Մատչելիության կարգավորում

Ընտրել լեզուն

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել ցանկին

Անցնել բովանդակությանը

Եհովայի վկաներ

Հայերեն

Օնլայն Աստվածաշունչ

ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ. ՆՈՐ ԱՇԽԱՐՀ ԹԱՐԳՄԱՆՈՒԹՅՈՒՆ

Թվեր 28։1-31

28  Եհովան շարունակեց խոսել Մովսեսի հետ՝ ասելով.  «Պատվիրիր Իսրայելի որդիներին ու նրանց ասա. «Զգույշ եղեք, որ նշանակված ժամանակին+ ինձ բերեք իմ ընծան՝ իմ հացը+, որը պետք է հրկիզվի որպես հաճելի բուրմունք ինձ համար»+։  Նաև ասա. «Սա է այն հրկիզվող ընծան, որը պետք է բերեք Եհովային. օրական երկու անարատ մեկ տարեկան արու գառ՝ որպես մշտական ողջակեզ+։  Մի արու գառը մատուցիր առավոտյան, մյուսը՝ երկու երեկոների միջև*+։  Դրանցից յուրաքանչյուրի հետ միասին որպես հացի ընծա+ մատուցիր արդուի+ մեկ տասներորդ չափով բարձրորակ ալյուր՝ մեկ քառորդ հիմեն ծեծված ձիթապտղի յուղով խառնած+  (դա մշտական ողջակեզ է+, որը մատուցելու հրամանը տրվեց Սինա լեռան վրա, և որը հաճելի բուրմունք է ու հրկիզվող ընծա է Եհովայի համար)+,  ինչպես նաև ըմպելիքի ընծա+՝ յուրաքանչյուր արու գառան համար մեկ քառորդ հիմեն չափով+։ Սուրբ վայրում Եհովայի համար ոգելից խմիչք՝ ըմպելիքի ընծա թափիր+։  Մյուս արու գառը մատուցիր երկու երեկոների միջև։ Հացի ընծայի հետ, ինչպիսին որ առավոտվանն է, նաև նույնանման ըմպելիքի ընծայի հետ այն մատուցիր որպես հրկիզվող ընծա, որի բուրմունքը հաճելի է Եհովային+։  Բայց շաբաթ+ օրը հարկավոր է բերել երկու անարատ մեկ տարեկան արու գառ և որպես հացի ընծա՝ յուղով խառնած երկու տասներորդ չափով բարձրորակ ալյուր՝ ըմպելիքի ընծայի հետ միասին՝ 10  որպես շաբաթօրյա ողջակեզ, որ շաբաթ օրը մատուցվում է մշտական ողջակեզի+ և ըմպելիքի ընծայի+ հետ միասին։ 11  Ամսվա սկզբում որպես ողջակեզ պետք է Եհովային բերեք երկու մատղաշ ցուլ, մեկ խոյ ու մի տարեկան յոթ արու գառ+ 12  և յուրաքանչյուր ցլի համար՝ հացի ընծա+՝ յուղով խառնած երեք տասներորդ չափով բարձրորակ ալյուր, և մեկ խոյի համար՝ հացի ընծա՝ յուղով խառնած երկու տասներորդ չափով բարձրորակ ալյուր+, 13  նաև յուրաքանչյուր արու գառան համար որպես հացի ընծա բերեք յուղով խառնած մեկ տասներորդ չափով բարձրորակ ալյուր որպես ողջակեզ, հաճելի բուրմունք+ և հրկիզվող ընծա Եհովայի համար։ 14  Ըմպելիքի ընծան պետք է բաղկացած լինի կես հիմեն+ գինուց մի ցլի համար, մեկ երրորդ հիմեն+՝ խոյի համար, և մեկ քառորդ հիմեն+՝ մի արու գառան համար։ Սա ամսական ողջակեզն է, որը բերվում է ամեն ամիս՝ տարվա բոլոր ամիսներին+։ 15  Բացի մշտական ողջակեզից և դրա հետ մատուցվող ըմպելիքի ընծայից+, հարկավոր է Եհովային մատուցել մեկ ուլ+ որպես մեղքի ընծա։ 16  Առաջին ամսում՝ ամսվա տասնչորսերորդ օրը, Եհովայի Պասեքը կլինի+։ 17  Իսկ այդ ամսվա տասնհինգերորդ օրը տոն կլինի։ Յոթ օր հարկավոր է անթթխմոր հաց ուտել+։ 18  Առաջին օրը սուրբ հավաքույթ կլինի+։ Ոչ մի ծանր գործ չանեք+։ 19  Որպես հրկիզվող ընծա Եհովայի համար պետք է ողջակեզ+ բերեք երկու մատղաշ ցուլ, մեկ խոյ և մի տարեկան յոթ արու գառ+։ Հավաստիացեք, որ դրանք անարատ են+։ 20  Որպես հացի ընծաներ+ մեկ ցլի համար պետք է մատուցեք յուղով խառնած երեք տասներորդ չափով բարձրորակ ալյուր, իսկ խոյի համար՝ երկու տասներորդ չափով+։ 21  Յոթ արու գառներից յուրաքանչյուրի համար պետք է մատուցես մեկ տասներորդ չափով+, 22  ինչպես նաև որպես մեղքի ընծա մեկ նոխազ պետք է մատուցես ձեր քավության համար+։ 23  Բացի առավոտվա ողջակեզից, որը մշտական+ ողջակեզ է+, դուք պետք է նաև դրանք մատուցեք։ 24  Նույնը պետք է ամեն օր՝ յոթ օր շարունակ մատուցեք որպես հաց+, որպես հրկիզվող ընծա, որի բուրմունքը հաճելի է Եհովային+։ Այն պետք է մատուցվի մշտական ողջակեզի և ըմպելիքի ընծայի հետ։ 25  Իսկ յոթերորդ օրը սուրբ հավաքույթ պետք է լինի ձեզ համար+։ Ոչ մի ծանր գործ չանեք+։ 26  Առաջին հասած պտուղների օրը+՝ Շաբաթների տոնի ժամանակ+, երբ նոր հացի ընծա բերեք Եհովային, սուրբ հավաքույթ պետք է լինի ձեզ համար։ Ոչ մի ծանր գործ չանեք+։ 27  Որպես ողջակեզ, որի բուրմունքը հաճելի է Եհովային, պետք է բերեք երկու մատղաշ ցուլ, մեկ խոյ և մի տարեկան յոթ արու գառ+ 28  և որպես հացի ընծա պետք է բերեք յուղով խառնած երեք տասներորդ չափով բարձրորակ ալյուր յուրաքանչյուր ցլի համար, երկու տասներորդ չափով+՝ մեկ խոյի համար, 29  իսկ յոթ արու գառներից յուրաքանչյուրի համար՝ մեկ տասներորդ չափով+, 30  ինչպես նաև մեկ ուլ բերեք ձեր քավության համար+։ 31  Բացի մշտական ողջակեզից և հացի ընծայից, ըմպելիքի ընծաների+ հետ միասին նաև դրանք մատուցեք+։ Հավաստիացեք, որ կենդանիները անարատ են»»+։

Ծանոթագրություններ

Տե՛ս Ելք 12։6-ի ծնթ.։