Մատչելիության կարգավորում

Ընտրել լեզուն

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել ցանկին

Անցնել բովանդակությանը

Եհովայի վկաներ

Հայերեն

Օնլայն Աստվածաշունչ

ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ. ՆՈՐ ԱՇԽԱՐՀ ԹԱՐԳՄԱՆՈՒԹՅՈՒՆ

Թվեր 18։1-32

18  Եհովան շարունակեց ասել Ահարոնին. «Դու, քո որդիներն ու քո հոր տունը պատասխան պիտի տաք սրբարանի+ դեմ գործած հանցանքի համար, նաև դու և քո որդիները պատասխան պիտի տաք ձեր քահանայության դեմ գործած հանցանքի համար+։  Մոտեցրու նաև քո եղբայրներին, որոնք Ղևիի ցեղից են՝ քո հոր ազգատոհմին, որ միանան քեզ ու վկայության վրանի+ առաջ ծառայեն քեզ+, ինչպես քեզ, այնպես էլ քո որդիներին։  Նրանք պետք է կատարեն իրենց պարտականությունը քո և ամբողջ վրանի նկատմամբ+։ Միայն թե սուրբ վայրի պատկանելիքներն ու զոհասեղանին չպետք է մոտենան, որ ո՛չ նրանք մեռնեն+, ո՛չ էլ դուք։  Նրանք կմիանան քեզ ու կկատարեն հանդիպման վրանին, ինչպես նաև վրանի բոլոր ծառայություններին առնչվող իրենց պարտականությունը։ Ոչ մի կողմնակի մարդ չպետք է մոտենա ձեզ+։  Դուք պետք է կատարեք ձեր պարտականությունը սուրբ վայրի+ և զոհասեղանի նկատմամբ+, որպեսզի Իսրայելի որդիների դեմ այլևս բարկություն+ չբորբոքվի։  Իսկ ես Իսրայելի որդիների միջից վերցրել եմ ձեր եղբայրներին՝ ղևտացիներին+, որպես պարգև ձեզ համար+, որպես Եհովային տրվածներ՝ հանդիպման վրանի ծառայությունը կատարելու համար+։  Դու և քո որդիները պետք է բծախնդրորեն կատարեք զոհասեղանին և վարագույրից ներս գտնվող բաներին առնչվող ձեր քահանայական պարտականությունները+։ Եվ դուք ծառայություն պետք է մատուցեք+։ Քահանայական ծառայությունը որպես պարգև եմ տալիս ձեզ, ու եթե որևէ կողմնակի մարդ մոտենա, մահվան պետք է մատնվի»+։  Այնուհետև Եհովան ասաց Ահարոնին. «Ահա ես հանձնարարում եմ քեզ հսկել ինձ տրվող նվիրաբերությունները+։ Իսրայելի որդիների տված բոլոր սուրբ բաներից դրանք քեզ ու քո որդիներին որպես բաժին, որպես մաս եմ տալիս դարեդար+։  Նրանց անչափ սուրբ բաներից, հրկիզվող ընծաներից ահա թե ինչը ձերը կլինի. նրանց բոլոր ընծաները բոլոր հացի ընծաների հետ+, բոլոր մեղքի ընծաները+, նրանց բոլոր հանցանքի ընծաները+, որոնք ինձ կբերեն որպես փոխհատուցում։ Դա անչափ սուրբ է քեզ համար ու քո որդիների համար։ 10  Ամենասուրբ վայրում պետք է ուտես այն+։ Յուրաքանչյուր տղամարդ պետք է այն ուտի+։ Այն սուրբ պետք է լինի քեզ համար+։ 11  Ահա թե ինչն է քեզ պատկանում. նրանց նվերից տրված նվիրաբերությունը+ և Իսրայելի որդիների բոլոր երերացնելու ընծաները+։ Այն քեզ, քեզ հետ նաև քո որդիներին ու քո աղջիկներին+ որպես բաժին եմ տվել դարեդար։ Այն կարող են ուտել քո տանը եղող բոլոր մաքուր մարդիկ+։ 12  Ամենալավ յուղը, ամենալավ նոր գինին ու հացահատիկը՝ դրանց առաջին պտուղները+, որ նրանք Եհովային կտան, քեզ եմ տալիս+։ 13  Նրանց երկրում եղած բոլոր բաների առաջին հասած պտուղները, որ նրանք կբերեն Եհովային, քոնը կլինեն+։ Դրանք կարող են ուտել քո տանը եղող բոլոր մաքուր մարդիկ։ 14  Իսրայելում ամեն նվիրված բան քոնը կլինի+։ 15  Ամեն տեսակ մարմնից յուրաքանչյուր առաջնեկ*+, որին նրանք կմատուցեն Եհովային, լինի մարդ թե անասուն՝ քոնը կլինի։ Բայց դու անպայման պետք է փրկագնես մարդկանց