Մատչելիության կարգավորում

Ընտրել լեզուն

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել ցանկին

Անցնել բովանդակությանը

Եհովայի վկաներ

Հայերեն

Օնլայն Աստվածաշունչ

ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ. ՆՈՐ ԱՇԽԱՐՀ ԹԱՐԳՄԱՆՈՒԹՅՈՒՆ

Թվեր 35։1-34

35  Եհովան շարունակեց խոսել Մովսեսի հետ Մովաբի անապատային հարթավայրերում՝ Հորդանանի մոտ+՝ Երիքովի մոտակայքում։ Նա ասաց.  «Պատվիրիր Իսրայելի որդիներին, որ իրենց կալվածքի ժառանգությունից ղևտացիներին քաղաքներ տան+ բնակվելու համար, ինչպես նաև տան այդ քաղաքների շուրջը եղող արոտավայրերը+։  Նրանք կբնակվեն քաղաքներում, իսկ արոտավայրերը կօգտագործեն իրենց ընտանի կենդանիների, տնտեսության և իրենց բոլոր վայրի կենդանիների համար։  Քաղաքների արոտավայրերը, որոնք կտաք ղևտացիներին, կտարածվեն քաղաքի շուրջբոլորը՝ պարսպից հազար կանգուն հեռավորության վրա։  Քաղաքից դուրս չափեք երկու հազար կանգուն արևելյան կողմում, երկու հազար կանգուն՝ հարավային կողմում, երկու հազար կանգուն՝ արևմտյան կողմում և երկու հազար կանգուն՝ հյուսիսային կողմում, իսկ քաղաքը մեջտեղում կլինի։ Դրանք արոտավայրեր կլինեն քաղաքների մոտ։  Սրանք են այն քաղաքները, որ պետք է տաք ղևտացիներին. պետք է տաք ապաստանի վեց քաղաք+, որպեսզի մարդասպանն այնտեղ փախչի+, ու բացի դրանցից, քառասուներկու այլ քաղաքներ։  Ընդհանուր առմամբ՝ ղևտացիներին պետք է տաք քառասունութ քաղաք իրենց արոտավայրերով+։  Այդ քաղաքները, որ պետք է տաք, Իսրայելի որդիների կալվածքից կլինեն+։ Ովքեր շատ են, նրանցից շատ վերցրեք, իսկ ովքեր քիչ են, քիչ վերցրեք+։ Յուրաքանչյուրն, ըստ իր ժառանգության, որը նա կվերցնի որպես սեփականություն, իր քաղաքներից պետք է տա ղևտացիներին»։  Եհովան շարունակեց խոսել Մովսեսի հետ. 10  «Խոսիր Իսրայելի որդիների հետ ու ասա նրանց. «Դուք անցնում եք Հորդանանը, որ գնաք Քանանի երկիր+։ 11  Ձեզ համար պետք է հարմար քաղաքներ ընտրեք։ Դրանք ձեզ համար որպես ապաստանի քաղաքներ կծառայեն, և այնտեղ կփախչի այն մարդասպանը, որն առանց դիտավորության որևէ հոգի կսպանի+։ 12  Այդ քաղաքները ձեզ համար ապաստան կլինեն արյան վրիժառուից+, որպեսզի մարդասպանը չսպանվի, մինչև որ ժողովի առաջ չկանգնի դատվելու+։ 13  Ձեր տված քաղաքները՝ ապաստանի վեց քաղաքները, նախատեսված կլինեն ձեզ համար։ 14  Երեք քաղաք կտաք Հորդանանի այս կողմում+ և երեք քաղաք՝ Քանանի երկրում+։ Դրանք կծառայեն որպես ապաստանի քաղաքներ։ 15  Իսրայելի որդիների, ինչպես նաև նրանց մեջ եղող պանդուխտի+ ու նորաբնակի համար այս վեց քաղաքները իբրև ապաստան կծառայեն, որպեսզի այնտեղ փախչի նա, ով առանց դիտավորության որևէ հոգի կսպանի+։ 16  Եթե որևէ մեկը երկաթե գործիքով հարվածի մեկ ուրիշին ու նա մահանա, ապա հարվածողը մարդասպան