Մատչելիության կարգավորում

Ընտրել լեզուն

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել ցանկին

Անցնել բովանդակությանը

Եհովայի վկաներ

Հայերեն

Օնլայն Աստվածաշունչ

ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ. ՆՈՐ ԱՇԽԱՐՀ ԹԱՐԳՄԱՆՈՒԹՅՈՒՆ

Թվեր 32։1-42

32  Ռուբենի որդիներն+ ու Գադի+ որդիները խիստ շատ անասուններ ունեին։ Նրանք տեսան, որ Հազեր+ երկիրը և Գաղաադի երկիրը լավ տեղեր են անասունների համար։  Ուստի Գադի որդիներն ու Ռուբենի որդիները եկան Մովսեսի, Եղիազար քահանայի և ժողովրդի տոհմապետների մոտ ու ասացին.  «Ատարոթը+, Դեբոնը+, Հազերը, Նամրան+, Եսեբոնը+, Ելեալեն+, Սեբաման, Նաբավը+, Բեանը+,  այն ողջ երկիրը, որին Եհովան պարտության մատնեց+ Իսրայելի ժողովի առաջ, անասունների համար լավ երկիր է, իսկ քո ծառաները անասուններ ունեն»+։  Ապա շարունակեցին. «Եթե հաճություն ենք գտել քո աչքում, թող այս երկիրը քո ծառաներին տրվի որպես սեփականություն։ Մեզ մի՛ անցկացրու Հորդանանի մյուս կողմը»+։  Այդ ժամանակ Մովսեսն ասաց Գադի և Ռուբենի որդիներին. «Մի՞թե ձեր եղբայրները պետք է գնան պատերազմելու, իսկ դուք ապրեք այստեղ+։  Ինչո՞ւ եք թևաթափ անում Իսրայելի որդիներին, որ չմտնեն այն երկիրը, որը Եհովան իրենց է տալու։  Այդպես վարվեցին ձեր հայրերը+, երբ նրանց Կադես-Բառնեայից+ ուղարկեցի երկիրը զննելու։  Նրանք գնացին Եսքող հեղեղատ+ և զննեցին երկիրը, բայց հետո թևաթափ արին Իսրայելի որդիներին, որպեսզի նրանք չմտնեն այն երկիրը, որը Եհովան իրենց էր տալու+։ 10  Այդ պատճառով Եհովայի բարկությունը բորբոքվեց այդ օրը, և նա երդվեց+՝ ասելով. 11  «Եգիպտոսից դուրս եկած քսան տարեկան և ավելի բարձր տարիքի մարդիկ+ չեն տեսնի այն երկիրը, որի մասին ես երդվեցի Աբրահամին, Իսահակին և Հակոբին+, որովհետև նրանք չհնազանդվեցին ինձ ամեն ինչում, 12  բացի կենեզացի Հեֆոնեի որդի Քաղեբից+ ու Նավեի որդի Հեսուից+, քանի որ նրանք ամեն ինչում հնազանդվեցին Եհովային»։ 13  Ուստի Եհովայի բարկությունը բորբոքվեց Իսրայելի դեմ, և նա ստիպեց նրանց քառասուն տարի թափառել անապատում+, մինչև որ այդ ամբողջ սերունդը, որը չարություն էր անում Եհովայի աչքի առաջ, մահացավ+։ 14  Եվ հիմա դուք՝ որպես մեղավոր մարդկանց սերունդ, վեր եք կացել ձեր հայրերի փոխարեն, որպեսզի է՛լ ավելի բորբոքեք Եհովայի բարկությունը+ Իսրայելի դեմ։ 15  Եթե դադարեք նրան հետևելուց+, նա նորից կթողնի նրանց անապատում+, և դուք այս ամբողջ ժողովրդին կկործանեք»+։ 16  Ավելի ուշ նրանք մոտեցան նրան ու ասացին. «Մենք այստեղ քարե փարախներ կշինենք մեր հոտերի համար և քաղաքներ՝ մեր երեխաների համար։ 17  Իսկ մենք՝ մարտական կարգով և սպառազինված+, կգնանք Իսրայելի որդիների առաջից, մինչև որ նրանց տանենք իրենց տեղը։ Մեր երեխաները կբնակվեն բերդաքաղաքներում՝ այս երկրի բնակիչներից հեռու։ 18  Մենք չենք վերադառնա մեր տները, մինչև որ Իսրայելի որդիները՝ յուրաքանչյուրն իր ժառանգությամբ, չտիրեն երկրին+։ 19  Նրանց հետ ժառանգություն չենք ունենա Հորդանանի մյուս կողմում և դրանից էլ այն կողմ, որովհետև