Անցնել բովանդակությանը

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել ցանկին

Եհովայի վկաներ

Հայերեն

Օնլայն Աստվածաշունչ | ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ. ՆՈՐ ԱՇԽԱՐՀ ԹԱՐԳՄԱՆՈՒԹՅՈՒՆ

Թվեր 7։1-89

7  Երբ Մովսեսն ավարտեց խորանը կանգնեցնելը+, նա օծեց+ ու սրբացրեց այն, դրա ամբողջ կահ-կարասին, ինչպես նաև զոհասեղանն ու դրա բոլոր պատկանելիքները։ Նա օծեց ու սրբացրեց դրանք+։  Այդ ժամանակ Իսրայելի տոհմապետները+՝ ազգատոհմերի գլուխները, որոնք ցեղերի տոհմապետներն էին ու նշանակված էին հաշվառման վերցվածների վրա, ընծա բերեցին+։  Իրենց ընծան նրանք բերեցին Եհովայի առաջ՝ վեց փակ սայլակառք և տասներկու ցուլ (մեկ սայլակառք՝ երկու տոհմապետի կողմից և մեկ ցուլ՝ յուրաքանչյուրի կողմից)։ Այդ ամենը նրանք բերեցին խորանի առաջ։  Այդ ժամանակ Եհովան Մովսեսին ասաց.  «Նրանցից ընդունիր դրանք, քանի որ դրանք նախատեսված են հանդիպման վրանի ծառայությունները կատարելու համար։ Դրանք ղևտացիներին տուր՝ յուրաքանչյուրին այնքան, որքան պետք է նրա ծառայության համար»։  Մովսեսը սայլակառքերն ու ցլերը ընդունեց և տվեց ղևտացիներին։  Երկու սայլակառքն ու չորս ցուլը տվեց Գերսոնի որդիներին, ինչքան որ պետք էր նրանց ծառայության համար+,  իսկ չորս սայլակառքը և ութ ցուլը տվեց Մերարիի որդիներին, ինչքան որ պետք էր նրանց ծառայության համար+։ Այդ ամենը Ահարոն քահանայի որդի Իթամարի վերահսկողության տակ էր+։  Սակայն Կահաթի որդիներին նա ոչինչ չտվեց, քանի որ նրանց ծառայությունը սուրբ վայրի իրերը կրելն էր+։ Այդ ամենը նրանք իրենց ուսերին էին կրում+։ 10  Զոհասեղանի հանդիսավոր բացմանը+՝ օծման օրը, տոհմապետները բերեցին իրենց ընծան և այն դրեցին զոհասեղանի առաջ։ 11  Եհովան ասաց Մովսեսին. «Զոհասեղանի հանդիսավոր բացման ժամանակ նրանք այսպես պետք է բերեն իրենց ընծաները. մի օր՝ մի տոհմապետը, իսկ մյուս օրը՝ մյուս տոհմապետը»+։ 12  Առաջին օրը իր ընծան բերեց Ամինադաբի որդի Նաասոնը+՝ Հուդայի ցեղից։ 13  Նրա ընծան էր՝ մեկ արծաթյա ափսե՝ հարյուր երեսուն սիկղ քաշով, մեկ արծաթյա գավաթ՝ յոթանասուն սիկղ քաշով՝ սուրբ վայրի սիկղով+ (երկուսն էլ լիքն էին հացի ընծայի համար յուղով խառնած բարձրորակ ալյուրով)+, 14  խնկով+ լիքը մեկ ոսկե բաժակ՝ տասը սիկղ քաշով, 15  ողջակեզի+ համար՝ մեկ մատղաշ ցուլ, մեկ խոյ, մինչև մեկ տարեկան մեկ արու գառ, 16  մեղքի ընծայի+ համար՝ մեկ ուլ 17  և խաղաղության+ զոհի համար՝ երկու ցուլ, հինգ խոյ, հինգ նոխազ և մեկ տարեկան հինգ արու գառ։ Սա էր Ամինադաբի+ որդի Նաասոնի ընծան։ 18  Երկրորդ օրը ընծա բերեց Իսաքարի տոհմապետ Սոգարի որդի Նաթանայելը+։ 19  Որպես ընծա նա բերեց մեկ արծաթյա ափսե՝ հարյուր