առաջնեկներին+, ինչպես նաև անմաքուր անասունների առաջնեկներին+։ 16  Դու պետք է փրկագնես նրանց՝ սահմանված արժեքով փրկանքի գին տալով նրանց համար, ովքեր մեկ ամսական ու ավելի բարձր տարիքի են. հինգ սիկղ արծաթ՝ սուրբ վայրի սիկղով+։ Մեկ սիկղը քսան դանգ է+։ 17  Միայն թե առաջնեկ ցլին, առաջնեկ արու գառանը և առաջնեկ նոխազին չփրկագնես+։ Դրանք սուրբ են։ Նրանց արյունը+ շաղ տուր զոհասեղանի վրա ու նրանց ճարպը այրիր որպես հրկիզվող ընծա, որի բուրմունքը հաճելի է Եհովային+։ 18  Իսկ նրանց միսը քոնը պետք է լինի։ Այն քոնը պետք է լինի, ինչպես որ կուրծքը, որը մատուցվում է որպես երերացնելու ընծա, նաև աջ ոտքը+։ 19  Բոլոր սուրբ նվիրաբերությունները+, որ Իսրայելի որդիները կնվիրաբերեն Եհովային, ես որպես բաժին քեզ, քեզ հետ նաև քո որդիներին ու քո աղջիկներին եմ տալիս դարեդար+։ Սա աղի ուխտ է դարեդար Եհովայի և քո ու քո սերնդի միջև»+։ 20  Եհովան շարունակեց ասել Ահարոնին. «Նրանց երկրում դու ժառանգություն չես ունենա, ոչ էլ նրանց մեջ բաժին կունենաս+։ Իսրայելի որդիների մեջ ես եմ քո բաժինն ու ժառանգությունը+։ 21  Ղևիի որդիներին Իսրայելում իբրև ժառանգություն ամեն տասներորդ+ մասն եմ տալիս որպես փոխհատուցում նրանց կատարած ծառայության՝ հանդիպման վրանի ծառայության։ 22  Իսրայելի որդիներն այլևս չպետք է մոտենան հանդիպման վրանին, որպեսզի մեղք չգործեն ու չմեռնեն+։ 23  Ղևտացիները պետք է կատարեն հանդիպման վրանի ծառայությունը և իրենք էլ պետք է պատասխան տան ժողովրդի հանցանքի համար+։ Իսրայելի որդիների մեջ նրանք ժառանգություն չեն ստանա+. դա կանոն է ձեզ համար դարեդար, սերնդեսերունդ։ 24  Ինչ որ Իսրայելի որդիները նվիրաբերեն Եհովային որպես նվիրաբերություն, դրա տասներորդ մասը ես ղևտացիներին եմ տալիս իբրև ժառանգություն։ Ահա թե ինչու ես ասացի նրանց. «Իսրայելի որդիների մեջ նրանք ժառանգություն չեն ստանա»»+։ 25  Հետո Եհովան խոսեց Մովսեսի հետ՝ ասելով. 26  «Խոսիր ղևտացիների հետ ու ասա նրանց. «Իսրայելի որդիներից դուք կստանաք տասներորդ մասը, որը նրանցից վերցրել ու ձեզ եմ տվել իբրև ժառանգություն+, և դրա տասներորդ մասի տասներորդ մասը պետք է նվիրաբերեք Եհովային+։ 27  Այն կհամարվի որպես ձեր կողմից տրված նվիրաբերություն, ինչպես որ կալից+ վերցված հացահատիկի ու հնձանից ստացած գինու և յուղի առատ արդյունքն է համարվում։ 28  Այսպես դուք ևս նվիրաբերություն կանեք Եհովային այն բոլոր տասներորդ մասերից, որ կստանաք Իսրայելի որդիներից։ Դրանցից Եհովային պատկանող նվիրաբերությունը կտաք Ահարոն քահանային։ 29  Ձեզ տրված բոլոր նվերների լավագույններից ամեն տեսակ նվիրաբերություն կտաք Եհովային+ որպես սուրբ բան»։ 30  Նրանց ասա. «Երբ նվիրաբերեք դրանցից լավագույնը+, այն կհամարվի որպես ղևտացիների կողմից տրված նվիրաբերություն, ինչպես որ կալից վերցված հացահատիկի ու հնձանից ստացած գինու և յուղի առատ արդյունքն է համարվում։ 31  Այն կերեք ցանկացած տեղում, ինչպես դուք, այնպես էլ ձեր տնեցիները, քանի որ այն ձեր վարձն է հանդիպման վրանում կատարած ձեր ծառայության դիմաց+։ 32  Դրանց պատճառով մեղքի մեջ մի՛ ընկեք, այլ դրանցից լավագույնը նվիրաբերեք և Իսրայելի որդիների սուրբ բաները մի՛ պղծեք, որպեսզի չմեռնեք»»+։

Ծանոթագրություններ

Բռց.՝ «բոլոր արգանդ բացողները»։