մենք ժառանգություն ստացանք Հորդանանի այս կողմում՝ արևածագի կողմը»+։ 20  Դա լսելով՝ Մովսեսն ասաց նրանց. «Եթե անեք այս բանը և Եհովայի առաջ սպառազինվեք պատերազմ գնալու համար+ 21  և ձեզնից յուրաքանչյուրը սպառազինված անցնի Հորդանանը Եհովայի առաջ, մինչև որ նա իր թշնամիներին քշի իր առաջից+, 22  և երկիրը նվաճվի Եհովայի առաջ+ ու դրանից հետո վերադառնաք+, ապա Եհովայի ու Իսրայելի դեմ հանցանք գործած չեք լինի, և այս երկիրը ձեր սեփականությունը կլինի Եհովայի առաջ+։ 23  Իսկ եթե այդպես չանեք, մեղք կգործեք Եհովայի դեմ+։ Այդ դեպքում իմացեք, որ ձեր մեղքը կհասնի ձեզ+։ 24  Ձեր երեխաների համար քաղաքներ կառուցեք ու ձեր հոտերի համար՝ քարե փարախներ և ինչ դուրս եկավ ձեր բերանից, այն արեք»+։ 25  Գադի և Ռուբենի որդիներն ասացին Մովսեսին. «Քո ծառաները կանեն այնպես, ինչպես մեր տերն է պատվիրում+։ 26  Մեր երեխաները, մեր կանայք, մեր անասուններն ու մեր բոլոր ընտանի կենդանիները կմնան այստեղ՝ Գաղաադի քաղաքներում+, 27  իսկ քո ծառաները՝ յուրաքանչյուրը սպառազինված+, Եհովայի առաջ կգնան պատերազմելու, ինչպես որ մեր տերն է ասում»։ 28  Ուստի Մովսեսը նրանց վերաբերյալ պատվեր տվեց Եղիազար քահանային, Նավեի որդի Հեսուին և Իսրայելի որդիների ցեղերի տոհմերի գլուխներին։ 29  Մովսեսն ասաց նրանց. «Եթե Գադի և Ռուբենի որդիները ձեզ հետ անցնեն Հորդանանը՝ յուրաքանչյուրը Եհովայի առաջ պատերազմելու համար սպառազինված+, և երկիրը նվաճվի ձեր առաջ, ապա Գաղաադի երկիրը նրանց որպես սեփականություն տվեք+։ 30  Բայց եթե նրանք ձեզ հետ սպառազինված չգնան, ապա ձեզ հետ պետք է բնակություն հաստատեն Քանանի երկրում»+։ 31  Գադի և Ռուբենի որդիները պատասխանեցին՝ ասելով. «Ինչ որ Եհովան քո ծառաներին ասաց, կանենք+։ 32  Մենք Եհովայի առաջ սպառազինված կգնանք Քանանի երկիր+, իսկ մեր ժառանգության սեփականությունը կլինի Հորդանանի այս կողմում»+։ 33  Այդ ժամանակ Մովսեսը նրանց՝ Գադի որդիներին+, Ռուբենի որդիներին+ և Հովսեփի որդի Մանասեի կես ցեղին+, տվեց ամորհացիների Սեհոն+ թագավորի թագավորությունը և Բասանի Օգ+ թագավորի թագավորությունը, այսինքն՝ իրենց տարածքներում գտնվող քաղաքներին պատկանող երկիրը և շրջակա երկրների քաղաքները։ 34  Գադի որդիները կառուցեցին Դեբոն+, Ատարոթ+, Արոեր+, 35  Ատրոթ-Սոֆան, Հազեր+, Հոգբեհա+, 36  Բեթ-Նամրա+, Բեթ-Արան+ բերդաքաղաքները+, ինչպես նաև քարե փարախներ+։ 37  Ռուբենի որդիները կառուցեցին Եսեբոնը+, Ելեալեն+, Կարիաթեմը+, 38  Նաբավը+, Բաալ-Մեոնը+ (դրանց անունները փոխված են) և Սեբաման։ Նրանք իրենց կառուցած քաղաքները իրենց անուններով կոչեցին։ 39  Մանասեի որդի Մաքիրի+ որդիները գնացին Գաղաադ, զավթեցին այն և քշեցին նրանում ապրող ամորհացիներին։ 40  Մովսեսը Գաղաադը տվեց Մանասեի որդի Մաքիրին, և նա այնտեղ բնակություն հաստատեց+։ 41  Մանասեի որդի Հայիրը գնաց ու զավթեց այդ շրջանի գյուղերը, որոնք վրաններից էին բաղկացած, և դրանք կոչեց Հավոթ-Հայիր+։ 42  Իսկ Նոբահը զավթեց Կանաթը+ ու նրա կախյալ քաղաքները և այն կոչեց իր անունով՝ Նոբահ։

Ծանոթագրություններ