Մատչելիության կարգավորում

Ընտրել լեզուն

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել ցանկին

Անցնել բովանդակությանը

Եհովայի վկաներ

Հայերեն

Օնլայն Աստվածաշունչ

ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ. ՆՈՐ ԱՇԽԱՐՀ ԹԱՐԳՄԱՆՈՒԹՅՈՒՆ

Թվեր 24։1-25

24  Երբ Բաղաամը տեսավ, որ Եհովայի աչքին հաճելի է օրհնել Իսրայելին, նախորդ անգամների+ պես չգնաց չարաբաստիկ նախանշաններ փնտրելու+, այլ իր երեսը ուղղեց դեպի անապատ։  Երբ Բաղաամը բարձրացրեց իր աչքերն ու տեսավ, որ Իսրայելն իր ցեղերով բնակվում է վրաններում+, Աստծու ոգին նրա վրա եկավ+։  Նա սկսեց իր առակը+ և ասաց. «Բեորի որդի Բաղաամի խոսքերը՝ Այն մարդու խոսքերը, ում աչքերը բացված են+,   Նրա խոսքերը, ով լսում է Աստծու ասածները+, Ով տեսիլք է տեսել Ամենակարողի կողմից+, Երբ բացված աչքերով վայր է ընկել+.   «Որքա՜ն գեղեցիկ են քո վրանները, ո՛վ Հակոբ, քո բնակատեղերը, ո՛վ Իսրայել+։   Դրանք ձգվել են գետահովտի պես+, Ինչպես պարտեզներ՝ գետի կողքին+, Ինչպես հալվեի ծառեր, որ Եհովան է տնկել, Ինչպես մայրիներ՝ ջրերի կողքին+։   Նրա երկու կաշվե դույլերից ջուր է հոսում, Նրա սերմը բազում ջրերի մոտ է+։ Նրա թագավորը+ Ագագից բարձր կլինի+, Եվ նրա թագավորությունը կբարձրացվի+։   Աստված հանում է նրան Եգիպտոսից, Նա սրընթաց վայրի ցլի է նման+։ Նա կկլանի ազգերին՝ իրեն կեղեքողներին+, Նրանց ոսկորները նա կկրծոտի+ և իր նետերով նրանց փշուր-փշուր կանի+։   Նա խոնարհվեց, պառկեց ինչպես առյուծ, Նա առյուծի է նման. ո՞վ կհամարձակվի արթնացնել նրան+։ Քեզ օրհնողները օրհնյալ են+, Եվ քեզ անիծողները՝ անիծյալ»»+։ 10  Այդ ժամանակ Բաղակի բարկությունը բորբոքվեց, և ափերն իրար խփելով+՝ ասաց Բաղաամին. «Քեզ կանչեցի, որ անիծես+ իմ թշնամիներին, իսկ դու արդեն երեք անգամ է՝ օրհնելով օրհնում ես նրանց։ 11  Փախի՛ր այստեղից, տե՛ղդ գնա։ Ես ասացի, թե անպայման կպատվեմ քեզ+, բայց ահա Եհովան զրկեց քեզ պատվից»։ 12  Իսկ Բաղաամն ասաց Բաղակին. «Մի՞թե քո ուղարկած պատգամաբերներին ես չասացի՝ 13  «եթե անգամ Բաղակը արծաթով ու ոսկով լցված իր տունը ինձ տա, ես չեմ կարող Եհովայի հրամանը խախտել և իմ սրտից լավ կամ վատ բան անել։ Ինչ որ Եհովան ասի, այն էլ կխոսեմ»+։ 14  Այժմ ես գնում եմ իմ ժողովրդի մոտ։ Մո՛տ եկ, քեզ ասեմ+, թե օրերի վերջում ինչ է այս ժողովուրդն անելու քո ժողովրդին»+։ 15  Նա սկսեց իր առակը+ և ասաց. «Բեորի որդի Բաղաամի խոսքերը՝ Այն մարդու խոսքերը, ում աչքերը բացված են+, 16  Նրա խոսքերը, ով լսում է Աստծու ասածները+, Նա, ով գիտի Բարձրյալի տված գիտելիքները։ Նա տեսիլք է տեսել Ամենակարողի կողմից+, Երբ բացված աչքերով վայր է ընկել+. 17  «Ես կտեսնեմ նրան+, բայց ոչ հիմա, Կնայեմ նրան, բայց ոչ մոտիկից։ Հակոբից մի աստղ+ կհայտնվի, Եվ Իսրայելից գավազան կբարձրանա+։ Նա կկոտրի Մովաբի քունքերը+ Եվ ռազմատենչ որդիների գանգերը։ 18  Եդոմը կալվածք կդառնա+, Այո՛, Սեիրը+ նրա թշնամիների կալվածքը կդառնա+, Մինչ Իսրայելը իր քաջությունը ցույց կտա։ 19  Հակոբից զավթող դուրս կգա+, Եվ նա կվերացնի բոլոր նրանց, ովքեր վերապրել են քաղաքի կործանումից»»+։ 20  Երբ նա տեսավ Ամաղեկին, շարունակեց իր առակը և ասաց+. «Ամաղեկն առաջինն է ազգերից+, Բայց նրա վերջը կործանում կլինի»+։ 21  Երբ նա տեսավ կենեցիներին+, շարունակեց իր առակը և ասաց. «Ամուր է քո բնակատեղը, և քո բնակարանը ժայռի վրա է դրված։ 22  Բայց կգա մեկը, որը Կայինը+ իսպառ կայրի։ Որքա՞ն ժամանակ է մնացել, մինչև որ Ասորեստանը քեզ գերի տանի»+։ 23  Նա շարունակեց իր առակը և ասաց. «Վա՜յ։ Ո՞վ ողջ կմնա, երբ Աստված դա անի+։ 24  Կիտիմի ծովեզրից նավեր պիտի գան+, Նրանք կնեղեն Ասորեստանին+, Նրանք կնեղեն Եբերին։ Բայց նա նույնպես ի վերջո կկործանվի»։ 25  Դրանից հետո Բաղաամը վեր կացավ ու վերադարձավ իր տեղը+։ Բաղակն էլ իր ճանապարհով գնաց։

Ծանոթագրություններ