում եղած ցանկացած մարդու+, և իմ սիրտը շատ իմաստություն ու գիտելիք է տեսել»+։ 17  Ես սիրտս տվեցի, որ իմաստությունն ու խենթությունը ճանաչեմ+, նաև իմացա, թե ինչ է հիմարությունը+. սա նույնպես վազք է քամու հետևից+, 18  քանի որ իմաստության առատության դեպքում տրտմությունը շատ է լինում+, և գիտելիքներ շատացնողը ցավ է շատացնում+։

Ծանոթագրություններ

Այս արտհայտ-ը «Ժողովող» գրքում հանդիպում է 29 անգամ։
Բռց.՝ «ձմեռային հեղեղատները»։