Անցնել բովանդակությանը

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել ցանկին

Եհովայի վկաներ

Հայերեն

Օնլայն Աստվածաշունչ | ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ. ՆՈՐ ԱՇԽԱՐՀ ԹԱՐԳՄԱՆՈՒԹՅՈՒՆ

Թվեր 29։1-40

29  ««Յոթերորդ ամսում՝ ամսվա առաջին օրը, սուրբ հավաքույթ պետք է լինի ձեզ համար+։ Ոչ մի ծանր գործ չանեք+։ Այն փող հնչեցնելու օր պետք է լինի ձեզ համար+։  Որպես ողջակեզ, որի բուրմունքը հաճելի է Եհովային, պետք է մատուցեք անարատ մեկ մատղաշ ցուլ, մեկ խոյ, մեկ տարեկան յոթ արու գառ+  և դրանց հետ հացի ընծա՝ յուղով խառնած երեք տասներորդ չափով բարձրորակ ալյուր ցլի համար, երկու տասներորդ չափով՝ խոյի համար+,  և մեկ տասներորդ չափով՝ յոթ արու գառներից յուրաքանչյուրի համար+,  ինչպես նաև մեկ արու ուլ որպես մեղքի ընծա ձեր քավության համար+՝  ի լրումն ամսական ողջակեզի+ ու նրա հացի ընծայի+, մշտական ողջակեզի+ ու նրա հացի ընծայի+, ինչպես նաև դրանց հետ մատուցվող ըմպելիքի ընծաների+։ Դրանք պետք է մատուցվեն ինչպես որ կարգն է՝ որպես հաճելի բուրմունք, որպես հրկիզվող ընծա Եհովայի համար+։  Այդ յոթերորդ ամսվա տասներորդ օրը սուրբ հավաքույթ պետք է լինի ձեզ համար+, և դուք պետք է ճնշեք ձեր հոգիները+։ Ոչ մի գործ չանեք+։  Որպես հաճելի բուրմունք Եհովայի համար պետք է ողջակեզ բերեք մեկ մատղաշ ցուլ, մեկ խոյ, մեկ տարեկան յոթ արու գառ+։ Հավաստիացեք, որ դրանք անարատ են+։  Դրանց հետ բերեք հացի ընծա՝ յուղով խառնած երեք տասներորդ չափով բարձրորակ ալյուր ցլի համար, երկու տասներորդ չափով՝ մեկ խոյի համար+, 10  և մեկ տասներորդ չափով՝ յոթ արու գառներից յուրաքանչյուրի համար+, 11  ինչպես նաև մեկ ուլ որպես մեղքի ընծա՝ ի լրումն քավության համար մատուցվող մեղքի ընծայի+, մշտական ողջակեզի ու դրա հացի ընծայի և դրանց հետ մատուցվող ըմպելիքի ընծաների+։ 12  Յոթերորդ ամսվա տասնհինգերորդ օրը+ սուրբ հավաքույթ պետք է լինի ձեզ համար+։ Ոչ մի ծանր գործ չանեք+ և յոթ օր Եհովայի պատվին տոն նշեք+։ 13  Որպես ողջակեզ+, որպես հրկիզվող ընծա, որի բուրմունքը հաճելի է Եհովային, պետք է բերեք տասներեք մատղաշ ցուլ, երկու խոյ, մեկ տարեկան տասնչորս արու գառ։ Դրանք պետք է անարատ լինեն+։ 14  Որպես հացի ընծա պետք է բերեք յուղով խառնած երեք տասներորդ չափով բարձրորակ ալյուր տասներեք ցլերից յուրաքանչյուրի համար, երկու տասներորդ չափով՝ երկու խոյերից յուրաքանչյուրի համար+, 15  և մեկ տասներորդ չափով՝ տասնչորս արու գառներից յուրաքանչյուրի համար+, 16  ինչպես նաև մեկ ուլ որպես մեղքի ընծա՝ ի լրումն մշտական ողջակեզի, դրա հացի ընծայի և ըմպելիքի ընծայի+։ 17  Երկրորդ օրը՝ անարատ տասներկու մատղաշ ցուլ, երկու խոյ, մեկ տարեկան տասնչորս արու գառ+, 18  նաև հացի ընծա+, ըմպելիքի ընծաներ+՝ ցլերի, խոյերի, գառների թվով, ինչպես որ կարգն է+, 19  նաև մեկ ուլ որպես մեղքի ընծա+՝ ի լրումն մշտական ողջակեզի, դրա հացի ընծայի ու դրանց հետ մատուցվող ըմպելիքի ընծաների+։ 20  Երրորդ օրը՝ անարատ+ տասնմեկ ցուլ, երկու խոյ, մեկ տարեկան տասնչորս արու գառ, 21  նաև հացի ընծա+, ըմպելիքի ընծաներ+՝ ցլերի, խոյերի, գառների թվով, ինչպես որ կարգն է, 22  նաև մեկ նոխազ որպես մեղքի ընծա+՝ ի լրումն մշտական ողջակեզի, դրա հացի ընծայի ու ըմպելիքի ընծայի։ 23  Չորրորդ օրը՝ անարատ+ տասը ցուլ, երկու խոյ, մեկ տարեկան տասնչորս արու գառ, 24  նաև հացի ընծա+, ըմպելիքի ընծաներ+՝ ցլերի, խոյերի, գառների թվով, ինչպես որ կարգն է+, 25  նաև մեկ ուլ որպես մեղքի ընծա+՝ ի լրումն մշտական ողջակեզի+, դրա հացի ընծայի ու ըմպելիքի ընծայի+։ 26  Հինգերորդ օրը՝ անարատ+ ինը ցուլ, երկու խոյ, մեկ տարեկան տասնչորս արու գառ, 27  նաև հացի ընծա+, ըմպելիքի ընծաներ+՝ ցլերի, խոյերի, գառների թվով, ինչպես որ կարգն է+, 28  նաև մեկ նոխազ որպես մեղքի ընծա+՝ ի լրումն մշտական ողջակեզի, դրա հացի ընծայի ու ըմպելիքի ընծայի+։ 29  Վեցերորդ օրը՝ անարատ+ ութ ցուլ, երկու խոյ, մեկ տարեկան տասնչորս արու գառ, 30  նաև հացի ընծա+, ըմպելիքի ընծաներ+՝ ցլերի, խոյերի, գառների թվով, ինչպես որ կարգն է+, 31  նաև մեկ նոխազ որպես մեղքի ընծա+՝ ի լրումն մշտական ողջակեզի, դրա հացի ընծայի ու ըմպելիքի ընծաների+։ 32  Յոթերորդ օրը՝ անարատ+ յոթ ցուլ, երկու խոյ, մեկ տարեկան տասնչորս արու գառ, 33  նաև հացի ընծա+, ըմպելիքի ընծաներ+՝ ցլերի, խոյերի, գառների թվով, ինչպես որ կարգն է+, 34  նաև մեկ նոխազ որպես մեղքի ընծա+՝ ի լրումն մշտական ողջակեզի, դրա հացի ընծայի ու ըմպելիքի ընծայի+։ 35  Ութերորդ օրը հանդիսավոր հավաքույթ պետք է լինի ձեզ համար+։ Ոչ մի ծանր գործ չանեք+։ 36  Որպես ողջակեզ, որպես հրկիզվող ընծա, որի բուրմունքը հաճելի է Եհովային, պետք է բերեք անարատ մեկ մատղաշ ցուլ, մեկ խոյ, մեկ տարեկան յոթ արու գառ+, 37  նաև հացի ընծա+, ըմպելիքի ընծաներ+՝ ցլի, խոյի, գառների թվով, ինչպես որ կարգն է+, 38  նաև մեկ նոխազ որպես մեղքի ընծա+՝ ի լրումն մշտական ողջակեզի, դրա հացի ընծայի ու ըմպելիքի ընծայի+։ 39  Բացի ձեր երդման ընծաներից+, կամավոր ընծաներից+, ողջակեզներից+, հացի ընծաներից+, ըմպելիքի ընծաներից+ և խաղաղության զոհերից+, ձեր եղանակային տոներին սրանք պետք է մատուցեք Եհովային»»+։ 40  Մովսեսը Իսրայելի որդիներին հայտնեց այն ամենը, ինչ Եհովան պատվիրել էր Մովսեսին+։

Ծանոթագրություններ