Մատչելիության կարգավորում

Ընտրել լեզուն

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել ցանկին

Անցնել բովանդակությանը

Եհովայի վկաներ

Հայերեն

Օնլայն Աստվածաշունչ

ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ. ՆՈՐ ԱՇԽԱՐՀ ԹԱՐԳՄԱՆՈՒԹՅՈՒՆ

Թվեր 30։1-16

30  Հետո Մովսեսը խոսեց Իսրայելի որդիների ցեղերի գլուխների հետ+՝ ասելով. «Սա է պատվիրում Եհովան.  եթե մի մարդ երդում+ անի Եհովային կամ խոստանա+ իր հոգին կապել ինքնազսպման երդումով+, ապա չպետք է խախտի իր խոսքը+։ Նա պետք է կատարի այն ամենը, ինչ դուրս է եկել իր բերանից+։  Եթե մի աղջիկ պատանի ժամանակ, երբ դեռ իր հոր տանն է, երդում անի Եհովային+ կամ իրեն կապի ինքնազսպման երդումով  ու եթե նրա հայրը լսի նրա երդումը կամ ինքնազսպման երդումը, որով նա կապել է իր հոգին, և նրա հայրը լռի, ապա նրա բոլոր երդումները ուժի մեջ պետք է մնան, և նրա բոլոր ինքնազսպման երդումները+, որով նա կապել է իր հոգին, պետք է ուժի մեջ մնան։  Բայց եթե նրա հայրը, լսելով նրա բոլոր երդումները կամ ինքնազսպման երդումները, որոնցով նա կապել է իր հոգին, հենց այդ օրը արգելի նրան կատարել դրանք, ապա դրանք ուժի մեջ չեն մնա, և Եհովան կների աղջկան, քանի որ նրա հայրը արգելեց նրան+։  Սակայն եթե նա ամուսին ունի ու երդում է տվել+ կամ իր շուրթերով անմտածված խոստում տալով կապել է իր հոգին  և նրա ամուսինը լսել է դա ու լռել է իր լսած օրը, ապա նրա երդումները կամ ինքնազսպման երդումները, որոնցով կապել է իր հոգին, ուժի մեջ կմնան+։  Բայց եթե նրա ամուսինը իր լսած օրը արգելի նրան կատարել դրանք+, ապա այդպիսով անվավեր կդարձնի նրա տված երդումը կամ նրա շուրթերից դուրս եկած անմտածված խոստումը, որով նա կապել է իր հոգին, ու Եհովան կների կնոջը+։  Եթե երդում անողը այրի է կամ ամուսնալուծված կին, ապա այն ամենը, ինչով նա կկապի իր հոգին, ուժի մեջ կմնա։ 10  Սակայն եթե նա իր ամուսնու տանն է երդում արել կամ խոստում տալով կապել է իր հոգին ինքնազսպման երդումով+ 11  և նրա ամուսինը լսել ու լուռ է մնացել, ապա նա չի արգելել նրան կատարել դրանք. նրա բոլոր երդումները կամ ցանկացած ինքնազսպման երդում, որով նա կապել է իր հոգին, ուժի մեջ կմնան։ 12  Բայց եթե նրա ամուսինը, նրա շուրթերից լսելով ցանկացած խոսք՝ լինի երդում թե իր հոգու ինքնազսպման երդում, հենց այդ օրը ամբողջովին անվավեր դարձնի դրանք, ապա դրանք ուժի մեջ չեն մնա+։ Նրա ամուսինը անվավեր է դարձրել դրանք, և Եհովան կների կնոջը+։ 13  Նրա ամուսինն է հաստատում կամ անվավեր դարձնում ցանկացած երդում կամ ցանկացած ինքնազսպման երդում, որը նա տվել է իր հոգին ճնշելու+ համար։ 14  Սակայն եթե անցնեն օրեր և նրա ամուսինը լուռ մնա, ապա այդպիսով նա հաստատում է նրա տված բոլոր երդումները կամ բոլոր ինքնազսպման երդումները+։ Նա հաստատել է դրանք, քանի որ իր լսած օրը լուռ է մնացել։ 15  Իսկ եթե նա լսելուց որոշ ժամանակ անց ամբողջովին անվավեր դարձնի դրանք, ապա կնոջ հանցանքը նրա վրա կլինի+։ 16  Սրանք են այն կանոնները, որ Եհովան պատվիրեց Մովսեսին ամուսնու և կնոջ+, ինչպես նաև հոր և աղջկա փոխհարաբերությունների վերաբերյալ, երբ աղջիկը պատանի է և դեռ իր հոր տանն է»+։

Ծանոթագրություններ