Մատչելիության կարգավորում

Ընտրել լեզուն

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել ցանկին

Անցնել բովանդակությանը

Եհովայի վկաներ

Հայերեն

Օնլայն Աստվածաշունչ

ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ. ՆՈՐ ԱՇԽԱՐՀ ԹԱՐԳՄԱՆՈՒԹՅՈՒՆ

Թվեր 34։1-29

34  Եհովան շարունակեց խոսել Մովսեսի հետ՝ ասելով.  «Պատվիրիր Իսրայելի որդիներին ու ասա. «Դուք գնում եք Քանանի երկիր+։ Դա այն երկիրն է, որը կստանաք որպես ժառանգություն+՝ Քանանի երկիրն իր սահմաններով+։  Ձեր հարավային կողմը Եդոմի երկայնքով կձգվի Ցին անապատից+, իսկ ձեր հարավային սահմանը կսկսվի Աղի ծովի+ ծայրից՝ արևելյան կողմում։  Ակրաբիմի+ լանջի հարավային կողմից ձեր սահմանը կշրջվի ու կգնա դեպի Ցին և կվերջանա Կադես-Բառնեայի+ հարավային կողմում, հետո այն դուրս կգա դեպի Ասար-Ադդար+ և կանցնի մինչև Ասեմոն։  Ասեմոնի մոտ սահմանը կփոխի իր ուղղությունը դեպի Եգիպտոսի գետահովիտը+ ու կվերջանա Ծովի* մոտ+։  Արևմտյան սահմանը+ ձեզ համար կլինի Մեծ ծովի ափը։ Դա կլինի ձեր արևմտյան սահմանը։  Ձեր հյուսիսային սահմանը սա կլինի. Մեծ ծովից ձեզ համար սահման գցեք մինչև Հոր* լեռը+։  Հոր լեռից սահման գցեք մինչև Եմաթի մուտքը+, և այդ սահմանը կվերջանա Սեդադի մոտ+։  Հետո այն կձգվի մինչև Զեֆրոն և կվերջանա Ասար-Ենանում+։ Սա ձեր հյուսիսային սահմանը կլինի։ 10  Այնուհետև ձեզ համար գցեք արևելյան սահմանը՝ Ասար-Ենանից մինչև Սեֆամ։ 11  Սահմանը Սեֆամից կգնա Ռեբլա*՝ Այինից արևելք, և այն կձգվի մինչև Քեներեթի ծովի*+ արևելյան զառիթափը։ 12  Սահմանը կանցնի մինչև Հորդանան ու կվերջանա Աղի ծովով+։ Սա կլինի ձեր երկիրը+՝ իր բոլոր սահմաններով»»։ 13  Մովսեսը պատվիրեց Իսրայելի որդիներին՝ ասելով. «Սա է այն երկիրը, որ վիճակով կբաժանեք+ ձեր միջև որպես սեփականություն, ինչպես որ Եհովան պատվիրել է տալ իննուկես ցեղերին+։ 14  Ռուբենյանների որդիների ցեղն իր հայրական տներով, Գադյանների որդիների ցեղն իր հայրական տներով և Մանասեի կես ցեղը արդեն վերցրել են իրենց ժառանգությունը+։ 15  Այս երկուսուկես ցեղերը արդեն վերցրել են իրենց ժառանգությունը Հորդանանի շրջանի արևելյան կողմում՝ արևածագի կողմը՝ Երիքովի մոտակայքում»+։ 16  Հետո Եհովան ասաց Մովսեսին. 17  «Սրանք են այն մարդկանց անունները, ովքեր երկիրը կբաժանեն ձեզ համար, որպեսզի տիրեք նրան. Եղիազար+ քահանա ու Նավեի որդի Հեսու+։ 18  Յուրաքանչյուր ցեղից վերցրեք մեկ տոհմապետ, որ բաժանեն երկիրը+։ 19  Սրանք են այդ մարդկանց անունները. Հուդայի+ ցեղից Հեֆոնեի որդի Քաղեբ+, 20  Շմավոնի որդիների ցեղից+ Ամիուդի որդի Սեմուել, 21  Բենիամինի ցեղից+ Քասլոնի որդի Ելիդադ, 22  Դանի որդիների ցեղից+ տոհմապետ Բոկկի՝ Եգլիի որդին, 23  Հովսեփի որդիներից+՝ Մանասեի որդիների ցեղից+ տոհմապետ Անիել՝ Եֆոտի որդին, 24  Եփրեմի որդիների+ ցեղից տոհմապետ Կամուել՝ Սաֆաթանի որդին, 25  Զաբուղոնի որդիների+ ցեղից տոհմապետ Ելիսաֆան՝ Փառնակի որդին, 26  Իսաքարի որդիների+ ցեղից տոհմապետ Փալտիել՝ Ազանի որդին, 27  Ասերի որդիների ցեղից+ տոհմապետ Աքիուդ՝ Սելոմի որդին, 28  և Նեփթաղիմի որդիների+ ցեղից տոհմապետ Փադայել՝ Ամիուդի որդին»։ 29  Սրանք են այն մարդիկ, ում Եհովան պատվիրեց, որ Իսրայելի որդիներին կալվածքներ տան Քանանի երկրում+։

Ծանոթագրություններ

Այսինքն՝ Մեծ ծովի՝ Միջերկրական ծովի մոտ։
Տեղադրությունը հայտնի չէ։ Հվնբր Լիբանանի լեռնաշղթայի աչքի ընկնող գագաթն է։
Խոսքը Քանան երկրի արևել. սահմանին գտնվող Ռեբլայի մասին է և ոչ թե Եմաթ երկրում գտնվող Ռեբլայի։
Իրականում սա լիճ է։ Ա-շնչում այն կոչվ. է նաև Գեննեսարեթի լիճ, Գալիլեայի ծով և Տիբերիա ծով։