Մատչելիության կարգավորում

Ընտրել լեզուն

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել ցանկին

Անցնել բովանդակությանը

Եհովայի վկաներ

Հայերեն

Օնլայն Աստվածաշունչ

ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ. ՆՈՐ ԱՇԽԱՐՀ ԹԱՐԳՄԱՆՈՒԹՅՈՒՆ

Թվեր 36։1-13

36  Հովսեփի որդիների տոհմերից Մանասեի որդի Մաքիրի+ որդի Գաղաադի որդիների հայրական տոհմի գլուխները եկան Մովսեսի և տոհմապետների՝ Իսրայելի որդիների տոհմերի գլուխների մոտ, ու խոսեցին նրանց հետ՝  ասելով. «Եհովան պատվիրեց քեզ՝ մեր տիրոջը, որ երկիրը վիճակով ժառանգություն տաս+ Իսրայելի որդիներին, և մեր տերը Եհովայից պատվեր ստացավ, որ մեր եղբայր Սալպաադի ժառանգությունը տա նրա աղջիկներին+։  Եթե Իսրայելի որդիների մյուս ցեղերի որդիներից որևէ մեկը նրանցից կնության առնի, ապա կանանց ժառանգությունը կվերցվի մեր հայրերի ժառանգությունից և կավելացվի այն ցեղի ժառանգությանը, ուր նրանք կնության կգնան, և այն կվերցվի մեզ վիճակով տրված ժառանգությունից+։  Երբ Իսրայելի որդիների համար Հոբելյան լինի+, կանանց ժառանգությունը կավելացվի այն ցեղի ժառանգությանը, ուր նրանք կնության կգնան, և նրանց ժառանգությունը կվերցվի մեր հայրերի ցեղի ժառանգությունից»։  Այդ ժամանակ Մովսեսը Եհովայի կարգադրությամբ Իսրայելի որդիներին պատվիրեց. «Հովսեփի որդիների ցեղը ճիշտ է ասում։  Սա է այն խոսքը, որ Եհովան պատվիրել է Սալպաադի աղջիկների վերաբերյալ+՝ ասելով. «Նրանք կարող են ամուսնանալ այն մարդկանց հետ, ովքեր իրենց աչքին հաճելի կլինեն։ Միայն թե պետք է ամուսնանան իրենց հայրերի ցեղի տոհմում+։  Իսրայելի որդիների ոչ մի ժառանգություն չպետք է մի ցեղից անցնի մյուս ցեղը, քանի որ Իսրայելի որդիներից յուրաքանչյուրը պետք է պահպանի իր նախահայրերի ցեղի ժառանգությունը։  Եվ ամեն մի աղջիկ, որը ժառանգություն կստանա Իսրայելի որդիների ցեղերի մեջ, պետք է ամուսնանա իր հոր ցեղի տոհմից որևէ մեկի հետ+, որպեսզի Իսրայելի որդիներից յուրաքանչյուրն իր նախահայրերի ժառանգությունը ստանա։  Ոչ մի ժառանգություն չպետք է անցնի մի ցեղից մյուսը, քանի որ Իսրայելի որդիների ցեղերից յուրաքանչյուրը պետք է պահպանի իր ժառանգությունը»»։ 10  Սալպաադի աղջիկներն արեցին այնպես, ինչպես որ Եհովան պատվիրել էր Մովսեսին+։ 11  Սալպաադի աղջիկները+՝ Մաալան, Թերսան, Էգլան, Մելքան և Նոան, ամուսնացան իրենց հոր եղբայրների որդիների հետ։ 12  Նրանք ամուսնացան Հովսեփի որդի Մանասեի որդիների տոհմերում, որպեսզի նրանց ժառանգությունը մնա իրենց հոր ցեղի տոհմում։ 13  Սրանք են այն պատվիրաններն+ ու դատավճիռները, որոնք Եհովան Մովսեսի միջոցով պատվիրեց Իսրայելի որդիներին Մովաբի անապատային հարթավայրերում՝ Հորդանանի մոտ՝ Երիքովի մոտակայքում+։

Ծանոթագրություններ