երեսուն սիկղ քաշով, մեկ արծաթյա գավաթ՝ յոթանասուն սիկղ քաշով՝ սուրբ վայրի սիկղով (երկուսն էլ լիքն էին հացի ընծայի համար յուղով խառնած բարձրորակ ալյուրով)+, 20  խնկով լիքը մեկ ոսկե բաժակ՝ տասը սիկղ քաշով, 21  ողջակեզի+ համար՝ մեկ մատղաշ ցուլ, մեկ խոյ, մինչև մեկ տարեկան մեկ արու գառ, 22  մեղքի ընծայի+ համար՝ մեկ ուլ 23  և խաղաղության+ զոհի համար՝ երկու ցուլ, հինգ խոյ, հինգ նոխազ և մեկ տարեկան հինգ արու գառ։ Սա էր Սոգարի որդի Նաթանայելի ընծան։ 24  Երրորդ օրը բերեց Զաբուղոնի որդիների տոհմապետը՝ Քելոնի որդի Եղիաբը+։ 25  Նրա ընծան էր՝ մեկ արծաթյա ափսե՝ հարյուր երեսուն սիկղ քաշով, մեկ արծաթյա գավաթ՝ յոթանասուն սիկղ քաշով՝ սուրբ վայրի սիկղով (երկուսն էլ լիքն էին հացի ընծայի համար յուղով խառնած բարձրորակ ալյուրով), 26  խնկով լիքը մեկ ոսկե բաժակ՝ տասը սիկղ քաշով, 27  ողջակեզի+ համար՝ մեկ մատղաշ ցուլ, մեկ խոյ, մինչև մեկ տարեկան մեկ արու գառ, 28  մեղքի ընծայի+ համար՝ մեկ ուլ 29  և խաղաղության+ զոհի համար՝ երկու ցուլ, հինգ խոյ, հինգ նոխազ և մեկ տարեկան հինգ արու գառ։ Սա էր Քելոնի+ որդի Եղիաբի ընծան։ 30  Չորրորդ օրը բերեց Ռուբենի որդիների տոհմապետը՝ Սեդիուրի որդի Ելիսուրը+։ 31  Նրա ընծան էր՝ մեկ արծաթյա ափսե՝ հարյուր երեսուն սիկղ քաշով, մեկ արծաթյա գավաթ՝ յոթանասուն սիկղ քաշով՝ սուրբ վայրի սիկղով (երկուսն էլ լիքն էին հացի ընծայի համար յուղով խառնած բարձրորակ ալյուրով)+, 32  խնկով լիքը մեկ ոսկե բաժակ՝ տասը սիկղ քաշով, 33  ողջակեզի+ համար՝ մեկ մատղաշ ցուլ, մեկ խոյ, մինչև մեկ տարեկան մեկ արու գառ, 34  մեղքի ընծայի+ համար՝ մեկ ուլ 35  և խաղաղության+ զոհի համար՝ երկու ցուլ, հինգ խոյ, հինգ նոխազ և մեկ տարեկան հինգ արու գառ։ Սա էր Սեդիուրի+ որդի Ելիսուրի ընծան։ 36  Հինգերորդ օրը բերեց Շմավոնի որդիների տոհմապետը՝ Սուրիսադայի որդի Սալամիելը+։ 37  Նրա ընծան էր՝ մեկ արծաթյա ափսե՝ հարյուր երեսուն սիկղ քաշով, մեկ արծաթյա գավաթ՝ յոթանասուն սիկղ քաշով՝ սուրբ վայրի սիկղով (երկուսն էլ լիքն էին հացի ընծայի համար յուղով խառնած բարձրորակ ալյուրով)+, 38  խնկով լիքը մեկ ոսկե բաժակ՝ տասը սիկղ քաշով, 39  ողջակեզի+ համար՝ մեկ մատղաշ ցուլ, մեկ խոյ, մինչև մեկ տարեկան մեկ արու գառ, 40  մեղքի ընծայի+ համար՝ մեկ ուլ 41  և խաղաղության+ զոհի համար՝ երկու ցուլ, հինգ խոյ, հինգ նոխազ և մեկ տարեկան հինգ արու գառ։ Սա էր Սուրիսադայի+ որդի Սալամիելի ընծան։ 42  Վեցերորդ օրը բերեց Գադի որդիների տոհմապետը՝ Դագուելի որդի Ելիասաֆը+։ 43  Նրա ընծան էր՝ մեկ արծաթյա ափսե՝ հարյուր երեսուն սիկղ քաշով, մեկ արծաթյա գավաթ՝ յոթանասուն սիկղ քաշով՝ սուրբ վայրի սիկղով (երկուսն էլ լիքն էին հացի ընծայի համար յուղով խառնած բարձրորակ ալյուրով)+, 44  խնկով+ լիքը մեկ ոսկե բաժակ՝ տասը սիկղ քաշով, 45  ողջակեզի+ համար՝ մեկ մատղաշ ցուլ, մեկ խոյ, մինչև մեկ տարեկան մեկ արու գառ, 46  մեղքի ընծայի+ համար՝ մեկ ուլ 47  և խաղաղության+ զոհի համար՝ երկու ցուլ, հինգ խոյ, հինգ նոխազ և մեկ տարեկան հինգ արու գառ։ Սա էր Դագուելի+ որդի Ելիասաֆի ընծան։ 48  Յոթերորդ օրը բերեց Եփրեմի որդիների տոհմապետը՝ Ամիուդի որդի Ելիսաման+։ 49  Նրա ընծան էր՝ մեկ արծաթյա ափսե՝ հարյուր երեսուն սիկղ քաշով, մեկ արծաթյա գավաթ՝ յոթանասուն սիկղ քաշով՝ սուրբ վայրի սիկղով (երկուսն էլ լիքն էին հացի ընծայի համար յուղով խառնած բարձրորակ ալյուրով)+, 50  խնկով լիքը մեկ ոսկե բաժակ՝ տասը սիկղ քաշով, 51  ողջակեզի+ համար՝ մեկ մատղաշ ցուլ, մեկ խոյ, մինչև մեկ տարեկան մեկ արու գառ, 52  մեղքի ընծայի+ համար՝ մեկ ուլ 53  և խաղաղության+ զոհի համար՝ երկու ցուլ, հինգ խոյ, հինգ նոխազ և մեկ տարեկան հինգ արու գառ։ Սա էր Ամիուդի+ որդի Ելիսամայի ընծան։ 54  Ութերորդ օրը բերեց Մանասեի որդիների տոհմապետը՝ Փադասուրի որդի Գամաղիելը+։ 55  Նրա ընծան էր՝ մեկ արծաթյա ափսե՝ հարյուր երեսուն սիկղ քաշով, մեկ արծաթյա գավաթ՝ յոթանասուն սիկղ քաշով՝ սուրբ վայրի սիկղով (երկուսն էլ լիքն էին հացի ընծայի համար յուղով խառնած բարձրորակ ալյուրով)+, 56  խնկով+ լիքը մեկ ոսկե բաժակ՝ տասը սիկղ քաշով, 57  ողջակեզի+ համար՝ մեկ մատղաշ ցուլ, մեկ խոյ, մինչև մեկ տարեկան մեկ արու գառ, 58  մեղքի ընծայի+ համար՝ մեկ ուլ 59  և խաղաղության+ զոհի համար՝ երկու ցուլ, հինգ խոյ, հինգ նոխազ և մեկ տարեկան հինգ արու գառ։ Սա էր Փադասուրի+ որդի Գամաղիելի ընծան։ 60  Իններորդ օրը բերեց Բենիամինի որդիների տոհմապետը+՝ Գեդեոնիի որդի Աբիդանը+։ 61  Նրա ընծան էր՝ մեկ արծաթյա ափսե՝ հարյուր երեսուն սիկղ քաշով, մեկ արծաթյա գավաթ՝ յոթանասուն սիկղ քաշով՝ սուրբ վայրի սիկղով (երկուսն էլ լիքն էին հացի ընծայի համար յուղով խառնած բարձրորակ ալյուրով)+, 62  խնկով լիքը մեկ ոսկե բաժակ՝ տասը սիկղ քաշով, 63  ողջակեզի+ համար՝ մեկ մատղաշ ցուլ, մեկ խոյ, մինչև մեկ տարեկան մեկ արու գառ, 64  մեղքի ընծայի+ համար՝ մեկ ուլ 65  և խաղաղության+ զոհի համար՝ երկու ցուլ, հինգ խոյ, հինգ նոխազ և մեկ տարեկան հինգ արու գառ։ Սա էր Գեդեոնիի+ որդի Աբիդանի ընծան։ 66  Տասներորդ օրը բերեց Դանի որդիների տոհմապետը՝ Ամիսադայի որդի Աքիեզերը+։ 67  Նրա ընծան էր՝ մեկ արծաթյա ափսե՝ հարյուր երեսուն սիկղ քաշով, մեկ արծաթյա գավաթ՝ յոթանասուն սիկղ քաշով՝ սուրբ վայրի սիկղով (երկուսն էլ լիքն էին հացի ընծայի համար յուղով խառնած բարձրորակ ալյուրով)+, 68  խնկով լիքը մեկ ոսկե բաժակ՝ տասը սիկղ քաշով, 69  ողջակեզի+ համար՝ մեկ մատղաշ ցուլ, մեկ խոյ, մինչև մեկ տարեկան մեկ արու գառ, 70  մեղքի ընծայի+ համար՝ մեկ ուլ 71  և խաղաղության+ զոհի համար՝ երկու ցուլ, հինգ խոյ, հինգ նոխազ և մեկ տարեկան հինգ արու գառ։ Սա էր Ամիսադայի+ որդի Աքիեզերի ընծան։ 72  Տասնմեկերորդ օրը բերեց Ասերի որդիների տոհմապետը՝ Եքրանի որդի Փագիելը+։ 73  Նրա ընծան էր՝ մեկ արծաթյա ափսե՝ հարյուր երեսուն սիկղ քաշով, մեկ արծաթյա գավաթ՝ յոթանասուն սիկղ քաշով՝ սուրբ վայրի սիկղով (երկուսն էլ լիքն էին հացի ընծայի համար յուղով խառնած բարձրորակ ալյուրով)+, 74  խնկով+ լիքը մեկ ոսկե բաժակ՝ տասը սիկղ քաշով, 75  ողջակեզի+ համար՝ մեկ մատղաշ ցուլ, մեկ խոյ, մինչև մեկ տարեկան մեկ արու գառ, 76  մեղքի ընծայի+ համար՝ մեկ ուլ 77  և խաղաղության+ զոհի համար՝ երկու ցուլ, հինգ խոյ, հինգ նոխազ և մեկ տարեկան հինգ արու գառ։ Սա էր Եքրանի+ որդի Փագիելի ընծան։ 78  Տասներկուերորդ օրը բերեց Նեփթաղիմի որդիների տոհմապետը՝ Ենանի որդի Աքիրեն+։ 79  Նրա ընծան էր՝ մեկ արծաթյա ափսե՝ հարյուր երեսուն սիկղ քաշով, մեկ արծաթյա գավաթ՝ յոթանասուն սիկղ քաշով՝ սուրբ վայրի սիկղով (երկուսն էլ լիքն էին հացի ընծայի համար յուղով խառնած բարձրորակ ալյուրով)+, 80  խնկով+ լիքը մեկ ոսկե բաժակ՝ տասը սիկղ քաշով, 81  ողջակեզի+ համար՝ մեկ մատղաշ ցուլ, մեկ խոյ, մինչև մեկ տարեկան մեկ արու գառ, 82  մեղքի ընծայի+ համար՝ մեկ ուլ 83  և խաղաղության+ զոհի համար՝ երկու ցուլ, հինգ խոյ, հինգ նոխազ և մեկ տարեկան հինգ արու գառ։ Սա էր Ենանի+ որդի Աքիրեի ընծան։ 84  Սա էր այն ընծան, որը Իսրայելի տոհմապետները+ բերեցին զոհասեղանի հանդիսավոր բացմանը+՝ օծման օրը. տասներկու արծաթյա ափսե, տասներկու արծաթյա գավաթ+, տասներկու ոսկե բաժակ։ 85  Յուրաքանչյուր արծաթյա ափսեն կշռում էր հարյուր երեսուն սիկղ, իսկ յուրաքանչյուր գավաթը՝ յոթանասուն սիկղ. բոլոր անոթների արծաթը երկու հազար չորս հարյուր սիկղ էր՝ սուրբ վայրի սիկղով+։ 86  Խնկով լի տասներկու ոսկե բաժակներից+ ամեն մեկը կշռում էր տասը սիկղ՝ սուրբ վայրի սիկղով. բաժակների ամբողջ ոսկին հարյուր քսան սիկղ էր։ 87  Ողջակեզի+ համար բոլոր անասուններն էին՝ տասներկու ցուլ, տասներկու խոյ, մեկ տարեկան տասներկու արու գառ հացի+ ընծաների հետ և տասներկու ուլ՝ մեղքի ընծայի համար+, 88  իսկ խաղաղության+ զոհի բոլոր անասուններն էին՝ քսանչորս ցուլ, վաթսուն խոյ, վաթսուն նոխազ և մեկ տարեկան վաթսուն արու գառ։ Զոհասեղանի օծումից+ հետո սա էր նրա հանդիսավոր+ բացման ընծան։ 89  Ամեն անգամ, երբ Մովսեսը մտնում էր հանդիպման վրան՝ Նրա հետ խոսելու+, լսում էր նրա ձայնը, որն իր հետ խոսում էր վկայության վրա գտնվող կափարիչի+ վերևից՝ քերովբեների+ մեջտեղից։ Եվ Նա խոսում էր նրա հետ։

Ծանոթագրություններ