Անցնել բովանդակությանը

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել ցանկին

Եհովայի վկաներ

Հայերեն

Օնլայն Աստվածաշունչ

ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ. ՆՈՐ ԱՇԽԱՐՀ ԹԱՐԳՄԱՆՈՒԹՅՈՒՆ

Թվեր 23։1-30

23  Հետո Բաղաամն ասաց Բաղակին. «Ինձ համար այս վայրում յոթ զոհասեղան շինիր+ և այս վայրում ինձ համար յոթ ցուլ և յոթ խոյ պատրաստիր»։  Բաղակն անմիջապես արեց այնպես, ինչպես Բաղաամն ասել էր։ Դրանից հետո Բաղակն ու Բաղաամը ամեն մի զոհասեղանի վրա մեկ ցուլ ու մեկ խոյ մատուցեցին+։  Բաղաամն ասաց Բաղակին. «Կանգնիր քո ողջակեզի մոտ+, իսկ ես գնամ։ Միգուցե Եհովան կգա ու կհանդիպի ինձ+։ Այդ ժամանակ ես քեզ կասեմ այն, ինչ նա ինձ ցույց կտա»։ Եվ նա մի մերկ բլուր ելավ։  Երբ Աստված հանդիպեց Բաղաամին+, նա ասաց Նրան. «Ես յոթ զոհասեղան կանգնեցրի և յուրաքանչյուր զոհասեղանի վրա մեկ ցուլ ու մեկ խոյ մատուցեցի»+։  Եհովան Բաղաամի բերանը խոսքեր դրեց+ ու ասաց. «Վերադարձիր Բաղակի մոտ և այսպես ասա նրան»+։  Նա վերադարձավ նրա մոտ ու տեսավ, որ Բաղակը և Մովաբի բոլոր իշխանները կանգնած են նրա ողջակեզի մոտ։  Նա սկսեց իր առակը+ և ասաց. «Մովաբի թագավոր Բաղակը փորձեց բերել ինձ Արամից+՝ Արևելքի լեռներից՝ ասելով. «Ե՛կ, անիծի՛ր Հակոբին ինձ համար։ Ե՛կ, դատապարտի՛ր Իսրայելին»+։   Ինչպե՞ս կարող եմ անիծել նրանց, ում Աստված չի անիծել+։ Ինչպե՞ս կարող եմ դատապարտել նրանց, ում Եհովան չի դատապարտել+։   Ժայռերի գագաթներից եմ տեսնում նրանց, Բլուրներից եմ նայում նրանց։ Այդ ժողովուրդը մեկուսացած է, վրաններում է բնակվում+ Եվ ինքն իրեն ազգերի շարքը չի դասում+։ 10  Ո՞վ է հաշվել Հակոբի փոշեհատիկները+, Եվ ո՞վ է համրել Իսրայելի մեկ քառորդը։ Թող հոգիս մեռնի ուղղամիտների մահով+, Եվ իմ վերջը լինի այնպես, ինչպես նրանցը»+։ 11  Սա լսելով՝ Բաղակն ասաց Բաղաամին. «Այս ի՞նչ արեցիր ինձ։ Քեզ բերեցի, որ անիծես իմ թշնամիներին, իսկ դու օրհնելով օրհնում ես նրանց»+։ 12  Նա էլ պատասխանեց. «Մի՞թե ես չպետք է զգուշանամ ու ասեմ այն, ինչ Եհովան է դնում իմ բերանը»+։ 13  Այդ ժամանակ Բաղակն ասաց նրան. «Խնդրում եմ, եկ մի ուրիշ տեղ գնանք, որտեղից կարող ես տեսնել նրանց։ Բոլորին չես տեսնի, այլ միայն նրանց մի մասը կտեսնես+։ Այնտեղից անիծիր նրանց ինձ համար»+։ 14  Հետո նրան տարավ Սոֆիմ դաշտ՝ Փասգայի գագաթը+, և յոթ զոհասեղան շինեց ու ամեն մի զոհասեղանի վրա մեկ ցուլ ու մեկ խոյ մատուցեց+։ 15  Ապա Բաղակին ասաց. «Կանգնիր այստեղ՝ քո ողջակեզի մոտ, իսկ ես այնտեղ հանդիպեմ նրան»։ 16  Եհովան հանդիպեց Բաղաամին և նրա բերանը խոսքեր դրեց՝ ասելով+. «Վերադարձիր Բաղակի+ մոտ և այսպես ասա»։ 17  Նա եկավ նրա մոտ ու տեսավ, որ Բաղակը կանգնած էր իր ողջակեզի մոտ, նրա հետ էին նաև Մովաբի իշխանները։ Բաղակը հարցրեց նրան. «Եհովան ի՞նչ ասաց»։ 18  Նա էլ սկսեց իր առակը և ասաց+. «Վե՛ր կաց, Բաղա՛կ, և լսի՛ր։ Ակա՛նջ դիր ինձ, ո՛վ Սեպփորի որդի+։ 19  Աստված մարդ չէ, որ սուտ խոսի+, Ոչ էլ մարդու որդի է, որ ափսոսա+։ Մի՞թե նա կասի և չի անի, Մի՞թե կխոսի և չի իրագործի+։ 20  Ահա ինձ բերել են, որպեսզի օրհնեմ։ Նա օրհնել է+, ու ես չեմ փոխի այն+։ 21  Նա չի տեսնում Հակոբի դեմ ուղղված մոգական ուժերը+ Եվ չի տեսնում Իսրայելի դեմ ուղղված դժբախտությունները։ Նրա Աստված Եհովան նրա հետ է+, Եվ նրա մեջ բարձրաձայն ողջունում են թագավորին։ 22  Աստված հանում է նրանց Եգիպտոսից+։ Նա սրընթաց վայրի ցլի է նման+։ 23  Չկա կախարդանք, որ դժբախտություն բերի Հակոբին+, Ոչ էլ գուշակություն կա Իսրայելի դեմ+։ Այժմ Հակոբի և Իսրայելի մասին կարելի է ասել. «Ահա թե ինչ արեց Աստված»+։ 24  Տե՛ս, մի ժողովուրդ է վեր կենալու առյուծի պես, Նա բարձրանալու է, ինչպես առյուծը+։ Մինչև որս չուտի, նա չի պառկի, Նա կխմի սպանվածների արյունը»+։ 25  Սա լսելով՝ Բաղակն ասաց Բաղաամին. «Եթե չես կարող նրան անիծել, ապա մի էլ օրհնիր»։ 26  Բաղաամը պատասխանեց Բաղակին. «Մի՞թե քեզ չասացի, թե՝ «ես կանեմ այն ամենը, ինչ Եհովան կասի»»+։ 27  Այդ ժամանակ Բաղակն ասաց Բաղաամին. «Խնդրում եմ, եկ մի ուրիշ տեղ էլ տանեմ քեզ։ Միգուցե հաճելի լինի ճշմարիտ Աստծու աչքին, որ այնտեղից անիծես նրանց ինձ համար»+։ 28  Հետո Բաղակը Բաղաամին տարավ Փեգորի գագաթը, որտեղից երևում է Եսիմոնը+։ 29  Այնտեղ Բաղաամն+ ասաց Բաղակին. «Ինձ համար այս վայրում յոթ զոհասեղան շինիր և այս վայրում ինձ համար յոթ ցուլ և յոթ խոյ պատրաստիր»+։ 30  Բաղակն արեց այնպես, ինչպես Բաղաամն ասել էր. ամեն մի զոհասեղանի վրա նա մեկ ցուլ ու մեկ խոյ մատուցեց+։

Ծանոթագրություններ