է+։ Նա անպատճառ մահվան պիտի մատնվի+։ 17  Եթե մի մարդ մեկ ուրիշին քարով հարվածի, ինչով հնարավոր է մարդ սպանել, և նա մահանա, ապա հարվածողը մարդասպան է։ Նա անպատճառ մահվան պիտի մատնվի։ 18  Եթե մի մարդ մեկ ուրիշին փայտե փոքր գործիքով հարվածի, ինչով հնարավոր է մարդ սպանել, և նա մահանա, ապա հարվածողը մարդասպան է։ Նա անպատճառ մահվան պիտի մատնվի։ 19  Մարդասպանին պետք է սպանի արյան վրիժառուն+։ Եթե նա հանկարծ հանդիպի նրան, թող սպանի։ 20  Եթե որևէ մեկը ատելությունից դրդված հրի մեկ ուրիշին+, դարան մտած ինչ-որ բան նետի նրա վրա+ և նա մահանա, 21  կամ թշնամաբար ձեռքով հարվածի նրան և նա մահանա, ապա հարվածողը անպատճառ մահվան պետք է մատնվի։ Նա մարդասպան է։ Եթե արյան վրիժառուն հանկարծ հանդիպի մարդասպանին, թող նրան մահվան մատնի+։ 22  Բայց եթե որևէ մեկը, պատահմամբ, թշնամանք չունենալով, հրի մեկ ուրիշին, առանց դարան մտնելու՝ ուրիշի վրա որևէ առարկա նետի+, 23  առանց նրան տեսնելու՝ քար նետի, ինչով հնարավոր է մարդ սպանել, կամ այն գցի նրա վրա և նա մահանա, մինչդեռ նետողը թշնամություն չի ունեցել նրա հանդեպ և չի ուզել վնասել նրան, 24  ապա ժողովը պետք է դատի հարվածողին և արյան վրիժառուին՝ այս կանոնների համաձայն+։ 25  Ժողովը+ մարդասպանին կազատի արյան վրիժառուի ձեռքից ու նրան կվերադարձնի ապաստանի քաղաքը, որտեղ նա փախել էր, և նա այնտեղ կապրի մինչև սուրբ յուղով օծված քահանայապետի մահը+։ 26  Սակայն եթե մարդասպանը դուրս գա ապաստանի քաղաքի սահմաններից, որտեղ նա փախել էր, 27  և արյան վրիժառուն+ մարդասպանին գտնի ապաստանի քաղաքի սահմանից դուրս ու սպանի նրան, ապա արյան վրիժառուն արյունապարտ չի լինի, 28  քանի որ մարդասպանը պետք է ապրի ապաստանի քաղաքում մինչև քահանայապետի մահը+, իսկ քահանայապետի մահից հետո կարող է վերադառնալ իր կալվածքը։ 29  Այս դատական վճռով պետք է առաջնորդվեք սերնդեսերունդ ձեր բոլոր բնակատեղերում։ 30  Ցանկացած մարդ, ով որևէ հոգի սպանի, պետք է սպանվի իբրև մարդասպան+՝ վկաների ցուցմունքների* հիման վրա+, սակայն մեկ վկայի ցուցմունքով ոչ մի հոգի չի կարող մահվան մատնվել։ 31  Մահվան արժանի մարդասպանի հոգու դիմաց փրկանք չվերցնեք+, քանի որ նա անպատճառ մահվան պետք է մատնվի+։ 32  Փրկանք չվերցնեք նաև այն մարդու դիմաց, որը փախել է ապաստանի քաղաք և մինչև քահանայապետի մահը վերադարձել է, որ ապրի իր երկրում։ 33  Չապականեք այն երկիրը, որտեղ ապրում եք, որովհետև արյունն է ապականում երկիրը+, և երկրի վրա թափված արյունից երկրի համար կարելի է քավություն անել միմիայն այն մարդու արյունով, որը թափել է այն+։ 34  Չպղծեք այն երկիրը, որտեղ բնակվում եք, և որի մեջ ես եմ բնակվում, քանի որ ես՝ Եհովաս, բնակվում եմ Իսրայելի որդիների մեջ»»+։

Ծանոթագրություններ

Բռց.՝ «բերանով»։